Ավստրալիա
Ավստրալիայում երեք աչքանի օձ են հայտնաբերել
Ավստրալիայի տափաստաններում հայտնեբերել են երեք աչք ունեցող 40 սմ երկարությամբ 3 ամսական տարօրինակ պիթոն տեսակի օձ։ Ինչպես նշվում է, սողունը մուտացիայի հետևանքով ծնվել է երեք աչքով։ Ընդ որում՝ օձի երեք աչքն էլ «աշխատող» են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սողունին հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ Հյուսիսային տարածք նահանգում։ Նրան կնքել են Մոնթի…
Հվ․ Կորեան և ԱՄՆ-ն օդուժի համատեղ վարժանքներ են անցկացնում կրճատված մասշտաբով
Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուրի: Նրա տվյալներով՝ երկշաբաթյա զինավարժանքները մեկնարկել են ապրիլի 22-ին Կորեայի Հանրապետությունում: Դրանց մասնակցում են մի քանի տասնյակ ինքնաթիռներ, ներառյալ F-15K, KF-16 և F-16 կործանիչներ: Yonhap-ի տեղեկությամբ՝ ներկայիս զինավարժանքներն անցկացվում են կրճատված մասշտաբով…
Գլեդիս Բերեջիքլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ…
Ավստրալիայում կառուցվել է «Գահերի խաղի» հերոսների գերեզմանատունը
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի մոտ կառուցվել է «Գահերի խաղի» մահացած հերոսների գերեզմանատունը։ Այս գաղափարի հեղինակն ու իրականացնողն ավստրալական «Foxtel» հեռուստաընկերությունն է, որն էլ զբաղվում է Ավստրալիայում «Game of Thrones»-ի հեռարձակմամբ։ Տարածքը ստացել է «Գահերի գերեզմանոց» անվանումը։ Այստեղ կարելի է գտնել հայտնի սերիալի մինչև վերջին 8-րդ եթերաշրջան չհասած բոլոր հերոսների գերեզմանները։ Գերեզմանատուն կարելի է այցելել մինչև ապրիլի…
Ավստրալիայում բռնության տեսարաններ տարածելը քրեորեն կպատժվի
Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը բանտարկություն է նախատեսում այն մեդիաընկերությունների ղեկավարների համար, որոնք իրենց պատկանող սոցիալական ցանցերից օպերատիվորեն չեն հեռացնի բռնության տեսարաններ բովանդակող նյութերը: Օրենքն ուժի մեջ է մտել խորհրդարանի կողմից ընդունվելուց անմիջապես հետո: Այժմ ընկերությունները պետք է անհապաղ հեռացնեն սոցիալական ցանցերում զետեղված բոլոր այն տեսագրություններն ու լուսանկարները, որոնցում պատկերված են սպանությունների, խոշտանգումների կամ…
Ավստրալիայում վարդագույն լիճ է գոյացել
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում վարդագույն լիճ է հայտնվել: Քաղաքի զբոսայգիներից մեկի արհեստական ջրավազանում ջուրը դարձել է վառ վարդագույն: Այգի են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի լուսանկարեն այդ զարմանալի երևույթը: Որոշ մարդիկ հեքիաթային տեսանկարահանումներ են իրականացնում: Ջուրը վարդագույն է դարձել դրա ընդերքում առկա կարմիր բույսերի կողմից արտադրվող կարմիր պիգմենտի` բետա-կարոտինի շնորհիվ: Երբ օդի ջերմաստիճանը իջնի, և բույսերը «հանգստանան»,…
Ավստրալիայում շնաձուկը տղամարդու վրա է հարձակվել
Ավստրալիայի արևելքում շնաձուկը 25-ամյա տղամարդու վրա է հարձակվել, հայտնում է SBS-ը: Շնաձուկը հարձակվել է երիտասարդի վրա, երբ նա Հարդի խութերի մոտ լողում էր: Գիշատիչը վնասել է տղայի ազդրը, նշում է հեռուստաալիքը: Նշվում է, որ երիտասարդին ուղղաթիռով շտապ հոսպիտալացրել են: Նրա վիճակը կայուն է:
Ավստրալիայի վարչապետը Էրդողանի հայտարարության պատճառով կանչում է Թուրքիայի դեսպանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նոր Զելանդիայում ուրբաթօրյա նամազի ընթացքում կազմակերպված եւ 50 հոգու մահվան պատճառ դարձած հարձակումը ոչ թէ անհատական, այլ ամբողջովին կազմակերպված է համարում: Նա մասնավորապես ասել է. «Շարլի Հեբդո իրադարձությունում ամբողջ աշխարհը Եվրոպայում միացե՞լ է: Միացել է: Իսկ այս իրադարձության ժամանակ Եվրոպան ձայն բարձրացրե՞ց: Ոչ: Եվրոպայից մինչեւ հիմա ոչ մի բան չենք…
Ավստրալիան նույնպես միացավ հակառուսական պատժամիջոցներին
Ավստրալիան նույնպես միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ, հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը: «Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք ունեցել…
Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են շների հոշոտած կոկորդիլոսի
Ավստրալիայում ոստիկաններին հաջողվել է ավելի քան 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսի բռնել: Այս մասին հայտնում է 9 NEWS-ը: Հաղորդվում է, որ երկկենցաղն անցած մի քանի տարիների ընթացքում հասցրել է 12 շուն ուտել, իսկ վերջերս հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա: Բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո Ավստրալիայի իրավապահները կարողացել են բռնել կենդանուն ու տեղափոխել տեղի բանտերից մեկի խուց:…
Աշխարհի լավագույն քաղաքները՝ ըստ բնակիչների
Ավելի քան 34 հազար բնակիչ է մասնակցել աշխարհի մեգապոլիսներում անցկացված հարցմանը, որի նպատակը եղել է պարզելը, թե ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը: Առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը, հաղորդում է Time Out կայքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշոր քաղաքներից մեկը՝ Մելբուռնը, երրորդ տեղում է Չիկագոն: Հնգյակը եզրափակում են Լոնդոնն ու Լոս Անջելեսը: Պարզվել է՝ Մոնրեալի,…
Ավստրալիայում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ նրանք պատկանում են երկվորյակների՝ հազվադեպ հանդիպող կիսանույնական տիպին: Այս տիպի երվորյակները զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ: Կիսանույնական երկվորյակններն իրար նման են 75%-ով: Բժիշկների խոսքերով՝ այդ երևույթը հազվադեպ է հանդիպում և նման սաղմերը հիմնականում չեն…
Ավստրալիայում թույլատրել են պետհամարանիշին «սմայլեր» ավելացնել
Ավստրալական Քուինսլենդ նահանգի բնակիչները շուտով կկարողանան «սմայլեր»-ով պետհամարանիշեր ձեռք բերել իրենց մեքենաների համար։ «Սմայլ»-ով համար պատվիրելու հնարավորությունը հասանելի կդառնա մարտի 1-ից։ Այս մասին հայտնում է Seven News Sydney-ը։ Ծառայությունը կարժենա մոտ 300 դոլար։ «Համարանիշերի վրա տարբեր խորհրդանիշերի օգնությամբ ավստրալացիներն իրենց աջակցությունն են հայտնում սիրելի մարզական թիմերին։ Էմոձիների գործածումը նորություն չի լինի»,- ասել է Քուինսլենդի թագավորական…














