Արմեն Գյուլբուդաղյանց
ՀՖՖ-ն հերքել է Մինյանոյի՝ գլխավոր մարզիչ նշանակվելու վերաբերյալ լուրերը
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Խավիեր Մինյանոն պետք է նշանակվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Վերջինս մեր ազգային թիմի և «Վալենսիա»-ի ֆիզպատրաստության մարզիչն է։ Լուրը հերքվել է ՀՖՖ մամուլի ծառայության կողմից։ Նշվում է, որ նորություն լինելու դեպքում՝ իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։ Հավանական է, որ ազգային հավաքականը առաջիկա օրերին կունենա գլխավոր մարզչի պաշտոնակատար, քանի…
Խավյեր Մինյանոն կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Խավյեր Մինյանոն, ով ֆիզպատրաստության գծով մարզիչն է: Այս մասին գրում է Notes of the Dark Knight անունով Telegram-յան ալիքը: Աղբյուրը նշում է, որ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո հավաքականը չի կարողացել նրան փոխարինող գտնել, սակայն անհրաժեշտ է նախապատրաստվել Եվրո-2020-ի որակավորման փուլի եզրափակիչ խաղերին: Ուստի, շատ հավանական…
Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ…
Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարական է տվել։ Լրատվամիջոցներին հայտնել են ՀՖՖ-ի աղբյուրները։ Արմեն Գյուլբուդաղյանցը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 7-ին: Մինչ այդ նա գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարզչական կարիերայի ընթացքում Գյուլբուդաղյանցն աշխատել է նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Իրանի «Գոլ Գոհար» և «Փադիդեհ» ակումբներում: Ֆուտբոլի ազգային…
Վաղը կփորձենք լավագույն խաղերից մեկն անցկացնել․ Գյուլբուդաղյանց
Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին «Վերիտաս» ստադիոնում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը: Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին՝ մարզիչն ասել է. «Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ավագն ու ամենակարևոր ֆուտբոլիստը: Հուսով եմ՝ տղաները կհամախմբվեն և ամեն ինչ կանեն հաղթանակի համար»: Անդրադառնալով Լիխտենշտեյնի հետ խաղին՝ մարզիչը նշեց, որ մրցակիցը…
Մրցակցի խաղն այն էր, ինչ սպասում էինք․ Գյուլբուդաղյանց
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի հետ գրանցած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով: – Պարոն Գյուլբուդաղյանց, չե՞ք կարծում, որ սխալվեցիք մեկնարկային կազմի հարցում, իսկ խաղի ընթացքում փոխարինումներն էլ ուշացած էին: Չեմ համարում, որ սխալվել ենք մեկնարկային կազմի հարցում: Բայց Արասի փոխարինման հարցում այո, մի փոքր ուշացրինք: Ինչո՞ւ. փոխարինվող խաղացողը…
Պատրաստ եմ գոլ խփել ցանկացած թիմի դեմ խաղում․ Կարապետյանի ու Գյուլբուդաղյանցի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լիխտենշտեյնում կայանալիք ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի հերթական հանդիպմանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել են նախախաղային մամուլի ասուլիսին։ Գյուլբուդաղյանցը վստահ է, որ լավ ու համախմբված ֆուտբոլ են խաղալու՝ չնայած այն բանին, որ թիմի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, բացակայելու է։ «Շատ դժվար խաղ է լինելու, շատ ուշադիր պետք…
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսների օրերն ու ժամերը հայտնի են
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ նախ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշեյտի հավաքականին, ապա մեկնելով Հելսինկի՝ մրցելու Ֆինլանդիայի հավաքականի հետ: Ձեզ ենք ներկայացնում երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը: 11.10.2019, ժամը՝ 11:00` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնի և…
Հենրիխն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից․ Գյուլբուդաղյանց
Շատ ուրախ եմ, որ տղաների մեծ աշխատանքը, նվիրվածությունը և ժողովորդի աջակցությունը չկորան: Այս մասին այսօր ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո: «Ֆինլանդիայի դեմ խաղին դեռ մեկ ամիս կա: Կվերլուծենք նրանց խաղը: Իհարկե, ամեն ինչ հաշվի ենք առնելու: Նկատած կլինեք, որ վերջին խաղերում նույն մարտավարությամբ ենք…
Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 7-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել ստորև. https://www.youtube.com/watch?v=6-6B3UBJYaU
Lավ սկսեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք. Արմեն Գյուլբուդաղյանց
Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում տանը 1-3 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին: Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպեց լրագրողներին: Խաղի մասին – Առաջին 20 րոպեներին լավ սկսեցինք, պրեսինգ արեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք: Իտալիան ամբողջովին սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք: Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում…
Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ…
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հունաստանի դեմ խաղում
Հունիսի 11-ին Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Հունաստանի ընտրանուն: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը: 1. Արսեն Բեգլարյան 2. Արթուր Միրանյան 3. Վարազդատ Հարոյան 4. Տարոն Ոսկանյան 5. Արտակ Գրիգոևյան 6. Կառլեն Մկրտչյան 7. Պետրոս Ավետիսյան 9. Էդգար Բաբայան 10. Գևորգ Ղազարյան 11. Տիգրան Բարսեղյան…
Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /23.03.19/
[vc_row][vc_column][vc_video link=”https://youtu.be/Mb4cls1sY14″][/vc_column][/vc_row]
Հայաստանի հավաքականը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա
Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պատրաստվում է մեկնարկել ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: J խմբի առաջին խաղում մեր ընտրանին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Մարտի 26-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն:…















