աստվածամոր տաճար
Փարիզի կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ՝ փետրվարի 24-ին Հայաստանն ու Ֆրանսիան նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դրա կապակցությամբ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Սա տեղի է ունեցել Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Կապարով աղտոտումից մաքրվում են Աստվածամոր տաճարի հարակից թաղամասերը
Փարիզի պրեֆեկտուրան օգոստոսի 13-ին սկսել է այն թաղամասերի կապարով աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունը, որոնք հարում են Փարիզի Աստվածամոր տաճարին: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը: Սա Փարիզի փողոցների և հրապարակների ակտիվազերծման միջոցառումների արդեն երկրորդ շարքն է տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով ծխի և մոխրի հետ շրջակա միջավայր է լցվել շուրջ…
Ինչպես են ընթանում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ի ողբերգական հրդեհից հետո վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր այս տարվա ապրիլի 15-ին, որը տևել է մոտ 15 ժամ: Հրդեհի հետևանքով կործանվել է տաճարի աշտարակը: Մասնագետների համաձայն՝ տաճարի հիմնական կառուցվածքը, արվեստի գործերն ու այնտեղ պահվող մասունքները փրկվել են: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ…
Աստվածամոր տաճարը հնարավոր կլինի վերականգնել 3D տպիչի օգնությամբ
Փարիզի Աստվածամոր տաճարը կարելի է վերականգնել 3D տպիչի օգնությամբ: Այդ մասին հայտնել է հոլանդական Concr3De ընկերությունը: Այդպիսի տեխնոլոգիան թույլ կտա արագ վերականգնել տաճարը, ինչպես նաև շահավետ է ֆինանսական տեսակետից: Ըստ հոլանդացիների` չարքի արձանը կարելի է վերականգնել մեկ օրում՝ ընդամենը €2500-€5000 ծախսելով, ինչը շատ ավելի էժան է, քան այն քարից քանդակելու դեպքում։ Գրում է Le Figaro-ն:…
Փորձագետները Ֆրանսիայի նախագահին հորդորում են չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում
Ֆրանսիական Figaro օրաթերթը հրապարակել է մի նամակ, որում մի շարք փորձագետներ հորդորում են Ֆրանսիայյի նախագահ Էմանուել Մակրոնին «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում։ «Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես Է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր…
Փարիզի Աստվածամոր տաճարում փլուզման ռիսկը գրեթե բացակայում է
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը հայտարարել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը գերթե ամբողջությամբ փրկված է փլուզման ռիսկից, հաղորդում է France2 հեռուստաալիքը: «Ներկա պահին Փարիզի Աստվածամոր տաճարը փրկված է փլուզումներից, և դա հրաշալի նորություն է»,- ասել է նախարարը: Նախարարը հստակեցրել է, որ շինության անկայուն մասերը, մասնավորապես՝ տաճարի արևմտյան և հյուսիսային հատվածների ճակատային մասի դեկորատիվ…
Ֆրանսիայի ոստիկաններին հաջողվել է պարզել, թե որ հատվածից է սկսվել Աստվածամոր տաճարի հրդեհը
Ֆրանսիացի ոստիկաններին հաջողվել է պարզել, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է տարածվել հրդեհը: Վերանայելով հրդեհի տարբեր տեսագրություններ և ձայնագրություններ՝ նրանք եկել են այն եզրակացության, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ: Կա նաև վարկած, որ հակահրդեհային ազդանշանային համակարգի ցուցիչները կարող էին ոչ ճիշտ աշխատել: Նման եզրահանգման նրանք եկել են, երբ տաճարի…
Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառը կարող էր համակարգչային անսարքությունը լինել
Աստվածամոր տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն հայտարարել է, որ տաճարի հրդեհի պատճառը կարող էր համակարգչային անսարքությունը լիներ: Հաղորդում է lenta.ru-ն: Քահանան, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչ համակարգչի և ինչ խափանման մասին է: «Գուցե մենք երկու-երեք ամիս հետո իմանանք, թե ինչ է կատարվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը…
Մակրոնի վարկանիշը բարձրացել է Աստվածամոր տաճարի հրդեհից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, վկայում են BVA ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը այժմ հավանություն է տալիս երկրի բնակիչների 32%-ը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին: Հարցումն անցկացվել է ապրիլի 17-18-ը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում…
«Դեղին բաճկոններ»-ի ակցիան արգելվել է Աստվածամոր տաճարի հարակից տարածքում
Փարիզի ոստիկանությունն արգելել է ապրիլի 20-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքում դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ակցիայի անցկացումը։ Նշվում է, որ շաբաթօրյա ակցիայի անցկացման արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներով։ Բացի դրանից` տաճարի հարակից տարածքում անցկացվում են նաև ապացույցների հավաքման աշխատանքներ՝ Փարիզի դատախազության հարուցած գործի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ իրավապահներն արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան դաշտերում։
Պինոն հրաժարվել է Աստվածամոր տաճարին նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մեծ գումար նվիրաբերած հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն և նրա ընտանիքը հայտարարել են, որ մտադիր չեն օգտվել հարկային արտոնություններից, որը կարող են ստանալ խոշոր նվիրատվության համար: Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է…
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մրցույթ է հայտարարվել
Ֆրանսիան հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման մրցույթ է հայտարարել: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ մրցույթին կարող են մասնակցել ամբողջ աշխարհի ճարտարապետները: Ըստ վարչապետի՝ նոր աշտարակը պետք է համահունչ լինի նոր տեխնոլոգիաներին և ժամանակի ոգուն, գրում է BBC-ին: 93 մետրանոց աշտարակը կառուցվել էր XIX դարում, նրա կառուցումը 23 տարի է տևել: Աշտարակի…
Գրավաճառներն առաջարկում են Հյուգոյի վեպից ստացված գումարն ուղղել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո ֆրանսիացի գրավաճառները հրատարակիչներին կոչ են արել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքից ստացված գումարն ուղղել տաճարի վերականգնմանը: BBC-ն հաղորդում է, որ ավերիչ հրդեհից հետո մի քանի ժամվա ընթացքում Հյուգոյի հայտնի վեպը դարձել է Amazon-ի լավագույն վաճառվող գրքերի առաջատարներից: Գրքի ֆրանսալեզու տարբերակը երեկվա տվյալներով` Amazon France-ի լավագույն վաճառվող…
Մակրոնը Աստվածամոր տաճարի վերականգնման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմամբ։ Պաշտոնը կզբաղեցնի գեներալ Ժան-Լուի Ժեորժելենը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Ժեորժելենը կհամագործակցի գործում ներգրավված բոլոր նախարարությունների, մասնավորապես Մշակույթի նախարարության հետ։ Ապրիլի 15-ին բռնկված և ավելի քան 12 ժամ շարունակված հրդեհը զգալի վնաս է հասցրել տաճարին։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1 մլրդ դոլար է հավաքվել
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1 մլրդ դոլար է հավաքվել: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total…












