Բելառուսի նախագահ

  • Աշխարհի գերտերությունները համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների համար․ Լուկաշենկո

    Աշխարհի գերտերությունները համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների համար․ Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արել է աղմկահարույց հայտարարություն։ Հարցազրույցի  ամբողջական տարբերակը հրապարակել է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ այսօր արդեն շատերն են մտորում գլխավոր հարցի շուրջ՝ ի՞նչ է լինելու համաճարակից հետո: Նա ասել է, որ աշխարհի գերտերությունները կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների…

  • Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա․ Լուկաշենկո

    Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա․ Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է 2020 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մասին։ Այս մասին նա ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է ԲԵԼՏԱ-ն։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ինքը չի կառչում այդ պաշտոնից։ Նա պարզապես պարտադիր է համարում իր թեկնածությունն առաջարկել, իսկ մնացածը թող որոշեն մարդիկ։ «Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես…

  • Լուկաշենկոն մեր տանը չի գիշերել. Գագիկ Ծառուկյան

    Լուկաշենկոն մեր տանը չի գիշերել. Գագիկ Ծառուկյան

    Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից՝ ճիշտ են արդյոք այն լուրերը, որոնց համաձայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը: «Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- պատասխանեց Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական…

  • Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

    Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: «Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում: Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի…

  • Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լուկաշենկոյին

    Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լուկաշենկոյին

    Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս և նշել, որ դեռևս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս և մոտիկից կծանոթնա երկրի հնարավորություններին։ «Ես հեռուստատեսությամբ հետևում էի Ձեր այցին, և նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի…

  • Պետք չէ բղավել, հարձակվել, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել. Լուկաշենկո

    Պետք չէ բղավել, հարձակվել, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել. Լուկաշենկո

    «Ռուսական աղտոտված նավթի մատակարարման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման հարցերի քննարկման ընթացքում Բելառուսական նավթավերամշակող ընկերությունները չպետք է «ծնկի իջնեն», – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում Sputnik-ը: «Պետք չէ բղավել, հարձակվել և այլն, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել… պետք է նստել և գործնականում որոշել»,- հայտարարել է Լուկաշենկոն: Լուկաշենկոն նաև զարմացել է կապված այն…

  • ԵԱՏՄ-ին «նախանձողներ» կան. Ալեքսանդր Լուկաշենկո

    ԵԱՏՄ-ին «նախանձողներ» կան. Ալեքսանդր Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում խոսել է միության ձեռքբերումների մասին: «ԵԱՏՄ-ն դեռ շատ երիտասարդ է, բայց ապացուցել է իր արդյունավետությունը: Միության կազմում առևտրաշրջանառության տեմպերը դանդաղում են, այնինչ 3-րդ երկրների հետ դրանք, հակառակը, աճում են: Մենք նվազեցրել ենք ինֆլյացիոն ռիսկերը, հսկողության տակ ենք առել ազգաբնակչության զբաղվածության հարցը: Դա նշանակում է, որ…

  • Լուկաշենկոն կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներ է ստորագրել

    Լուկաշենկոն կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներ է ստորագրել

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին:  Ըստ նոր օրենքի՝ այսուհետ կոռուպցիայի համար դատապարտվածները չեն կարողանա դիմել պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի մեղմացման համար։ Դեռ նոյեմբերին նա հայտարարել էր, որ տարեկան տասնյակից ավելի պաշտոնյաներ են կալանավորվում կաշառակերության պատճառով, բայց միևնույն է խնդիրը լուծել չի լինում: «Ինչքան…

  • Մոտենում է ռոբոտների դարաշրջանը. Լուկաշենկո

    Մոտենում է ռոբոտների դարաշրջանը. Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Մինսկի Բարձր տեխնոլոգիաների պարկ և ՏՏ մասնագետներին խնդրել նոր առաջարկներ ներկայացնել երկրում այդ ոլորտի զարգացման վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն: Լուկաշենկոյին հատկապես հետաքրքրել է ռոբոտաշինությունը: Նա չի բացառել, որ ցուցադրությանը ներկայացված մշակումները հետագայում մեծ պահանջարկ կարող են ունենալ ներքին ավտոարտադրության ոլորտում: «Մոտենում է ռոբոտների դարաշրջանը, ցանկանում ենք դա, թե`…

  • Ըստ Լուկաշենկոյի՝ Պորոշենկոն կհաղթի նախագահական ընտրություններում

    Ըստ Լուկաշենկոյի՝ Պորոշենկոն կհաղթի նախագահական ընտրություններում

    Ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կանխատեսումների՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում կհաղթի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մաիսն նա հայտնել Է ապրիլի 8-ին Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Ոչ ոք այնտեղ ոչինչ չի շահել, առաջին փուլից հետո առաջատարը Զելենսկին Է, Պորոշենկոն նրանից հետ Է մնում: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչպես կավարտվի երկրորդ փուլը:-Այնուամենայնիվ, կարծում եմ,…

  • Եվրասիական ինտեգրումը հետընթաց է ապրում. Լուկաշենկո

    Եվրասիական ինտեգրումը հետընթաց է ապրում. Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եվրասիական ինտեգրումը հետընթաց է ապրում. հայտնում է РИА Новости-ն: «Միութենական պետության օրակարգից շատ տնտեսական հարցեր տեղափոխվել են ԵԱՏՄ հարթակ: Ցավոք, եվրասիական ինտեգրման գործընթացը հետընթաց է ապրում, եթե արդեն չի ապրել»,- ասել է նա Մինսկում խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը և ինտեգրացիոն կառույցներին մասնակցությանը:…

  • ՆԱՏՕ-ի սպառնալիքների պատճառով Լուկաշենկոն չի ճանաչել Աբխազիայի անկախությունը

    ՆԱՏՕ-ի սպառնալիքների պատճառով Լուկաշենկոն չի ճանաչել Աբխազիայի անկախությունը

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիայի անկախությունը չի ճանաչել հնարավոր միջազգային մեկուսացման պատճառով: Այդ մասին գրել է ռուսական մամուլը: Լուկաշենկոն թեմային անդրադարձել է լրագրողների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։ Նա Աբխազիայի անկախության չճանաչումը պատճառաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Սուխումի անկախության ճանաչման դեպքում Բելառուսին պատժամիջոցներ և միջազգային մեկուսացում է…

  • Լուկաշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում

    Լուկաշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, մի պատճառով, որ իրեն չհանդիմանեն, թե փախել է դժվար պահին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսքան տարիներ աշխատելով նախագահ, ինձ ճանաչում է ամեն շուն ամեն բակում: Ես խոստանում եմ, որ քարոզչություն չեմ իրականացնելու, եթե առաջադրվեմ նախագահական ընտրություններում: Ես ապահովելու եմ հավասար իրավունքներ բոլոր…

  • Լուկաշենկոն սպառնացել է հրաժարվել ռուսական նավթից

    Լուկաշենկոն սպառնացել է հրաժարվել ռուսական նավթից

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ, եթե ՌԴ-ի հետ հարկային մանևրի հարցում պայմանավորվածության չհաջողվի հասնել, ապա Մինսկը ստիպված կլինի այլ երկրներից նավթ ներկրել. հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ այդ հարցն առաջացնում է Բելառուի դժգոհությունը, և այն քննարկելու համար անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու հանդիպում ունեցան, սսկայն համաձայնության…

  • Գլխավոր հարցերը Պուտինն ու Լուկաշենկոն չեն քննարկել

    Գլխավոր հարցերը Պուտինն ու Լուկաշենկոն չեն քննարկել

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Սոչիում ավարտել են եռօրյա բանակցությունները. գրում է ТАСС-ը: Նշվում է, որ այդ օրերի ընթացքում երկու ղեկավարները հասցրել են քննարկել տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տարբեր տեսանկյունները, դահուկ են քշել և հոկեյ խաղալ: Սակայն ռուսական գազի գնի գոյացման և նավթային ոլորտում Մոսկվայի հարկային մանևրի հարցերին…