Խորհրդարան

Վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ ավանդատուներին․ Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ բարձրացված հարցին։

Նա ասաց, որ եթե բանկերին ստիպեն վարկառուներից տոկոսներ չպահանջել, ապա հետո պետք է այդ բանկի փոխարեն պատասխան տան ավանդատուներին։

Թունյանի խոսքով՝ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ այն քաղաքացիների մասին, ովքեր բանկերում ավանդներ ունեն։

Ըստ պատգամավորի՝ պետք է լինի պետություն – վարկառուներ – բանկային համակարգ համագործակցություն ու այն մինչ այս եղել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ