բանակցություններ
Ճապոնիան նույնպես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը
Ճապոնիան բանակցություններ է սկսել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ։ Այս մասին գրում է Yomiuri գործակալությունը։ Նշվում է, որ պատժամիջոցները կսահմանվեն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Ըստ աղբյուրի՝ Ճապոնիան նախատեսում է դեպի Ռուսաստան նորագույն տեխնոլոգիաների արտահանումը սահմանափակել։ Խոսքն այստեղ հիմնականում արհեստական ինտելեկտի, ռոբոտաշինության ու կիսահաղորդիչների մասին է։ Նշվում է նաև, որ դիտարկվում են նաև ֆինանսական պատժամիջոցների…
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն Մոսկվայում
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 18-ին բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Կրեմլը։ Նշվում է, որ կողմերը քննարկելու ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության ու եվրոպական անվտանգության վերաբերյալ արդի հարցեր։
Թալիբները Շվեյցարիայում են․ նրանք ժամանել են բանակցությունների
Թալիբան ծայրահեղական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր անցած տարի զավթեցին Աֆղանստանի իշխանությունը, ժամանել են Շվեյցարիա՝ բանակցությունների նպատակով։ Այս մասին հայտնում է RTS-ը՝ հղում անելով Geneva Call ոչ պետական կազմակերպության տնօրեն Ալեն Դելետրոյին։ Նշվում է, որ կազմակերպությունը մարդասիրական է ու բանակցություններն ընթանալու են մարդասիրական հարցերի ու կոնֆլիկտների ժամանակ երեխաների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մասով։ Միևնույն ժամանակ Դելետրոն…
ԱՄՆ-ի հետ բանակցությունները այս փուլում ավարտված են․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ամերիկյան կողմի անվտանգության երաշխիքների մասին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բանակցությունների վրա ազդո՞ւմ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 8500 զինվորական տեղափոխել Եվրոպա, Պեսկովը նշել է. «Բանակցությունների ընթացքի վրա դա չի ազդում: Դրանք, ըստ էության, այս փուլում ավարտված են։ Հասկանալու համար, թե ինչպես և երբ դրանք…
ՄՅՈւ-ի տնօրենը կհանդիպի Ռոնալդուի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն Ռիչարդ Առնոլդը առաջիկայում կհանդիպի ակումբի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Նշվում է, որ հանդիպման նպատակը՝ Ռոնալդուի ապագայի շուրջ բանակցություններն են։ Բանն այն է, որ պարտուգալացուն դուր չի գալիս ակումբում տիրող վիճակը, ինչպես նաև՝ ՄՅՈւ-ն կարող է չանցնել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգա։ Այս ամենը կարող են պատճառ հանդիսանալ,…
Պաշտոնական․ Ռեքս Կալամյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ «Դետրոյթ Փիստոնսի» ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանի ու ֆեդերացիայի բանակցությունները հաջողությամբ ավարտվել և մասնագետը համաձայնել է գլխավորել Հայաստանի ընտրանին։ Ըստ աղբյուրի՝ Կալամյանն արդեն 30 տարի է աշխատում է NBA-ում։ Նա մեր հավաքականի ղեկին է լինելու Եվրոպայի փոքր երկրների…
Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ հարթելու տարաձայնությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավիրել է Թուրքիա՝ բանակցություններով տարաձայնությունները հարթելու։ Այս մասին հայտնել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ ու պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ երկրների միջև լարվածությունը թուլացնելու…
Ադրբեջանցիների ձեռքում հայտնված, հետո վերադարձված հովիվի առողջական վիճակը լավ է
Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Տեղ համայնքի բնակիչը շփոթվել էր ու ոչխարներին արածացնելիս հայտնվել էր Ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նրան ու կենդանիներին ադրբեջանցիները առևանգել էին, որից մի քանի ժամ անց վերադարձրել են Ռուս խաղաղապահներին, որոնք էլ՝ հայկական կողմին։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը News-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները կապել են հովիվի աչքերը, նրան…
Ռուբինյանն ու Քըլըչը ժամանեցին Մոսկվա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա են ժամանել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները, ովքեր պետք է բանակցություններ վարեն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Այս մասին հայտնում է Ria-ն։ Նշվում է, որ նրանք ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից հանդես է գալիս ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի շահերը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ…
Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն։ «Ռուսաստանում երբեք բանակցելու քաղաքական կամքի պակաս չի եղել: Ընդհակառակը, մենք բազմիցս բախվել ենք այդ բանակցությունները վարելու ցանկության բացակայության հետ: Եվ ես կասկած չունեմ, որ քաղաքական կամքի բացակայություն հետագայում էլ չի լինի»,- ասել է Պեսկովը։
Ժնևում նախատեվում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
Ռուսական պատվիրակությունն այսօր ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։ Միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Ռուսական դիվանագիտական ծառայության կողմից այն գլխավորում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։ Բանակցությունների հիմնական օրը նախատեսված է երկուշաբթի՝ հունվարի 10-ին։ Բայց, ինչպես և…
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացները շուտով կհանդիպեն․ Չավուշօղլու
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով նշանակված հատուկ բանագնացները մոտ ժամանակներում բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մալազիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի կողմից՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանը։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև…
Պուտինն ու Բայդենը բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 7-ին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի շփումը նախատեսված է երեքշաբթի երեկոյան. նրանք իրենք կորոշեն զրույցի համար հարմար ժամը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ բանակցությունները կանցնեն տեսակապի ձևաչափով։
Ալվեսը կարող է վերադառնալ Բարսելոնա
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Դանի Ալվեսը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» ու կարիերան ավարտել այնտեղ։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշել է, որ 38-ամյա Ալվեսի ու ակումբի միջև բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, իսկ առաջիկայում ֆուտբոլիստը հանդիպում կունենա ակումբի ներկայացուցիչների հետ։ Ըստ Շկիրայի՝ այս տեղափոխությանը դեմ չեն «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան ու…














