Բեյրութ

  • Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

    Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

    BBC-ի հաղորդմամբ՝ Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի շուրջ ծագած աղմուկի պատճառով։ Հրաժարականի մասին հայտնել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հեռուստաուղերձի ընթացքում: Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ158 մարդու կյանք խլած և Բեյրութի կեսն ավերած պայթյունի մեջ մեղադրում են իշխանություններին։ Բեյրութի բնակիչները ցույցերի են դուրս եկել, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների: Երկրի…

  • Պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու մեր օջախներում․ ԱՀ նախագահ

    Պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու մեր օջախներում․ ԱՀ նախագահ

    Արցախի նախագահի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյաննօգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։ Նախագահը հիշեցրել…

  • Ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի՝ հատուկ արարողության Թեհրանի հայկական եկեղեցում

    Ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի՝ հատուկ արարողության Թեհրանի հայկական եկեղեցում

    Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար ս․թ․ օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողություն։ Արարողությանը մասնակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը»։ https://www.facebook.com/armembiran/posts/4542962449062182

  • Բեյրութում իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բեյրութում իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում կրկին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ փորձել են հրկիզել երկրի խորհրդարանի շենքը: Հայտնի է, որ ցուցարարների գործողություններին ի պատասխան, իրավապահները սկսել են արցունքաբեր գազ կիրառել: Ցույցերրի և բախումների հետևանքով 728 մարդ է տուժել: Սվելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները պատրաստվում են խոշոր ցույցերի…

  • Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

    Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Facebook-ի էջից։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային խորհրդակցութիւն մը: Վարչապետը մօտէն հետաքրքրուեցաւ ընդհանրապէս պայթումէն ետք Լիբանանի պարզած ներկայ կացութեան ու յատկապէս Լիբանանի հայութեան դիմագրաւած դժուարութիւններուն գծով:…

  • Բեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ և հոգեհանգստի կարգ է մատուցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ և հոգեհանգստի կարգ է մատուցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ հշ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ: Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը, Լիբանանում հայ պատգամավորները, և կուսակցությունների ներկայացուցիչներ: «Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է:…

  • Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. Նիկոլ Փաշինյան

    Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. Նիկոլ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: Վարչապետը նշել է, որ այսօր ուղարկած աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-…

  • Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Օգոստոսի 9-ին ևս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ` մարդասաիրական օգնություն հասցնելու: «Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ»,- հայտնում են ՀՀ Կառավարությունից: Ուղարկվող տուփերի վրա գրված է՝ «Արցախի ժողովրդից Լիբանանին»: Երեկ տեղի է ունեցել Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Եվս մեկ հատուկ…

  • Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

    Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

    Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի…

  • Azat TV

    Բեյրութում պայթյունի հետևանքով 43 մետր խորությամբ խառնարան է առաջացել

    Բեյրութում, աղետի գոտում աշխատող ֆրանսիացի փորձագետները հայտնել են, որ պայթյունի հետևանքով ձևավորվել է 43 մետր խորությամբ խառնարան: Հայտնենք, որ իշխանությունները հայտնել են, որ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստի հրդեհն է, որտեղ տարիներ շարունակ պահվում էր վտանգավոր ամոնիումի սելիտրա հսկայական քանակությամբ Այս մասին հաղորդում է AFP-ը։    

  • Բեյրութում եղած պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ․ ԱՄՆ ՊՆ

    Բեյրութում եղած պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ․ ԱՄՆ ՊՆ

    ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած դեպքերին։ Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը անելու է ամեն հնարավորը, որպեսզի օգնի Լիբանանին՝ Բեյրութի ուժգին պայթյունից հետո։ Էսփերի խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ պայթյունը եղել է դժբախտ պատահար, թե կանխամտածված հարձակում։ Նախարարը նշել է, որ առաջին օրը նրանցից մի քանիսը մտածել…

  • Բեյրութում ցուցարարները նախարարությունների շենքեր են ներխուժել

    Բեյրութում ցուցարարները նախարարությունների շենքեր են ներխուժել

    Լիբանանում շարունակվում են ցույցերը։ Այս անգամ էլ բողոքավորները Բեյրութում գրոհել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը։ Սրա հետևանքով բանակը լրացուցիչ ուժեր է մտցրել Բեյրութի կենտրոն։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ցուցարարները ներխուժել են նաև երկրի էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի ու Արտգործ նախարարության շենքերը։ Սակայն զինվորականներին հաջողվել է ակցիա իրականացնողներին դուրս հանել ԱԳՆ շենքից։ Նշենք, որ ցույցերին…

  • Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ` օգոստոսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին: Հայտնի է, որ նրանք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը: Հայտնենք, որ շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև մարտադաշտի, որի հետևանքով 60-ից ավելի…

  • Բեյրութում հակակառավարական ցույցեր են. 60 մարդ վիրավորվել է

    Բեյրութում հակակառավարական ցույցեր են. 60 մարդ վիրավորվել է

    Բեյրութում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը և բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր և պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Կարմիր խաչի և քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում: Հայտնի է, որ արդեն 60 մարդ է վիրավորվել ոստիկանների հետ բախումների ընթացքում: Այս մասին տեղեկանում…

  • Բեյրութում պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել

    Բեյրութում պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել

    Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում: «Մահվան դեպքերի թիվը հասել են 154-ի, այդ թվում` 25 մարդ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհայտ կորած է համարվում»,- հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարը։ Հիշեցնենք, որ…