բանաձև
Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ չի ճանաչում
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին։ Ըստ բանաձևի՝ Եվրախորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: «Եվրախորհրդարանը, համաձայն Եվրախորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր նորմերի բացահայտ…
Գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով․ Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է, գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով: «Գույքահարկի թեմայով. Գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով Առաջին՝ հիմա գույքահարկի փոփոխությունները անցկացնելու ժամանակը չէր, որովհետև ստացվեց՝ սղցրեցիք։ Հիմա նաև ձեր համար պետք էր կորոնավիրուսը լիներ առաջանային, ինչպես որ կամենում եք լինի բոլոր քաղաքացիների համար, հետևաբար կորոնավիրուսի…
Այսօր Յոգայի միջազգային օրն է
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2014 թվականի № 69/131 բանաձևով հիմնադրվել է Յոգայի միջազգային օրը, որը նշվում է հունիսի 21-ին։ Բանաձևի նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության տեղեկացվածությունը յոգայի առավելությունների եւ կենսակերպի մեջ դրա ընդունման վերաբերյալ։ Օրվա ընտրությունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նախաձեռնությունն է եղել։ Դրան աջակցել են 175 պետություններ, որոնք ներկայացուցչություն ունեն ՄԱԿ գլխավոր ասամբլեայում։ Հունիսի 21-ը…
ԱՄՆ սենատը չի հաղթահարել Իրանի դեմ պատերազմի մասին Թրամփի վետոն
ԱՄՆ սենատին ձայները չեն բավարարել, որպեսզի հաղթահարի նախագահ Դոնալդ Թրամփի վետոն բանաձևի վրա, որը արգելում է նախագահին առանց Կոնգրեսի համաձայնության ռազմական գործողություններ նախաձեռնել Իրանի դեմ: Նախագահ Թրամփը արգելք է դրել այդ բանաձևի վրա՝ այն անվանելով «վիրավորական» և Հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններից առաջ պառակտելու փորձ։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։ Բանաձևի հեղինակը՝ Վիրջինիայից դեմոկրատ…
Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու լիազորությունները սահմանափակող բանաձևը հաստատվել է Սենատում
Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը հաստատվել է ԱՄՆ Սենտի կողմից: Այս մասին հաղորդում է BBC.com-ը: Բանաձևին կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 45-ը: Ըստ փաստաթղթի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ: Բանաձևը, ամենայն հավանականությամբ, կկրի ծանուցողական բնույթ, քանի որ Թրամփը…
Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թրամփի իմպիչմենթի հոդվածները Սենատ ուղարկելու բանաձևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինփիչմենթի մասին հոդվածները Սենատ ուղարկելու բանաձևը հավանություն է ստացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այս մասին հաղորդում է CNBC-ը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բանաձևի կրկնօրինակը պետք է ստորագրի Թրամփի իմպիչմենթի հարցով մեղադրողների թիմի հետ հանդիպման արարողության ժամանակ։ Պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը կգլխավորի մեղադրողների յոթ օրենսդիր-դեմոկրատներից կազմված խումբը։ Դեկտեմբերի 18-ին…
Ներկայացուցիչների պալատը քվեարկեց՝ սահմանափակելու Թրամփի լիազորությունները Իրանի հարցում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով սահմանափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունները։ Օրենսդիրները մտահոգ են, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի վերացումը կարող է հանգեցնել Թեհրանի հետ պատերազմի։ Այս մասին է հաղորդում է CNN.com-ը։ Ներկայացուցիչների պալատը, որում մեծամասնություն են դեմոկրատները, քվեարկել է գրեթե բացառապես կուսակցական գծով՝ 224 ձայն կողմ և…
Հայերիս տառապանքը օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար․ Մաշալյան
Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը խոսել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին։ Այս մասին նա ասել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում։ «Նման բաները չպետք է լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք։ Մենք՝ որպես հայ վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է…
Քնեք հանգիստ, իմ նախնիներ․ Կանդելակին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի ընդունած բանաձևի մասին
Матч ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մեծ օր հայ ժողովրդի համար։ Քնեք հանգիստ իմ նախնիներ։ Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այդ ողբերգությունը։ Եվ ոչ ոքի չենք թողնի մոռանալ», – գրել է Կանդելակին իր Telegram-յան ալիքում։ Նշված իրադարձությանը արձագանքել է նաև RT-ի գլխավոր խմբագիր…
ԱԺ-ում հոտնկայս ծափահարեցին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար
Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ն ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում մեկ ու…
Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է. Սերժ Թանկյան
System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ «Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։ Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են…
Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին. Անկարա
Օսմանյան կայսրությունում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձևի ընդունումը անպատասխանատու քայլ է, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։ «Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ գործողություն Թուրքիայի…
ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ «ԱՄՆ Սենատի 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երխտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության…
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը դարձյալ արգելափակվել է ԱՄՆ Սենատում
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Թեդ Քրուզը երրորդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Սակայն Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Քրամերն արգելափակել է բանաձևը՝ հայտարարելով, որ բանաձևն այսօր ընդունելը անցանկալի է: «Ես մտադիր եմ ելույթ ունենալ այստեղ այդ փաստաթղթով ամեն շաբաթ»,-խոստացել է Մենենդեսը: Ըստ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կանոնների՝ ցանկացած…














