Արմեն Մարտիրոսյան

  • «Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը, ով Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ցուցարարների կողմից, Facebook-ի իր էջում անդրադարձել է կատարված դեպքին։ Նա պատմում է, որ հանդիպման էր գնում ու իրեն տեսնելուն պես ցուցարարների կողմից սկսել են իրեն հայհոյել և շշեր շպրտել իր կողմ։ Նրա խոսքով՝ քանի դեռ կանգնած նայում էր, ոչ ոք չէր համարձակվում…

    Ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա․ Արմեն Մարտիրոսյան
  • Պրն Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ ֆիլմ է ստեղծվել դեռևս 2020 թվականին։ Ովքեր են նախաձեռնել ֆիլմի ծնունդը։ – Կա մի խումբ, որ կոչվում է «Մտածողների ձեղնահարկ»։ Խմբի անդամները մեծ ցանկություն ունեին նկարելու մի ֆիլմ, որը կլինի փաստագրական և կներկայացնի ՀՀ անկախության ողջ գործընթացը։ Ես ևս այդ խմբի անդամ եմ։ 2020 թ.-ին, երբ իմացանք, որ…

    Անկախության 30-ամյակի առթիվ ֆիլմ է նկարահանվել. Արմեն Մարտիրոսյան
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական…

    Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
  • Արմեն Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ծարավ աղբյուր փողոցի բարձրահարկ շենքերից մեկում եմ բնակվում։ Արդեն ամսից ավել է շլագբաում (հայերեն՝ շլանգբավոն, գերմ.՝ schlagbaum) են տեղադրել։ Գիտեմ, որ հրշեջների, «Շտապ օգնության» և այլ ծառայությունների մուտքը խնդրահարույց է և, աստված չանի, բժիշկն ուշանա ու անգամ մի մարդ մեռնի։ Աստծու վրա է այս հարցը թողնված։ Հարևաններից մեկին ասում…

    Սովետը մեր մեջ նստվածք է տվել. Արմեն Մարտիրոսյան
  • Հայ հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ Վահրամ Ավետիսյանին չի ճանաչում, երբեք չի շփվել ու չի էլ տեսել։ «Կարող ա ամենաընտիր իրավաբանն է ու ամենասկզբունքային մարդը։ Կարող ա։ Բայց։ Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավորի տեղի համար նման է, ասում եմ՝ նման է, ոչ թե նույնը,…

    Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ
  • «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մարգարիտա Սիմոնյանի վրա ղժժացեք որքան ուզում եք, բայց լսեք, թե ինչ է ասում, անգամ եթե այդ ասածը անհեթեթ է կամ հիմարություն։ Լսեք, քանի որ նա մենակ իր կարծիքը չի արտահայտում։ Լսեք ու իմացեք, որ, ցավոք, Ռուսաստանի վերնախավում լիքը մարդիկ այդպես են մտածում, ինչպես Մարգարիտա Սիմոնյանը։…

    Լսեք Մարգարիտային, նա միայն իր կարծիքը չի արտահայտում․ Արմեն Մարտիրոսյան
  • Կորոնավիրուսի հետևանքով մահացել է «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հայրը։ Այս մասին Արմեն Մարտիրոսյանը հայտնել է Facebook-ի իր էջի միջոցով։ «Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։ Ընտանիքի որոշմամբ, հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ», – գրել է նա: https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10220745815667516

    Կորոնավիրուսից մահացել է Արմեն Մարտիրոսյանի հայրը
  • Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հենց նոր խոսեցի «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։ Երկու օր առաջ իմ կողմից բարձրաձայնած մեր գրքերի վաճառքի ծավալի 31% անկումը փոքրիկ տատանումներով բնորոշ է ամբողջ գրքի շուկային։ Երկու օր հետո կունենանք նոր ճշգրտված տվյալներ այս տարվա 11 ամիսների կտրվածքով։ Էլեկտրոնային գրքերի, աուդիոգրքերի և թղթե…

    Գրքերի վաճառքների ծավալները անկում են ապրել
  • Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանը Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունում քննարկում ունեցավ երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Հատկապես կարևորվեցին…

    Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահին
  • «Ցավոք, էդքան էլ չեմ լռում։ Բայց ես կարծում եմ, որ լռելու ժամանակն է․ ատամները սեղմել, լռելու ժամանակն է՝ անգամ, եթե դու տեսնում ես խնդիրներ, հասկանում ես, որ եթե դու թիրախավորես, ապա ամբողջ պրոցեսն ես թիրախավորում։ Էս էն դեպքն է, երբ մայրը երեխային ծեծում է, բայց ասում է՝ մի լացիր։ Հիմա էդպիսի մի վիճակի մեջ ենք,…

    «Պետք է ծեծը ուտենք, բայց լաց չլինենք»,- Արմեն Մարտիրոսյան