բանտ
Իրանի հոգևոր առաջնորդը 1000-ից ավելի կալանավորի է ներում շնորհել
Ինչպես հայտնում է Rambler.ru-ն, Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը: Նշվում է, որ զանգվածային համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ: Այդ տոներն այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին: Ներումը ներկայացվել է երկրի Գերագույն…
Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը փախել է բանտից
Իտալական մաֆիայի պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոն, որը երկրում ամենափնտրվող մաֆիոզներից մեկն է, փախել է Ուրուգվայի բանտից։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Մորաբիտոն և ևս 3 հանցագործ փախել են տանիքի վրայով: Նրանք ներխուժել են հարևան շենքերի բնակարաններից մեկը, գումար են գողացել։ Նրանք տան տիրուհուն չեն վնասել: Այս պահին ոստիկանությունը փնտրում է նրանց: Սամ Մորաբիտոն…
Դոնալդ Թրամփը լրագրողին բանտով է սպառնացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Time պարբերականի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկին բանտով է սպառնացել: Ինչպես հայտնում է CNN լրատվականը՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահը իբր լրագրողներին ցույց է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի իրեն ուղարկած նամակը։ The Time-ի լրագրողը փորձել է լուսանկարել նամակը, սակայն մամուլի քարտուղար…
Աֆղանստանում «Թալիբանի» բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել
Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել։ Այս մասին հաղորդում է «Tolo News»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գործակալության տվյալներով՝ առնվազն 34 մարդ ազատ է արձակվել երկրի հյուսիսարևելյան Բաղլան Գավառի բանտից: Տեղի ոստիկանությունից հաստատել են, որ ազատ արձակվածների շարքում կա 7 ոստիկան, 7 զինծառայող, ազգային անվտանգության տնօրինության 3 աշխատակից և 17 խաղաղ…
Ասանժին տեղափոխել են հիվանդանոց
WikiLeaks-ի թվիթերյան էջում ասվում է, որ կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է լոնդոնյան Բելմարշ բանտի հիվանդանոց։ Նշվում է, որ 7 շաբաթում Ասանժը խիստ նիհարել է։ Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Նրան սպառնում է ընդհանուր 175 տարվա ազատազրկում։
Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել
Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը։
Իվանիշվիլին վախկոտ մարդ է կոչել Սաակաշվիլիին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի աշնանը՝ նախագահական ընտրություններում իշխող կուսակցությունից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո: Դատախազության տվյալներով՝ Սաակաշվիլին ներպետական հետախուզման մեջ է: «Նա (Սաակաշվիլին)…
Մեքսիկական բանտում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել
Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, ինչի հետևանքով ավելի քան 10 բանտարկյալ է տուժել: Այս մասին տեղեկացնում է El Universal թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ անհնազանդության պատճառը մի քանի հարյուր դատապարտյալի այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու որոշումն է: Տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարին «Տոպո-Չիկոյում» տեղի են ունեցել…
Բանտում պատիժը կրող լրագրող Արմենակ Դավթյանը նախարարի մրցանակի է արժանացել
Դեկտեմբերի 13-ին ««Հանրային հայացք՝ փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» թեմայով լրագրողական մրցույթի մասնակից, անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարևորությանն անդրադառնալու համար, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոդվածագիրը, գտնվելով փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, շարունակում…
«Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար», – Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրավիրված ասուլիսում հրապարակեց երկրորդ նախագահի հայտարարությունը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը…
Ինդոնեզիայում 87 մարդ է փախել բանտից
Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արևմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել, հայտնել է Associated Press-ը: Փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների թույլ են տվել դուրս գալ խցերից նամազ անելու համար: «Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեև վերքերը լուրջ չեն եղել», – գրում է գործակալությունը: Նշվում…











