Նռան համախառը բերքը կազմել է 4890 տոննա. փոխնախարար

Ամենադիտվածներ

Նռան համախառը բերքը կազմել է 4890 տոննա. փոխնախարար

Հանրապետությունում կա 1850 հա նռան այգի, որից բերքահավաքի ենթակա է 847 հա-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ ներկայումս բերքահավաք է իրականացվել 794 հա-ի վրա:

Վ. Ավետիսյանի խոսքով՝ համախառը բերքը կազմել է 4890 տ. միջին բերքատվությունը 1 հա-ից կազմել է 61,6 ց:
«Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ունեցել ենք բերքահավաք 743 հա-ի վրա. համախառը բերքը եղել է 2470 տ, իսկ միջին բերքատվությունը հա-ից կազմել է 33,3 ց: Այս տարի ունեցել ենք նռան լավ բերք. ունենք մեծ պահանջարկ: Ընթացիկ տարում նռան միջին գինը շուկայում եղել է 200-300 դրամ, իսկ վերամշակող գործարաններն այն գնել են 100-150 դրամով: Նուռը նաև արտահանում ենք Ռուսատանի Դաշնություն», – ըստ աղբյուրի՝ ավելացրել է Վ. Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգով նախատեսված է նռան այգիներն առաջիկա տարիներին հասցնել 5000 հա-ի: 2019 թվականի գարնանը հանրապետությունում հիմնվել է շուրջ 500 հա նռան այգի:

ԱՀ գյուղատնտեսության նախարարության ստացած հայտերի հիման վրա՝ նախատեսվում է մինչև տարվա վերջ հիմնել 200-300 հա նռան այգի ևս. հողօգտագործողներին տրամադրվում է նռան տնկիներ:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();