Բոլիվիա
Բոլիվիայի նախկին նախագահին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Պարագվայում
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում Է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրԷջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում լրալցավորման համար: Այս մասին հայտնել Է Մեքսիկայի Norimex գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառումը կապված Է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ փակելու իր օդային տարածությունը Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար Հիշեցնենք, որ Մեքսիկան որոշել է ապաստան…
Բրազիլիան չի ընդունում Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները
Բրազիլիան չի ընդունի Բոլիվիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներ: Այս մասին Twitter-ի էջում հայտարարություն է տարածել երկրի ԱԳ նախարարությունը: Նշվում է նաև, որ նրանք չեն ընդունի արդյունքներն այնքան ժամանակ, մինչեւ որ որոշվի դրանց արդյունքների ստուգման հարցը Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) կողմից։ «Ուշադրության առնելով ԱՊԿ եւ Բոլիվիայի իշխանությունների միջեւ ընթացող բանակցությունները այդ երկրում ընտրությունների առաջին փուլի…
ԵՄ-ն կոչ է արել Բոլիվիայում անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության երկրները կոչ են արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել Բոլիվիայում: Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 24-ի երեկոյան հրապարակվել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կայքում։ «Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ներքին առաքելության հաշվետվությունն ընտրական գործընթացի զգալի թերություններ է բացահայտել Բոլիվիայում: Եվրոպական միությունը ԱՊԿ-ի հետ լիովին համամիտ է այն բանում, որ Բոլիվիայի իշխանությունները պետք է ճշտեն ձայների հաշվման ընթացիկ…
Բոլիվիայի նախագահը մասնակցել է ամազոնիայի հրդեհների մարմանը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գտնվել է այն գոտում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, եւ անձամբ մասնակցել բռնկման օջախների մարմանը: Այդ մասին հայտնել է Agencia Boliviana de Informacion-ը: Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը նախագահին կից նախարար Խուան Ռամոն Կինտանայի եւ պաշտպանության նախարար Խավիեր Սավալետայի հետ մեկնել է Սանտա Կրուսի դեպարտամենտի Չիկիտանիայի տարածաշրջան: Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը…
Բոլիվիան G7-ի երկրներից օգնություն է խնդրել Ամազոնի անտառների հրդեհները կանխելու համար
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը G7-ի անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է Բոլիվիա, որ ղեկավարները երկրին օգնեն Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարում: Այս մասին երկրի նախագահը գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մենք ողջունում ենք G7-ի դիրքորոշումը, որը պատրաստակամություն է արտահայտում Ամազոնի անտառային հրդեհների հետևանքով տուժած երկրներին օգնություն ցուցաբերելու: Մենք նախագահ Էմանուել Մակրոնին և նրա գործընկերներին հրավիրում…
Ամերիկայի գավաթ․ բացման խաղում Բրազիլիան անկասելի էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Բացման խաղում միմյանց հետ մրցեցին Բրազիլիայի և Բոլիվիայի հավաքականները։ Կոուտինյոյի դուբլի և Էվերտոնի գոլի շնորհիվ բրազիլացիները հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով։ Հաջորդ խաղը Բրազիլիան կանցկացնի հունիսի 19-ին, որում ուժերը կչափի Վենեսուելայի հետ։ https://www.youtube.com/watch?v=yPhRd-eCjXs
Բոլրիվիայում 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլիվիայի Կոչաբամբա դեպարտամենտի տարածքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը գտնվել է 357կմ խորությամբ: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել
Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել՝ 12 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում այդ ժամանակ եղել է 45 ուղևոր: Համաձայն իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը: Կատարվում է հետաքննություն:
Բոլիվիայի նախագահը Մադուրոյի կողքին է
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, իր թվիթերյան էջում գրել է Մորալեսը: Նա Մադուրոյին «եղբայր» է անվանել և նրան լիարժեք աջակցություն հայտնել: Մորալեսը նաև դատապարտել է հեղաշրջումը և Վենեսուելայի ազգային հարստությունը յուրացնելու ձգտումը: «Բոլիվիան աջակցում է երկխոսությանը, որը կօգնի խուսափել բախումներից»,- գրել է նա:
Բոլիվիայում ֆուտբոլային թիմի փոխադրող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ: Այդ մասին հայտնել է Clarin արգենտինական թերթը: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վթարը տեղի է ունեցել արգելակման համակարգի խափանվելու պատճառով: Նշվում է, որ ավտոբուսում գտնվում էին «Սիկլես Կլուբ Լավալիե» սիրողական թիմի ֆուտբոլիստներն Արգենտինայից, նրանցից չորսը զոհվել են, ևս վեցը՝ տուժել, հաղորդել…
Բոլիվիայում ցուցարարներն այրել են դատարանի շենքը
Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ և հրկիզել դատարանի շենքը, հայտնել է Deber պարբերականը: Հաղորդվում է, որ երկու ժամից հրդեհը մեկուսացվել է: Բողոքի մասնակիցների վկայությամբ՝ հրդեհն իրականացրել է 10 մարդ: Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին…











