բանտ

  • Ռոնալդինիոյի լուսանկարը Պարագվայի բանտից

    Ռոնալդինիոյի լուսանկարը Պարագվայի բանտից

    Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն դեռ շարունակում է մնալ Պարագվայի բանտերից մեկում: Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նելսոն Կուևասը երեկ՝ ամսի 16-ին, այցելել է Ռոնալդինյոյին և լուսանկար հրապարակել նրա հետ: Կուևասը հաղորդմամբ՝ Ռոնալդինիոն հույս է հայտնել մոտակա ժամանակները բանտից ազատ արձակվել: Ռոնալդինյոն և իր եղբայրը Պարագվայում կեղծ անձնագրեր ներկայացնելու մեղադրանքով ձերբակալվել էին և կալանավորվել:…

  • Իրանում կորոնավիրուսը կանխելու համար 50 հազարից ավելի դատապարտյալ ազատ կարձակվի

    Իրանում կորոնավիրուսը կանխելու համար 50 հազարից ավելի դատապարտյալ ազատ կարձակվի

    Իրանը պատուհասած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես բանտերից ազատ արձակել 54 000 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին։ Ինչպես հաղորդում է bbc.com-ը, կալանավորները նախքան ազատություն ստանալը գրավ են վճարում, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ անցնում, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն: Խոսնակը մանրամասնել է, որ ազատության մեջ…

  • Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել բանտից: Այս մասին հացորդում է Pia.ge կայքը: Նրա բազմաթիվ կողմնակիցներ հավաքվել էին՝ դիմավորելու քաղաքական գործչին: Վանո Մերաբիշվիլին ազատազրկվել էր 2013 թվականին՝ մի շարք մեղադրանքներով: 2014 թվականին նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիան խափանելու համար: Այս…

  • Ցմահ դատապարտվածը ազատ է արձակվել

    Ցմահ դատապարտվածը ազատ է արձակվել

    Երեք զինծառայողի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: Աշոտ Մանուկյանը բողոքարկել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Հարություն Մնացականյանի նախագահությամբ այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի…

  • 1924 թվականին այս օրը Հիտլերը ազատ է արձակվում Լանդսբերգյան բանտից

    1924 թվականին այս օրը Հիտլերը ազատ է արձակվում Լանդսբերգյան բանտից

    Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջու գրել է․ «Պատմության մեջ այս օրը 1924թ. դեկտեմբերի 20-ին Բավարիայի Լանդսբերգյան բանտից ազատ է արձակվում մարդկության պատմության ամենամեծ ճիվաղներից մեկը՝ Ադոլֆ Հիտլերը: Հիտլերը 9 ամիս առաջ ճաղերի հետևում էր հայտնվել հայտնի «Գարեջրային պուտչի» կազմակերպման շրջանակներում: Հ.Գ. Նկարում Հիտլերն է և նացիստական կուսակցության գործիչները՝ Լանդսբերգյան բանտում»: https://www.facebook.com/photo.php?fbid=2697394650309792&set=a.501083209940958&type=3&theater

  • Թուրքիան հյուրանոց չէ ահաբեկիչների համար. Սուլեյման Սոյլու

    Թուրքիան հյուրանոց չէ ահաբեկիչների համար. Սուլեյման Սոյլու

    Թուրքիայի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  11 գրոհայինի են արտաքսել Ֆրանսիա: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստակամ է Թուրքիայի բանտերում և Սիրիայի հյուսիսում պահվող գրոհայիններին վերադարձնել հայրենիք, գրում է Korrespondent-տ: Նա նշել է, որ Թուրքիան հյուրանոց չէ ահաբեկիչների համար: Նշվում է, որ վերջին տվյալներով` Թուրքիայի կողմից արտաքսվել է 71 գրոհային, որոնք…

  • Թուրքիայի բանտերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել

    Թուրքիայի բանտերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել

    Նոյեմբերի 20-ին՝ երեխաների իրավունքների համաշխարհային օրը, Բրյուսելում Եվրախորհրդարանի (ԵԽ) շենքի մոտ հավաքված բազմաթիվ ցուցարարներ բողոքել են Թուրքիայի բանտերում գտնվող մանկահասակ երեխաների իրավունքների ոտնահարումների դեմ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Եվրոպայի տարբեր երկրներից եկած ցուցարարները պարզել են հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Թուրքիայի բանտերում գտնվող փոքրիկ երեխաները պետք է բաց թողնվեն»: Բողոքի ակցիան կազմակերպվել է Others (կենտրոնը…

  • Նաիրի Հունանյանը չի ազատվի բանտից

    Նաիրի Հունանյանը չի ազատվի բանտից

    Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պարագլուխ Նաիրի Հունանյանը չի ազատվի բանտից։ Ըստ Արդարադատության նախարարության հաղորդագրության՝ Քրեակատարողական ծառայությունն ու պրոբացիայի ծառայությունը բացասական զեկույցներ են ներկայացրել Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։ Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ընդունվել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով…

  • Սիրիայի բանտերում գրոհայիններն առանց հսկողության են մնացել․ Շոյգու

    Սիրիայի բանտերում գրոհայիններն առանց հսկողության են մնացել․ Շոյգու

    Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Սիրիայի 12 բանտում օտարերկրացի գրոհայիններն առանց հսկողության են մնացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես կոչված, հակառակ միգրացիային դեպի պատմական հայրենիք»,-ասել է նա Պեկինում ընթացող Սյանշանի անվտանգության համաժողովի ընդլայնված նիստում: Նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել ջանքերը, որպեսզի կարողանան հակազդել ահաբեկիչների…

  • Հոլանդիայում թութակին բանտ են նստեցրել՝ գողություն կատարելու մեղադրանքով

    Հոլանդիայում թութակին բանտ են նստեցրել՝ գողություն կատարելու մեղադրանքով

    Հոլանդական Ուտրեխտ քաղաքում թութակին բանտ են նստեցրել գողություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել այսպես. ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ սեպտեմբերի 26-ին խանութի թալանման մասին հաղորդագրություն ստանալուց հետո մեկնել են դեպքի վայր, որտեղ նրանց հաջողվել է տեղում ձերբակալել գողին, որի ուսին թութակ է նստած եղել։ Երբ գողին իր թութակի հետ…

  • Ասանժին ավելի վատ պայմաններում են պահում, քան ահաբեկիչներին․ Wikileaks-ի խմբագիր

    Ասանժին ավելի վատ պայմաններում են պահում, քան ահաբեկիչներին․ Wikileaks-ի խմբագիր

    Wikileaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը հարցազրույց է տվել Grayzone պորտալին և պատմել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բանտում պահելու պայմանների մասին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ասանժին պահում են ավելի վատ պայմաններում, քան ահաբեկիչներին: Հրաֆնսոնը նշել է, որ բանտում Ասանժի պահման սարսափելի պայմանները նրա համար անհնարին են դարձնում ԱՄՆ արտահանձնման դեմ պայքարը: Հիշեցնենք, որ Վեստմինսթերի…

  • Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը ազատ են արձակվել բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը ազատ են արձակվել բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել, այսօր ֆուտբոլիստները դուրս են եկել բանտից: Կոկորինը և Մամաևը ձերբակալվել էին անցած տարվա աշնանը Մոսկվայում տեղի ունեցած երկու ծեծկռտուքի համար, որի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ էր ստացել: Ֆուտբոլիստներն անազատության մեջ են եղել 350 օր: https://www.youtube.com/watch?v=AgaOqRnA2q8  

  • Հռոմի պապը դեմ է արտահայտվել ցմահ ազատազրկումներին

    Հռոմի պապը դեմ է արտահայտվել ցմահ ազատազրկումներին

    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցմահ ազատազրկումը համարում է նոր սկզբի հույսի սահմանափակում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է շաբաթ օրը պատժիչ ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Ցմահ ազատազրկումը խնդիրների լուծում չի առաջարկում, սակայն խնդիր է առաջացնում, քանի որ չի կարելի նոր սկզբի իրավունքից զրկել»,- ասել է պապը։ Նա հավելել է,…

  • Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից

    Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից

    Թուրքիայում 16-րդ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր Cumhuriyet/«Ջումհուրիյեթ» (թարգմ. Հանրապետություն) թերթի դատավարության բողոքարկման գործով: Որոշման արդյունքում ազատ են արձակվել 5 նախկին աշխատակիցներ, որոնք ամիսներ շարունակ ազատազրկված էին՝ առանց դատարանի վերջնական որոշման առկայության: Վերաքննիչը փոխել է նաև թերթի նախկին թղթակից Ահմեթ Շըքի մեղադրանքը՝ «ահաբեկչական կազմակերպությանը օգնելը» դարձնելով «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն»: Թերքի գլխավոր հաշվապահ Էմրե…