Արցախպրես
Արցախում ուսումնական գործընթացը դադարեցնելու որոշում է կայացվել
Նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստում որոշում է կայացվել մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը Արցախում դադարեցնել ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով կրթական համակարգում իրականացվող միջոցառումները՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ այս փուլում իրենց կողմից քայլեր են ձեռնարկվում ուսուցման…
2020թ․ վերջին շահագործման կհանձնվի Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը
Մայրաքաղաքի Ազատամարտիկների զբոսայգու հարակից տարածքում կառուցվում է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը, որը շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ թանգարանի նոր շենքի կառուցման նախագիծը հաստատվել է 2017 թվականի վերջին, իսկ 2018 թվականից արդեն սկսվել են շենքի կառուցման աշխատանքները: Աղբյուրի զրուցակիցը նշել…
Արցախում սուր շնչառական վարակների համաճարակաբանական վիճակը վերահսկելի է
2019 թվականի փետրվար ամսվա տվյալների համեմատ՝ 2020 թվականին Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում «Վերին շնչառական ուղիների սուր վարակներ» ախտորոշմամբ դիմելիությունը նվազել է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ մանրամասնելով, որ, 2020 թվականի փետրվարի 3-ի տվյալներով, ամբուլատոր դիմելիությունը կազմել է 190 դեպք, որից 151-ը` երեխաներ:…
Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել
Հունվարի 19-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացել է «Արցախի ազատություն» կուսակցության հիմնադիր համագումարը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության հիմնադիր համագումարին հնչել է հիմնը, որից հետո հաստատվել է օրակարգը: Ընտրվել է վերահսկիչ հանձնաժողովի կազմ, և կատարվել գործադիր մարմնի ընտրություն: Օրակարգում ներառված էր նաև կուսակցության նախագահի և փոխնախագահի ընտրության մասին հարցը. կուսակցության նախագահ է ընտրվել Զավեն…
Մեկնարկել են «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել են Ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Ադելինա Հարութունյանն ասել է, որ 2018 թվականին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում: Այն հնարավորություն կունենան դիտելու նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ ««Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը…
Արցախում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադան
Ընթացիկ տարվա հունվարի 8-ից ԱՀ հանրակրթական դպրոցներում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադան. այն կտևի մինչև հունվարի 11-ը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը՝ նշելով, որ այն անց է կացվում 15 առարկաներից: Նա տեղեկացրել է, որ օլիմպիադային կարող են մասնակցել 5-12-րդ…
Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում
Հայաստանի երգի պետական թատրոնի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ դեկտեմբերի 16-20-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվելու է «Հրաշք գույներ» մանկական ամանորյա մյուզիքլ-ներկայացումը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգչուհի Միլենա Մելիքյանն ասել է, որ իրենք ամեն տարի մեծ սիրով և անհամբերությամբ են սպասում՝ մյուզիքլ-ներկայացումը…
Ընթացիկ տարում Արցախում գրանցվել է շմոլ գազից թունավորման 36 դեպք
2019 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է շմոլ գազից թունավորման 36 դեպք, որից 2-ը՝ մահացու ելքով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲ ընկերության մամլո ծառայության պատասխանատու Մհեր Իսրայելյանը՝ նշելով, որ թունավորման դեպքերի արդյունքում մահացել է 4 մարդ, Տուժել՝ 77 քաղաքացի: Նրա խոսքով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՀ-ում գրանցվել է 48 թունավորման…
Հեռուստամարաթոնին մեր հայրենակիցներն ապահովել են աննախադեպ մասնակցություն. պատասխանատու
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանն ասել է, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Բազմաթիվ համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և…
Արցախի ԱԺ-ում շարունակվում են Բյուջե-2020-ի հանձնաժողովային քննարկումները
Խորհրդարանում այսօր շարունակվել են 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին ներկայացվել է մի շարք գերատեսչությունների ֆինասավորումը: ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի խոսքով՝ Նախագահի աշխատակազմի բյուջեի կառուցվածքը ձևավորված է համաձայն բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորման սահմանված կարգի և քիչ է տարբերվում նմանատիպ…
Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։ Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Ամալյանն ասել է, որ ինքն ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ։ «Համերգային ծրագրեր շատ եմ ունենում,…
Նռան համախառը բերքը կազմել է 4890 տոննա. փոխնախարար
Հանրապետությունում կա 1850 հա նռան այգի, որից բերքահավաքի ենթակա է 847 հա-ը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ ներկայումս բերքահավաք է իրականացվել 794 հա-ի վրա: Վ. Ավետիսյանի խոսքով՝ համախառը բերքը կազմել է 4890 տ. միջին բերքատվությունը 1 հա-ից կազմել է 61,6 ց: «Նախորդ տարի նույն ժամանակահատվածում…
Շուշիում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
«Ապագան սկսվում է այսօր» խորագրով Շուշիում այսօր մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը, որը կազմակերպվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆորումի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել սեփական փորձով և հանդես գալ…
Ընկերական հանդիպում՝ նվիրված զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում Արցախի Հանրապետության վետերան ֆուտբոլիստների և ՀՀ լրագրողների հավաքականների միջև տեղի կունենա ֆուտբոլի ընկերական հանդիպում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքով՝ ընկերական հանդիպումը նվիրված է զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին: Աղբյուրի զրուցակիցը…
Բերքի տոնին Ստեփանակերտում իրականացվել է մոտ 1 միլիարդ դրամի վաճառք
Հոկտեմբերի 12-ին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված բերքի տոնին այս տարի իրականացվել է մոտ 1 մլրդ դրամի վաճառք: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ այս տարվա ցուցանիշը գրեթե համապատասխանում է նախորդ տարվա հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ըստ Վ. Ավետիսյանի՝ բերքի տոնին սպառողների կողմից…















