Ավստրալիա
Ավստրալիայում ամանորյա նվերները բաժանելու ժամանակ 20 մարդ է տուժել
Ավստրալիայում գրեթե 20 մարդ է տուժել Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից: Այս մասին հաղորդում է 9News հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 24-ի գիշերը Westfield Parramatta առևտրի կենտրոնում: Հրմշտոցն սկսվել է այն բանից հետո, երբ շենքի առաստաղից սկսել են իջնել օդապարիկներ, որոնց ներսում ընծայական քարտեր և այլ նվերներ են…
Արտակարգ դրություն Ավստրալիայում․ պատճառը հրդեհներն են
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հաջորդ յոթ օրերին հրդեհների վտանգի պատճառով։ Այս մասին հաղորդում է Sydney Morning Herald թերթը։ Նոր Հարավային Ուելսում ապրում է Ավստրալիայի բնակչության մեկ երրորդը: Նահանգի մայրաքաղաքն է Սիդնեյը՝ երկրի խոշորագույն քաղաքը: Հրդեհների պատճառով վերջին շաբաթներին մեգապոլիսը կանոնավորապես պատված է թանձր ծխով: Նոր Հարավային…
Ավստրալիայում հրդեհների հետևանքով օդի աղտոտվածությունը վտանգավոր մակարդակի է հասել
Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետևանքով երկրում օդի աղտոտվածության մակարդակը չափազանց բարձր է: Այս մասին հայտարարել է Climate and Health Alliance առողջապահության ծառայությունների միավորումը։ «Հրդեհներից առաջացած ծուխը հանգեցրել է այն բանին, որ օդի աղտոտվածությունը ստանդարտ վտանգավոր մակարդակից 11 անգամ բարձր է Սիդնեյի և Նոր Հարավային Ուելսի մի շարք շրջաններում»,-նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի…
Ավստրալիայում հետաքրքիր ձև են գտել՝ օգնելու հրդեհից տուժած ընտանիքներին
Ավստրալիայի Բրանսուիկ-Հեդս ափամերձ փոքրիկ քաղաքում մոթելների և ընտանեկան հյուրանոցների սեփականատերերը միավորվել են՝ օգնության հասնելու անտառային հրդեհներից տուժածներին, որոնք բռնկվել են մայրցամաքի հյուսիս-արևելքում: Ինչպես հաղորդում է ABC ռադիոկայանը, քաղաքի 20-ից ավելի հյուրանոցներ իրենց դռներն են բացում հրդեհից տուժածների առջև, որ նրանք կարողանան անվճար հանգստանալ գետի ափին կամ ծովի մերձակայքում։ Հրավերի նախաձեռնությունը ոչ մեծ հյուրանոցի սեփականատեր Սյուզեն…
Քիմ Քարդաշյանը խոսել է Ավստրալիայի հրդեհների մասին և բարկացրել օգտատերերին
Twitter-ում հրապարակված իր տեսանյութում ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ յուրահատուկ բան էպատրաստել Ավստրալիայի համար: Երկրպագուներից շատերը մտածում էին, որ դա կարող է լինել բարեգործություն՝ Ավստրալիային պատուհասած անտառային հրդեհների հետ կապված: Սակայն ուրբաթ օրը ավստրալական հեռուստաշոուներից մեկին նվիրված հարցազրույցի ժամանակ իր օծանելիքի մասին երկար պատմելուց հետո Քիմ Քարդաշյանը վերջում ընդամենը հավելել է․ «Հուսով եմ՝…
Մեկնարկել է Դևիսի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը
Մեկնարկել է Դևիսի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը, որի շրջանակներում Ավստրալիայի հավաքականը մրցեց Կանադայի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց Կանադայի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Մենախաղերում Շապովալովը մրցեց Ալեքս Դե Մինաուրիի հետ և պարտվեց 2 սեթում՝ 6:3,3:6,5:7: Իսկ Ջոն Միլման – Վասեկ Պոսպիշիլ մենախաղում Միլմանը զիջեց երկու սեթում՝ 6:7,4:6 հաշվով հաշվով: Զուգախաղում Պոսպիշիլ-Շապովալով զույգը 2 սեթում՝ 6:4,6:4 հաշվով առավելության…
Ավստրալիայում կրկին անտառային հրդեհներ են
Ավստրալիայում շարունակվում են անտառային հրդեհները: Արդեն 2 մարդ զոհվել է, իսկ 30-ը վիրավորվել են հրդեհների հետևանքով: Եվս 7 մարդ անհետ կորած է համարվում: Նշվում է, որ փրկարարները չեն կարողանում ամենից շատ տուժած հատվածներին հասնել, քանի որ կրակը չափազանց ուժգին է: Հրդեհաշիջման աշխատանքներին մյուս կողմից էլ խանգարում է քամին: Այնուամենայնիվ, մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ…
Կիսամերկ բնապահպանները Մելբուրնի փողոցներում էին
Շաբաթ օրը Ավստրալիայի Մելբուրն քաղաքի փողոցներ են դուրս եկել կիսամերկ բնապահպանները: Կլիմայական փոփոխութունների դեմ պայքարող Extinction Rebellion սոցիալ-քաղաքական շարժման անդամները մինչև անդրավարտիքները մերկանալու երդումից հետո շարժվել են քաղաքի տարբեր փողոցներով ու ուշադրություն հրավիրել կլիմայի բարելավմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վրա: Ավելի վաղ նույն շարժման անդամները Նյու Յորքում կարմիր ներկ էին լցրել «Գրոհող ցուլի» արձանի…
Բացահայտվել է անդրազգային հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900…
Կենգուրուների քանակն անցել է սահմանն Ավստրալիայում․ նրանց կկրակեն
Ավստրալիայում այսուհետ կկրակեն կենգուրուների վրա: Նրանց գլխաքանակն արդեն 45 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է երկրի բնակիչների թվից։ Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը: Վիկտորիա նահանգի իշխանությունները գրանցել են յոթ շրջան, որտեղ կենգուրուների թվաքանակը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Իշխանությունների պնդմամբ՝ կենգուրուները սպառնալիք են ներկայացնում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների համար. նրանք մյուս…
Ավստրալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Ավստրալիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ֆավորիտը երկրի նախկին կանցլեր, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Կուրցի լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ կլինի գտնել կոալիցիոն գործընկեր: Հարցումների տվյալներով՝ Կուրցն առաջին տեղում է, որին հաջորդում են սոցիալ դեմոկրատներն ու «կանաչների» կուսակցությունը: Ընտրություններն անցկացվում են Ավստրիական ազատության կուսակցության…
Facebook-ը Ավստրալիայում փորձարկում է Like-երի քանակը թաքցնելու գործառույթը
Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել է թեստավորել այն գործառույթը, որը թաքցնում է լայքերի քանակը հրապարակումներում և տեսանյութերի դիտումներում: Այս մասին հայտնում է New York Times հրատարակությունը: Համաձայն սոցիալական ցանցի հայտարարության՝ այս պահին որոշված չէ, թե այդ ռեժիմը կթեստավորվի արդյոք այլ երկրներում: «Մենք կհավաքենք կարծիքները՝ հասկանալու, թե փոփոխությունները կբարելավեն արդյոք օգտագործման հարմարությունը»,-ասել է Facebook-ի ներկայացուցիչ Ջիմի…
Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային և Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄքԴերմոթին և Թրենթ Զինեմանին: Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների առաջին այցն է Հայաստան: Ավստրալացի պատգամավորներին ուղեկցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, Ավստրալիայում Արցախի…
Արցախի ԱԺ-ում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ: ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ…














