Արտահերթ ընտրություններ
Եկեղեցին՝ քրեա-օլիգարխիական կլանի քաղաքական աջակից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Մայր Աթոռի հայտարարության ուշագրավ միտքը, այն է, իբրև, Հայոց եկեղեցին՝ հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել ազգապահպան իր առաքելությունը հայ…
Հ1-ը հունիսի 13-ին լուրերի ընթացքում քարոզարշավին տրամադրել է 29 րոպե 13 վայրկյան
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտնում է, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 13-ին լուրերի ընթացքում քարոզարշավին տրամադրել է 29 րոպե 13 վայրկյան, որից՝ – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրվել է 5 րոպե 15 վայրկյան։ – «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 4 րոպե 8 վայրկյան; – «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ին՝ 4 րոպե 7 վայրկյան; – Ազատական կուսակցությանը՝ 4 րոպե; –…
Կաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ դատարանը բավարարել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա…
Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի
2021 թվականի հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ պարզաբանում ենք, որ ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները` չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են…
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների մոնիտորինգը
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մոնիտորինգը: «Հունիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների դիտարկման շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի եւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը: Երկարաժամկետ դիտորդները տեղեկացվել են հեռուստառադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության լուսաբանման կարգի մասին: Հունիսի 4-ին Առաքելության շտաբի պետ Եվգենի Կոզյակի եւ Վարչական դատարանի նախագահ…
Քաղաքապետարանը ընտրությունների քարոզչության համար 336 անվճար տեղ է հատկացրել
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: Քաղաքապետարանից խնդրում են այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն: Նշվում է, որ աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու: Քաղաքապետարանը նաև ներկայացրել է արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով…
ԿԸՀ-ն թողարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողարկել է 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/176066689121093/videos/321352649554913
ԿԸՀ-ն մերժեց Արդար Հայաստանի ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը: «Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում ունեցել ենք մեկ թեկնածուի մասով բացթողում, որին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել է 48 ժամ՝ բաղթողումը լրացնելու համար: Բացթողումը ընտրական ցուցակի 13-րդ հերթական համարի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցման վերաբերյալ էր, որի փաստաթղթերի փաթեթում բացակայում էր…
Անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև կիրակի՝ մայիսի 30-ին
2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 30-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ը սահմանել է հերթապահություն: Ուշադրություն՝ հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության…
Առաջիկա ժամանակներում ճգնաժամ և սննակացում է սպասվում․ Վանեցյան
Այսօր՝ մայիսի 25-ին, Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական կոնֆերանսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը նշեց՝ պետք է օր առաջ վերականգնվի անվտանգային համակարգը և մեր ժողովրդին, հայրենակիցներին տրվի երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ, բայց անվտանգային միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած տնտեսություն, մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որոնք…
Ընտրությունների հետ կապված անձնագրային վարչությունը կաշխատի նաև մայիսի 22-ին և 23-ին
2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ն։ Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային…
Ընտրություններին կմասնակցի նաև Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրեցին երկու կուսակցությունների առաջնորդներ Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը: Այսպիսով, այս ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ…
Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը. Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման համագումարի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն դաշինք կազմում «Հայրենիք» կուսակցության հետ: «Երբեմն ես լսում եմ, թե՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ է, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում: Շատ պարզ. Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և…
Վիճակահանությամբ կորոշվի` որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի ընտրություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վիճակահանության կորոշվի, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի: «Կուսակցությունների գրանցումից հետո տեղի է ունենում վիճակահանություն, և յուրաքանչյուր կուսակցություն ստանում է իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Բացի դրանից, քվեաթերթիկները բոլոր կողքի հատվածում ունեն համապատասխան սև նիշ, որը…














