Ավստրալիա
Արցախի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանում
Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան։ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարևորելով 2012 թ. Նոր Հարավային…
Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակ է ստեղծվել
Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Բանախոսները ներկայացրել են Արցախի արտաքին ու ներքին քաղաքական կյանքում առկա իրողությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ…
Մեկնարկել է Արցախի պատվիրակության այցն Ավստրալիա
Մեկնարկել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։ Արցախի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։ Կիրակի օրը պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ…
Ավստրալիայի կենդանաբանական այգում գողացել են կոկորդիլոսն ու երկու պիթոն
Ավստրալիայի կենդանաբանական այգուց կոկորդիլոս և երկու պիթոն են առևանգել։ Ինչպես հաղորդում է ABC-ն, Canberra Reptile Zoo-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Փիթեր Չայլդը հայտնաբերել է, որ Jaws Jr անունով փոքր կոկորդիլոսն ու երկու պիթոնն անհետացել են։ Նրա խոսքով՝ տեսախցիկների ֆիքսած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է տղամարդը ներխուժել կենդանաբանական այգի և առևանգել սողուններին։ Չայլդը նշել…
Ավստրալացի վարորդը 270 կգ թմրանյութով լցված ֆուրգոնով բախվել է ոստիկանական մեքենային
Մեքենան անզգույշ վարելու պատճառով երիտասարդ ավստրալացին ձերբակալվել է և մեղադրվում է արգելված թմրանյութեր տարածելու համար։ Ինչպես տեղեկացրել է «Reuters»-ը, երկուշաբթի առավոտյան ֆուրգոնի վարորդը, որի մեջ թմրանյութերի մեծ քանակություն կար, մեծ արագությամբ բախվել է ոստիկանության պարեկային մեքենային, որը կայանել էր ոստիկանական տեղամասի մոտ՝ Սիդնեյի արվարձանում, Իսթվուդ շրջանում: Վարորդին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, բայց արդեն մեկ…
Մահացել է Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոնը
64 տարեկան հասակում մահացել է թենիսի ավստրալացի նախկին աստղ և Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոն Փիթեր ՄքՆամարան։ Ինչպես հայտնել է ընկերը՝ Դավիթ Լոուն, Մքնամարան մահացել է քաղցկեղից Գերմանիայում՝ իր տանը։ Մելբուրնում ծնված թենիսիստը Ուիմբլդոնի չեմպիոն է դարձել 1980 և 1982 թվականներին, իսկ 1979թ․ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն։ ՄքՆամարան ծավալել էր նաև մարզչական գործունեություն։
Աննա Հակոբյանը ավստրալական նահանգի վարչապետ Բերեջիկլյանի հետ քննարկել է համագործակցության ուղիներ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: «Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է,…
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: «Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: Գլեդիս…
Երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում
Ավստրալիայի հյուսիսարևմտյան ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 23.01-ին (Երևանի ժամանակով՝ 03.01-ին): Էպիկենտրոնը գտնվել է Բրում բնակելի թաղամասից 208 կմ դեպի արևմուտք: Օջախը 10 կմ խորությամբ էր: Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Հզոր երկրաշարժ՝ Ավստրալիայում
Ավստրալիայի Բրում արեւելյան ծովափնյա հանգստավայրում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը: Դեպքի ականատեսների պնդմամբ՝ տարերքի հետևանքով ցնցվել են շենքերը, իսկ իրերը վայր են ընկել դարակներից: Գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 33 կմ խորության տակ՝ Արեւմտյան Ավստրալիա նահանգի ափերից 203 կմ հեռավորության…
National Geographic-ը նկարահանել է, թե շնաձկներից մեկը ինչպես է հոշոտում մյուսին. (ՏԵՍԱՆՅՈւԹ)
National Geographic-ը նկարահանել է, թե շնաձկներից մեկը ինչպես է հոշոտում մյուս շնաձկանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միմյանց դեմ պայքարում երկու սպիտակ շնաձկները: Նախ նրանցից մեկը կուլ է տալիս ձկնորսական խայծը, այնուհետև հարձակվում է նույն տեսակի շնաձկան վրա ու ատամներով ջրի խորքը տանում: «Սա պարզապես մի շնաձկան մյուսի վրա կատարած հարձակում չէ։ Մեծաթիվ ու…
Ավստրալիայում հուշանվերները ներկայացրել են որպես արվեստի ստեղծագործություններ
Ավստրալիայի դաշնային դատարանը 2,3 մլն դոլարով տուգանել է ընկերության, որը կեղծել է բնիկ ժոովուրդների արվեստի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Birubi Art-ը վաճառել է հազարավոր դիջերիդներ (փողային երաժշտական գործիք) և բումերանգներ՝ պնդելով, որ դրանք ձեռքով զարդանկարել են Ավստրալիայի բնիկները: Իրականում հուշանվերները զանգվածային արտադրությամբ պատրաստվել էին Ինդոնեզիայում ընդհատակյա ֆաբրիկաներում: Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների…
Ավստրալիայում պիթոնը կոկորդիլոս է կուլ տվել
Ավստրալիայի բնակիչը համացանցում լուսանկարներ է հրապարակել, որտեղ օձը կոկորդիլոսի է ուտում: Հաղորդում է Daily Mail-ը: Օձի վարքագծի մեջ զարմանալի բան չկա, այսպես է կադրերը մեկնաբանել պիթոնների գիտակ Միշել Ջոնսը: «Պիթոնները կարող են ուտել գրեթե ամենը, ինչ կտեղավորվի բերանում»,- բացատրել է նա: Ըստ Ջոնսի, պիթոնները հաճախ հարձակվում են խոշոր գիշատիչների վրա, չնայած զոհվելու ակնհայտ վտանգին: https://www.youtube.com/watch?v=jMyCTl1i5DI…














