բանակցություններ
Զելենսկիի հրամանագրով՝ ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին բանակցելու համար պատվիրակություն է ստեղծվել
Ուկրաինան ու Ռուսաստանը սկսում են առարկայական բանակցությունները՝ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ստեղծվում է պատվիրակություն՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։ Նշվում է, որ պատվիրակությունը կղեկավարի Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Այո, բանակցային հարթակից հնչող դրական ազդակներ կան․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է բանակցությունների ընթացքին ու հայտարարություններին, որ բանակցություններում դրական տեղաշարժեր կան։ Նա այս մասին խոսել է այս գիշեր հրապարակած տեսաուղերձում։ Զելենսկիի խոսքով՝ կարող են ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են, բայց դրանք չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։ Նա ասել է, որ իրենք չեն վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, ովքեր…
Ռուսաստանի հետ ցանկացած հավանական գործարք կդրվի հանրաքվեի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական լրատվամիջոցին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասով խաղաղ բանակցություններում ձեռք բերված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ժողովրդին՝ հանրաքվեի ձևով։ Նրա խոսքով, եթե ժողովուրդն աջակցի իր որոշումներին, ապա ինքը պատրաստ է անել անհրաժեշտը։ Զելենսկին ասել է նաև, որ անհրաժեշտ է իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քանի…
Այսօր նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը
Այսօր՝ մարտի 14-ին, նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինական խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Նա նշել է, որ բանակցություններն այս անգամ ընթանալու են տեսակապով։ Ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլի մասին նշել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լուկաշենկոն Մոսկվայում է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն արդեն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է։ Այս մասին հայտնում է Belta-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 11-ին, Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Չինաստանը պատրաստ է միջնորդել՝ ՌԴ-ի ու Ուկրաինայի բանակցությունների անցկացման հարցում․ Վան Ի
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ճեպազրույցով է հանդես եկել, որում հույս է հայտնել, որ բանակցությունների 3-րդ փուլում Ռուսաստանն ու Ուկրաինան նոր առաջընթաց կունենան։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ին նշել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ՝ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցությունների խթանման և հաշտեցման ուղղությամբ։ Ինչպես նաև, Չինաստանը պատրաստ է միջորդային…
Էրդողանի և Պուտինի բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն ավարտվել են Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։
Բարսայի նախագահը հերքել է երկար ժամանակ շրջանառվող լուրերը
Արդեն երկար ժամանակ է, ինչ ողջ աշխարհի սպորտային մամուլը խոսում է Դորտմունդի «Բորսուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության ու նրա հետ վարվող բանակցությունների մասին։ Այս հարցին է անդրադարձել նաև կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։ Վերրջինիս խոսքերը փոխանցում է Goal.com-ը։ Լապորտան ասել է, որ Հալանդի տեղափոխության հարցով «Բարսան» երբեք ոչ մի բանակցություն չի վարել՝ ոչ…
Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կկայանան այսօր
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ներկայացուցիչների բանակցությունները կկայանան այսօր։ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը վստահ է, որ Ուկրաինայի իրադրության լուծումը կգտնվի: «Պայմանները, որոնք նվազագույնն են մեզ համար, լավ հայտնի են: Դրանք քննարկվում են, այդ թվում նաև ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես դա եղել է Գոմելում և ինչպես պետք է կկայանան…
Ուկրաինական պատվիրակությունը դեռ չի ժամանել բանակցությունների վայր
Այսօր՝ մարտի 2-ին, նախատեսվում է ռուս-ուկրաինական պատվիրակությունների 2-րդ հանդիպումը, սակայն ուկրաինական պատվիրակությունը մինչ այժմ չի ժամանել բանակցությունների վայր։ Այս մասին գրում է Sputnik Belarus-ը։ Նշվում է, որ լեհ-բելառուսական սահմանին նախատեսված բանակցությունները կարող են այսօր տեղի չունենալ։ Բայց սա չի նշանակում, որ բանակցությունները չեղարկվում են, այլ նշանակում է, որ հետաձգվում են մեկ այլ օր։ Հիշեցնենք, որ…
Նրանք հիասքանչ էին․ Լուկաշենկոն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է երեկ կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին։ Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է Belta-ն։ Նա նշել է, որ դրա կազմակերպումը իսկական թրիլլեր էր։ Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցողները 5 ժամվա ընթացքում գերազանց են կատարել իրենց աշխատանքը։ «Կեցցեն բանակցողները, նրանք հիասքանչ էին», – ասել է Բելառուսի նախագահը։
Ի՞նչ է գրում Արևմուտքը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Արևմտյան լրատվամիջոցները անդրադարձել են երեկ տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին ու դրանց արդյունքներին։ The Wall Street Journal-ը գրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարողացել պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ, բայց, պատվիրակությունների խոսքով, հանդիպումը որոշակի առաջընթաց ապահովել է։ Իսկ New York Times-ը գրում է, որ բուն բանակցությունների փաստը ցույց է տալիս, որ Կրեմլն իր վրա ճնշում է…
Կեղծ արտահոսք է․ ռուս-ուկրաինական բանակցությունները դեռևս շարունակվում են
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն գրել էր, որ Բելառուսում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Սակայն Interfax լրատվականը գրում է, որ դրանք իրականում չեն ավարտվել և սխալ արտահոսք է տեղի ունեցել։ Պարբերականի թղթակիցն ասել է, որ ինքը դեռևս բանակցությունների անցկացման վայրում է ու իրենց նման բան չեն հայտնել։ Նշենք, որ Գերասչենկոն հեռացրել է իր գրառումը՝ բանակցությունների…
Վերջապես մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Բելառուս-ուկրաինական սահմանին մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք բանակցությունների սկզբնամասում ներկա լրատվամիջոցների հրապարակած կադրերից։ Ավելի վաղը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ինքն առանձնապես հույսեր չի կապում այս բանակցությունների հետ։ Նշենք, որ մարտերը Ուկրաինայում շարունակվում են։













