բանաձև
Հայոց ցեղասպանության բանաձևին վետո դրած սենատորը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Թուրքիայի դեմ
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այս մասին հայտնել է անձամբ Գրեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը։ Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել…
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է արտահայտվել G7-ին ՌԴ-ի մասնակցությանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն բանաձև է ընդունել, որում դեմ է արտահայտվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71-ը: Այն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի և հանձնարարական բնույթ է կրում գործադիր իշխանության համար: Բանաձևում նշված է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G7 այնքան…
G7-ին ՌԴ-ի մասնակցությանը դեմ բանաձև է ընդունվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձև է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ։ Այս մասին նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, անի դեռ չի հարգում հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև…
Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Ողջունման տեքստում մասնավորապես նշված է. «Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։ Բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի…
Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը։ Արդյունքում՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ այն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացին ձեռնպահ, իսկ 13 հոգի չքվեարկեց։
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ուղարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ քննարկման
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Twitter-յան էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատ՝ քննարկման ու քվեարկությանն: Հաղորդվում է նաև, որ Պալատում բանաձևի քննարկումն ու քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 29-ին։ DENIAL: Dated Today! This constituent letter from @RepHastingsFL, dated on the day of before the U.S.…
ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ երկու որոշում կկայացվի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևերի վերաբերյալ, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, իսկ մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Քուվեյթի և եվրոպական երկրների բանաձևում ասված է, որ Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր կողմերից պահանջի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում: Այն կոչ է անում հրադադարի ռեժիմ…
ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունն ավելի հաճախ համընկել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի քան՝ ԱՄՆ-ի հետ
Անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվեարկությամբ ընդունված 114 բանաձևերի շուրջ Հայաստանի քվեարկությունն ավելի հաճախ համընկել է Ադրբեջանի Թուրքիայի ու Ռուսաստանի քան՝ ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովը Ռուսաստանին կոչ է անում համագործակցել ԼԳԲՏ հարցերի լուծման հարցում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովն նիստի ժամանակ կոչ է արել պատժել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին, ինչպես նաև պաշտպանել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին ու բլոգերներին։ Այս մասին հաղորդում է TACC-ը: Ըստ այդ բանաձևի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է սաուդցի լրագրողի սպանությունն ու անընդունելի համարում լրագրողների ազատության դեմ ոտնձգությունը: ԵԱՀԿ ԽՎ-ն նշել…
Թրամփը դեմ է սաուդցիներին զենք վաճառելու արգելքին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է վետո դնել սաուդցիներին զենքի վաճառքի արգելքի մասին Կոնգրեսում ներկայացված բանաձևի վրա։ Այս մասին հաղորդում է AP-ը: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ օրինագծերը «ազգանշան են այն մասին, որ Միացյալ Նահանգները հրաժարվում են իր գործընկերներից և դաշնակիցներից այն պահին, երբ իր համար սպառնալիքներն աճում են»: Զենքի վաճառքի արգելքի մասին…
Թուրքիան արձագանքել է Ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին
Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն…
Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` դատապարտելով Էրդողանի կողմից Եղեռնի զոհերի պիտակավորումը
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի…
ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը: Մայիսի 10-ին կոնգրես նարկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը…
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը
Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապեես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։ Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։…














