Արգիշտի Քյարամյան
Պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետը
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը հայտնել է, որ այսօր պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Նա պատճառների մասին տեղեկություն չփոխանցեց: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը և սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: Նրանց պաշտոնակությունների պատճառների մասին ևս մանրամասներ չեն հաղորդվում: Այս մասին տեղեկանում ենք…
Քյարամյանն ազատվեց ԱԱԾ պետի պաշտոնից․ նշանակվել է տնօրենի նոր ԺՊ
ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահը Արգիշտի Քյարմայանին ազատ է ԱԱԾ տնօրենի պաշտոնից ու մեկ այլ առաջարկով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանին։ Համապատասխան հրամանագրերի էլեկտրոնային տարբերակները հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի…
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ նախգահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը:
ՀՀ վարչապետը ներկայացնում է Ոստիկանության, ԱԱԾ և ԶՈւ Շտաբի ղեկավարներին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Հայտնենք, որ նրանք այս պաշտոններին են նշանակվել երեկ` հունիսի 8-ին: Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութերում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/186875199333111/?v=186875199333111 https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/202988840822730/?v=202988840822730…
Կայացրել եմ քաղաքական որոշում․ Փաշինյանը՝ Քյարամյանի նշանակման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում այսօր խոսեց Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ-ի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշումը։ «Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել: Պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ: Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն,…
Ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է. Էմդոն Մարուքյանը Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին
«Ես Արգիշտի Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իր ունակությունները, բայց գիտեմ, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է»-, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն: «Սերժ Սարգսյանն այդպես է գրել Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ: Ոստիկանապետն էլ է վարչապետը, հետևաբար, եթե ինքը որոշել…
Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ», – ասված է հրամանագրում: Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական…
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական…
Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Կառավարության լրատվությունից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով։ Մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով։
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ…
ՊՎԾ ժամանակավոր պետը և իր տեղակալը ինչքան ծանոթ ունեն տեղավորել են գործի. Կարո Ղուկասյան
ՊՎԾ աշխատակից Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց ծանոթ «բարեկամներին» տեղավորել են գործի։ հ.գ. մնացածը շուտով»։ https://www.facebook.com/Kar.Ghukasyan/posts/1874860649284212
Հույս ունենք, որ պարոն Սանասարյանը հետ կվերադառնա ու կշարունակի ղեկավարել այդ պաշտոնը. Արգիշտի Քյարամյան
Ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին լրագրողները հարց տվեցին, թե արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին: Քյարամյանն ասաց, որ Սանասարյանը այսօր էլ է այդ կառույցի պետը: «Մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ հետո պարոն Սանասարյանը հետ կվերադառնա ու կշարունակի ղեկավարել այդ պաշտոնը, հետևաբար, այս համատեքստում ես ոչ…
Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետի տեղակալ
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:












