Արտահերթ ընտրություններ
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կմեկնարկի 2021-ի հունիսի 7-ից մինչև 18-ը
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ։ Ըստ ԿԸՀ որոշման՝ քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին և կմեկարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունը կընթանա հունիսի 11-ից հունիսի 13-ը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն:
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել․ ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար։ Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ընտրություններում համախմբվելու առաջարկին, Գրիգորյանն ասաց, որ մոտակա ընտրություններում ժողովուրդն է…
Հայրենիքը արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը
2021 թվականի ապրիլի 30-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության արտահերթ խորհրդի նիստ: Խորհրդի նիստի արդյունքում ընդունվել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձեւաչափի վերաբերյալ որոշում: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցությունը: Որոշումը հրապարակվելու է մայիսի 1-ին, ժամը 12:00-ին «հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի՝ լրատվամիջոցների համար կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում:
Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցում գոհունակությամբ նշել են, որ ՌԴ խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին:
ՀՅԴ-ն կմասնակցի ընտրություններին
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարությամբ է հանդես եկել։ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին և ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է. – մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ…
Փաշինյանը հայտնել է, թե երբ հրաժարական կտա
Այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Արագած համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները. այդ ընտրությունները նրա մասին են, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի անցյալի ու ապագայի վերաբերյալ: «Դուք պետք է գնահատական տաք անցյալին ու որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ: Այո, ես ապրիլին հրաժարական եմ տալու:…
Մհեր Արմենիան մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Freenews.am-ին հայտնել էինքը՝ Մհեր Արմենիան։ «Անպայման մասնակցելու ենք արատհերթ խորհրդարանական ընտրություններին։ Ապրիլի 21-ին մեր համագումարն է։ Շոու բիզնեսից ևս կան մարդիկ, որոնք հետաքրքրված են կուսակցությունով և ներկա կլինեն համագումարին։ Հիմա չեմ ուզում փակագծեր բացել, թե շոու բիզնեսից ովքեր են հետաքրքրված․ այդ օրը…
Կառավարման այս համակարգը չարիք է Հայաստանի համար․ պատգամավոր
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ ներկայիս կառավարման համակարգը չարիք է Հայաստանի համար։ Խոսքը, խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։ Պատգամավորն ասաց, որ այս համակարգն իրեն սպառել է ու արտահերթ ընտրություններից առաջ պետք է փոխել պետական կառավարման համակարգը։ Գևորգյանը համարում է, որ այս պահին ամենաարդարացվածը կլինի կառավարման նախագահական համակարգը։
«Դեմոկրատական այլընտրանքը» ողջունել է արտահերթի գնալու որոշումը ու կոչ արել փոխել ԸՕ-ն
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ողջունելով արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի ու ԱԺ խմբակցությունների միասնական որոշումը։ Հայտարարությունը տեղադրվել է կուսակցության Facebook-ի էջում։ Դրանում ասվում է․ ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը ողջունում է Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների համաձայնությունը՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու վերաբերյալ։ Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ միայն…
Արտահերթ ընտրություններն իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է․ «Հանրապետություն» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը քաղաքական ուժի անունից հայտարարություն է տարածել՝ ողջունելով արտահերթ ընտրություններ անելու՝ իշխանության մտադրությունը։ ««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն…
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր մեզ համար ընդունելի է․ Մարուքյան
Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարքույանը։ «Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների…
Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին նա գրել է Facebok-ի իր էջում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո: «Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով…
Եթե իշխանությունը գնա արտահերթի, պետք է հեռացնել նրանց մինչև նախընտրական գործընթացի սկիզբը
«Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել հնարավոր արտահերթ ընտրությունների մասով՝ առաջարկելով իրավիճակի հանգուցալուծման 3 տարբերակ։ Վազգեն Մանուկյանի գրասենյակի տարածած հայտարարությունը՝ ստորև․ «Մեր երկիրը, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ: Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից…
Առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների, մեծագույն սխալ է. Սանասարյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ասաց, որ այսօր առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների, մեծագույն սխալ է: «Սերժ Սարգսյանի ժամանակ կարված խաղի կանոնների մասին է խոսքը: Եթե գնան, կստացվի՝ երկրորդ անգամ հագնում են Սերժ Սարգսյանի կարած կոստյումները»,- պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասել է Դավիթ…














