բանակցություններ
Էրդողանը Աստնայում կհանդիպի Պուտինին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնել է Աստանա, որտեղ սպասվում են նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ կքննարկվեն Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի և Արևմուտքի բանակցություններ անցկացնելու Անկարայի առաջարկները։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ «Նոր զարգացումների…
Կիմ Չեն Ըննը մտադիր չէ բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադրություն չունի բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հետ, որոնց անվանել է թշնամիներ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Հանրապետության ղեկավարը նշել է, որ «լարվածության թեժացման մշտական, միտումնավոր և անպատասխանատու քայլերը» ԱՄՆ-ի և հարավկորեական վարչակարգի կողմից ստիպում են, որ Փհենյանն ավելի ուժգին արձագանքի դրանց։ Նրա խոսքով՝…
Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին: «Թվիթեր»-ի իր էջում ՀՀ վարչապետը գրել է. «Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի և Սիրիայի բանակցությունների գաղափարը
Մոսկվան պաշտպանում է Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման գաղափարը, անհրաժեշտության դեպքում պատրաստ հարթակ տրամադրել ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ «Իհարկե, մենք կարծում ենք, որ հանդիպումը օգտակար կլիներ։ Խոսքը շփումների հաստատման մասին է, առայժմ ռազմական և հատուկ ծառայությունների գծով. նման շփումներ կային։ Մենք դրանք պաշտպանում ենք, խրախուսում ենք, որպեսզի նրանք հանդիպեն, ընդհանուր…
SpaceX-ը բանակցություններ է վարում Apple-ի հետ՝ iPhone 14-ը Starlink-ին միացնելու մասին
SpaceX-ը բազմախոստում բանակցություններ է վարում Apple Inc-ի հետ Starlink արբանյակային սերվիսների օգտագործման մասին՝ iPhone 14-ի հաղորդագրությունների արագ փոխանակման գործառույթի համար։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկն այն բանից մեկ օր հետո, երբ Apple-ը ընտրել է Globalstar-ին այդ խնդրի իրականացման համար։ Globalstar-ը ստեղծում է արբանյակներ, որոնք անհրաժեշտ են նոր գործառույթի համար, որը թույլ կտա…
Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով են հնարավոր Պուտինի և Զելենսկու բանակցությունները
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հանդիպում հանուն հանդիպման ոչ ոքի պետք չէ։ Նման հանդիպման համար պետք են համաձայնագրերի հիմքեր։ Եթե նման հանդիպման գաղափար լինի օրակարգում, աշխատանք կտարվի, և հիմք ստեղծվի պայմանավորվածությունների…
Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների․ Կարապետյան
Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ…
Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հերթական փուլը։ Այն տեղի է ունենում ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցում է նաև թուրքական կողմը: Աղբյուրը նշում է, որ օրակարգի գլխավոր հարցը նավահանգիստներում կուտակված ուկրաինական հացահատիկի արտահանումն է։ Ռուսաստանը հաստատել է հանդիպման փաստը՝ ընդգծելով, որ ցանկանում է պահպանել «նավերը վերահսկելու և…
Իսրայելի վարչապետը ժամանել է Աբու Դաբի ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունիսի 9-ին այցով ժամանել է Աբու Դաբի, որտեղ պլանավորված են նրա բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Այդ մասին հայտնել է վարչապետի դիվանատւնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վարչապետ Նաֆտալի Բենետը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հետ հանդիպելու համար»,- ասված է հայտարարության…
Թուրքիան այլևս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից…
Մակրոնը Գերմանիայի կանցլերի հետ բանակցություններ կվարի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից: «Ֆրանսիայի նախագահը երդմնակալությունից հետո առաջին այցը կկատարի Բեռլին, ինչն ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը։ Նախագահն ու կանցլերը կքննարկեն Ուկրաինայի իրադրության հետ կապված հարցեր, «եվրոպական ինքնիշխանության մարտահրավերները», եվրոպական անվտանգության և էներգետիկ հարցեր:»,-…
Իսրայելը պատրաստ է ընդունել Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանը։ Նա նշել է, որ պաշտոնական Երուսաղեմը պատրաստ է ընդունել նաև ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Ստամբուլում։
Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի շեմին չի դադարեցնի ռազմական գործողությունները․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում բանակցությունների նոր փուլի շեմին «դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը»։ Այս մասին Լավրով ասել է Россия-24-ին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը հակված է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ։
Զելենսկիի հրամանագրով՝ ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին բանակցելու համար պատվիրակություն է ստեղծվել
Ուկրաինան ու Ռուսաստանը սկսում են առարկայական բանակցությունները՝ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ստեղծվում է պատվիրակություն՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։ Նշվում է, որ պատվիրակությունը կղեկավարի Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։