բանկեր
Բանկերի ղեկավարների հետ քննարկվել են Երևանի քաղաքաշինական ծրագրերը
Երևանի քաղաքապետը ներկայացրել է ներդրումային ծրագրերը, կարևորելով բանկերի հետ համագործակցությունը՝ թաղամասերի վերակառուցման և քաղաքային բարելավման համար։
Ֆլորիդայի խնայողությունները 2025-ին. լավագույն բանկերն ու միությունները ձեր միջոցների համար
2025-ին Ֆլորիդայի բնակիչները խնայողություններ կատարելու համար ունեն բազմաթիվ ընտրություն՝ միջազգային խոշոր բանկերից մինչև տեղական միություններ։ Իմանացեք, թե որ բանկերն ու միություններն են առաջարկում լավագույն պայմանները, ցածր վճարներ և հարմար մատչելիություն ձեր միջոցների համար։
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Սուրճի սեղան
Սուրճի սեղան Ցայտաղբյուրի մոտ զրույցը տեղափոխվեց մոտակա սրճարան՝ շարունակելու քննարկումը: Նա սկսեց բացատրել, թե ինչպես են Հայաստանում տարբեր բիզնեսներ աջակցում համակարգին՝ իրենց հաճախորդներից տեղեկատվություններ հավաքելով։ «Բազմաթիվ ձեռնարկությունների պարտադրում են հավաքել իրենց հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տվյալներ»,- ասաց նա: «Սա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նրանց անուններից, հասցեներից մինչև անձնական ու գործնական կապերը: Այդ տեղեկատվությունը…
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 31-ին, կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ (նվազել է 2.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.02 դրամ (նվազել է 4.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (աճել…
Դոլարն ու եվրոն արժեզրկված են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 406.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.10 դրամ (նվազել է 2.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.14 դրամ (նվազել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.74 դրամ (մնացել է անփոփոխ):…
Հայաստանում ամենաբարձր մակարդակով բանկերի շահերը փոքր ու միջին բիզնեսի շահերից վեր են դասում․ Միսկարյան
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ տնօրեն Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Դիցուք դուք մարինացված ծիծակ եք արտահանում։ Ուրեմն դուք ծիծակը առնում եք դրամով, տեղափոխում եք դրամով, աշխատավարձ վճարում եք դրամով… մի խոսքով ամեն ինչը դրամով, բացի արտահանելը։ Արտասահմանցի գնորդը քեզ վճարում է արտարժույթով, ենթադրենք եվրոյով։ Ուրեմն էն որ եվրոն 550-ից դարձել…
Բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները
Հայաստանյան բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները՝ մոտ 2.8 մլրդ դրամի չափով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: Թումանյանցը նշել է, որ նախագծի ընդունման նպատակը պայմանավորված է այն հանգամանքով,…
Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքը կապահովվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով: Նա նշել է, որ ավտոբուսները կշահագործվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Օգոստոսի 2-ին Արցախի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: «Նախագահ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում: Բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում…
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և Հայաստանի բանկերի միությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև Ծառայության վարչական շենքում ստորագրվել է հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացման շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Վարդանյանը, ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը,…
Պատերազմով պայմանավորված՝ բանկերը ներել են 2,5 մլրդ դրամի վարկեր
Ֆինանսական համակարգը 2,5 միլիարդ դրամի չափով ներել է պատերազմում զոհված զինծառայողների, նրանց ու անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշեց, որ ֆինանսական համակարգը սա արել է՝ առանց Կառավարությունից որևէ աջակցություն ակնկալելու։
Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումների ուշացումները չեն արտացոլվի վարկային ռեգիստրում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի բանկերի միությունը զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումների ուշացումները չեն արտացոլվի վարկային ռեգիստրում: «Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է. Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները…
Վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ ավանդատուներին․ Թունյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ բարձրացված հարցին։ Նա ասաց, որ եթե բանկերին ստիպեն վարկառուներից տոկոսներ չպահանջել, ապա հետո պետք է այդ բանկի փոխարեն պատասխան տան ավանդատուներին։ Թունյանի խոսքով՝ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ այն քաղաքացիների մասին, ովքեր բանկերում ավանդներ ունեն։…
Բացահայտվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու դեպքեր. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ մեկ տարի գործող՝ համակարգչային…
Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում և հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում: Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ…















