արտակ բեգլարյան
Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին
Օգոստոսի 17-ին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: «Քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի…
Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին․ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին։ Բեգլարյանը ասել է, որ անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: «Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը…
Արցախի պետնախարարը բնակարանային ապահովության ծրագրերի մասին խորհրդակցություն է անցկացրել
Օգոստոսի 10-ին Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը: Մարտունու շրջանի բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական ԶՈՒ նշանառության տակ. Արցախի ՄԻՊ Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ…
Արցախի պետնախարարը աշակերտների ընդունելության կարգի խորհրդակցություն է անցկացրել
Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին: Բեգլարյանը իր խոսքում նշել է, որ կարգը գործում է 2020-2021 ուստարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել,…
Արայիկ Հարությունյանն անցկացրել է բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ խորհրդակցություն
Հուլիսի 22-ին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում բնակարանաշինական ծրագրերի իրականացման հարցերին: «Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների, նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերձված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով…
Եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը. հանդիպում Արցախի պետական նախարարի մոտ
Հուլիսի 13-ին Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները: «Պետական նախարարը շնորհակալություն է…
Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու սահմանային գյուղերի բնակիչների հետ
Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ: Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման գործում:…
Դա անօրինական այց է Արցախի օկուպացված տարածք․ Բեգլարյանը՝ դեսպանների Շուշի այցի մասին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանում 46 երկրների դեսպանների այցին՝ Շուշի, որը կազմակերպվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կամքով։ Բեգլարյանը նշում է, որ այն դեսպաններին, ովքեր մասնակցել են Շուշիի պրոպագանդիստական այցին, պետք է ասել, որ դա անօրինական այց է Արցախի օկուպացված տարածք։ Նա գրում է, որ դեսպանները պետք է խուսափեն…
Արտակ Բեգլարյանը Վարդան Ուռուտյանի հետ քննարկել է կրթական ու զարգացման մի շարք ծրագրեր
Հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմիննների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր: Արցախ է…
Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը
Հուլիսի 4-ին Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը. «Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 3-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ստեփանակերտում մեկնարկած «Tech week Արցախ 2021» համաժողովի բացման արարողության ժամանակ: ԱՀ կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այդ խոշոր…
Այդ տարածքները բռնազավթված են․ Արցախի պետնախարարը խոսեց Հին Թաղերի ու Խծաբերդի մասին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հարց ուղղեցին՝ կապված Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերի գրավման հետ (նոյեմբերի 9-ի հայտարությունից հետո), որի ընթացքում նաև զոհեր եղան ու զինծառայողներ գերեվարվեցին։ Ո՞վ է այդ ամենի պատասխանատուն, ինչո՞ւ չենք պահանջում ռուսներից, որ կատարեն հայտարարության կետերը․․․ հարցերին անդրադառնալով Բեգլարյանը նշեց, որ ինքը նույնպես չունի այդ հարցերի…
Ժամանակի ընթացքում ՊԲ-ն և ԶՈւ-ն Արցախի անվտանգությունը կերաշխավորեն ավելի արդյունավետ․ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Արցախում անվտանգության մասին։ Նա համոզվածություն է հայտնել, որ Արցախում երկար ժամանակով լինելու են ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են իրենց անվտանգությունը։ Բեգլարյանը նշել է, որ Պաշտպանության բանակն ու Զինված ուժերն էլ իրենց մասով են երաշխավորում անվտանգությունը և ժամանակի ընթացքում երաշխավորելու են շատ ավելի արդյունավետ։ Բեգլարյանն ասել…
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների հետ կապված աջակցության ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը: Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի…
Պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում․ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը
Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել հունիսի 21-ի հանրահավաքում, որի ժամանակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ «Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե…














