Արցախի նախագահ
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝…
Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի և տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն: Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաև…
Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook- ի իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրառում կատարել։ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին՝ տվել եմ մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ: Օգտվելով ընձեռնված…
Նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել: «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ…
Արցախի նախագահը Երևանում է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ գտնվում է Երևանում, այս մասին հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ նա այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Հարությունյանը ծաղկեպսակ է դրել…
Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արայիկ Հարությունյանը, երդվելով 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա, ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության չորրորդ ընտրված նախագահն է, ով երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի: Մանրամասները…
Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի երդման խոսքը կհղի Շուշիից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի…
Բակո Սահակյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը,…
Արցախի նախագահն ու ՊԲ հրամանատարը պարտավոր են պարզաբանումներ ներկայացնել․ Լևոն Շիրինյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետության Նախագահն ու Պաշտպանության Բանակի հրամատարը պարտավոր են վերջին շրջանում Հայ Զինվորի կյանքի անապահովության հարցով պարզաբանումներ ներկայացնել հայ ժողովրդին: Առանց ձգձգումների և սպառիչ»: https://www.facebook.com/levon.shirinyan.5/posts/1045273932495088
«Վաղվա Արցախ» կուսակցությունն ընտրություններում կսատարի Մասիս Մայիլյանին
Հունվարի 26-ին տեղի է ունեցել «Վաղվա Արցախ» կուսակցության արտահերթ համագումարը: Քննարկվել են ներկուսակցական մի շարք կարևոր հարցեր, և հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը: Համագումարին է ներկայացվել վարչության որոշումն առ այն, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է դաշինքով` «Ինքնություն և Միասնություն» ու «Ռամկավար-ազատական» կուսակցությունների հետ: Համագումարը վերահաստատել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու…
Արցախի նախագահը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը և 2020 թվականի անելիքներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, ապահովել է երկրի ժողովրդի…
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ և պետական պարգևներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության…
Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ առաջին նախագահին ծննդյան օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում…















