բախումներ
Բեյրութում հակակառավարական ցույցեր են. 60 մարդ վիրավորվել է
Բեյրութում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը և բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր և պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Կարմիր խաչի և քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում: Հայտնի է, որ արդեն 60 մարդ է վիրավորվել ոստիկանների հետ բախումների ընթացքում: Այս մասին տեղեկանում…
Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: «Բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իմ ելույթից կցանկանայի առանձնացնել մի քանի շեշտադրումներ. Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի…
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…
ԱՄՆ-ում ցուցարարները փորձել են կոտրել Էնդրյու Ջեքսոնի արձանը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև, հայտնում է NBC News-ը։ Նշվում է, որ բախումները սկսվել են, երբ բողոքի ակցիա իրականացնողները փորձել են քանդել Լաֆայեթ հրապարակում գտնվող երկրի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը քանդել։ Ցուցարարները սկզբում կոտրել են արձանի կողքը գտնվող ժամանակավոր ցանկապատը ու նրանցից որոշները բարձրաձել են արձանի վրա, որպեսզի…
Սիրիա-Թուրքիա բախումներ. ի՞նչ է տեղի ունենում Սիրիայի հյուսիսում
2011 թվից մինչև հիմա ձգվող սիրիական քաղաքացիական պատերազմը շատերի կարծիքով արդեն ավարտին էր մոտենում: Այդ ժամանակ ապստամբների դիրքերն արդեն բավականին թուլացած էին, ժամանակին ամենախոշոր տարածքներն ունեցող ԻԳԻԼ-ը՝ գրեթե ոչնչացված, սիրիական բանակն ու իր դաշնակիցներն էլ վերագրավել էին երկրի հիմնական մասը և շարունակում էին առաջխաղացումը ապստամբների վերջին տարածքների ուղղությամբ: Իսկ քրդերն էլ մի կողմից բարելավվել էին…
Պաղեստինում բախումներ են տեղի ունեցել իսրայեցի զինվորականների հետ․ պատճառը «դարի գործարքն» է
Պաղեստինում՝ Հորդանան գետի արևմտյան ափին, Իսրայելի բանակի զինծառայողների հետ բախումներ են տեղի ունեցել: Հայտնի է նվազագույնը 22 տուժածի մասին։ Այս մասին հաղորդում է Maan գործակալությունը: Լրագրողները հայտնում են, որ Ալ Ազարիա քաղաքում 12 մարդ բուժօգնության է դիմել: Նրանցից մեծ մասը դժգոհել է շնչառության հետ կապված խնդիրներից, քանի որ զինվորներն արցունքաբեր գազ են կիրառել: Պաղեստինյան Կարմիր…
Հոնկոնգում Սուրբծննդյան նախօրեն իրական քաոսի է վերածվել․ բողոքի ակցիաները շարունակվում են
Հոնկոնգում դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, հարյուրավոր ցուցարարներ քաղաքի մի քանի առևտրի կենտրոնների մոտ դուրս են եկել չթույլատրված ցույցերի։ Այս մասին հաղորդում է The Guardian թերթը: Առևտրի կենտրոններում ցուցարարներն անձրևանոցներ և այլ առարկաներ են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք, դրանց պատասխանելով, մահակներով ծեծել են ցուցարարներին: Ըստ հաղորդման՝ նրանցից մեկը նույնիսկ զենք է պարզել ցուցարարների…
Էրիկ Վարդանյանը ոչ կոռեկտ արարք է թույլ տվել Արարատի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Փյունիկը» հյուրընկալել է «Արարատին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլում։ Էրիկ Վարդանյանը, հանդիպման 67-րդ րոպեին, մրցակցին հարվածելու, և մրցավար Հենրիկ Նալբանդյանի հետ բախվելու համար կարմիր քարտ է ստացել: Վարդանյանը միջնամատ է ցույց տվել «Արարատի» երկրպագուների ուղղությամբ հանդերձարան հեռանալիս, որից հետո երկրպագուները միջև հրմշտոց է սկսվել։ Բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Նշենք՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ…
Երկրպագուների բախում Մեքսիկայի առաջնությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության «Աթլետիկո Սան Լուիս» – «Կերետարո» հանդիպումը կիսատ է մնացել երկրպագունների զանգվածային բախման հետեւանքով։ Հանդիպման ընթացքում բազմաթիվ բախումներ են գրանցվել տրիբունաներում, չնայած հանդիպմանը հերթապահել է հազարից ավելի ոստիկան։ Այս մասին փոխանցում է Fox News-ը։ Երկրպագունները անվտանգության աշխատակիցների հետ բախումներում օգտագործել են աղբամաններ, ձողեր, կոտրած շշեր։ Մրցավարը խաղը դադարեցրել է 85-րդ րոպեին «Կերետարոյի» օգտին…
Էկվադորում կրկին բողոքի ակցիաներ են
Էկվադորում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Էկվադորի խորհրդարանը…
Հոնկոնգում բողոքի ակցիաները բախումների են վերածվում
Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Կիրակի օրը ցուցարարները կրկին արգելափակել են կենտրոնական փողոցներն ու հրաժարվել կատարել ոստիկանության պահանջները, ինչին ի պատասխան ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ: Ամռան առաջին օրերից սկսած Հոնկոնգում բողոքի ակցիաները չեն մարում, դրանց մասնակցում են հարյուր հազարավոր ցուցարարներ, ովքեր նախ պահանջում էին չեղարկել արտահանձնման մասին օրենքը: Չնայած իշխանությունները…
Եմենում բախումների պատճառով շուրջ 200 հազար մարդ զրկվել է խմելու ջրից
Ադենում մոտ 200 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ կառավարական և Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերի բախումների պատճառով: Այս մասին հայտնում է Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ստորաբաժանումը, հաղորդում է РИА Новости-ն: Դեռևս չորեքշաբթի իշխանության մարմինների աղբյուրը հայտնել էր, որ զինված անձինք փորձել են նախագահական պալատի դարպասներից ներս խուժել: Հարավային Եմենի անցումային խորհուրդը համընդհանուր…
Վարչապետը գոհ է Օսիպյանից․ պաշտոնանկության հարց չկա․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարներից: Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողացել է…
Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել Իջևանի բախումների գործով․ մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝…














