Բոլիվիա
11 տարի անց Բոլիվիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել
11 տարվա դադարից հետո Բոլիվիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Նա նշանակվել է Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անիեսի որոշմամբ։ Նշվում է, որ Բոլիվիայի նոր դեսպանը Միացյալ Նահանգներում Ուոլթեր Սերատե Կելարն է, որը նախկինում եղել է երկրի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Հիշեցնենք, որ Բոլիվիայի նորընտիր նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին…
Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները պաշտոնապես չեղարկվել են
Բոլիվիայի սենատը ընդունել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ չեղարկում է հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններում Էվո Մորալեսի հաղթանակը։ Այս մասին նշվում է Վերին պալատի Twitter-ի էջում։ «Համընդհանուր ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2019թ․ հոկտեմբերի 20-ին, և դրանց արդյունքները ճանաչվել են իրավական ուժից զրկված։ Ենթադրվում է, որ կանցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ նախագահի, փոխնախագահի, սենատորների, պատգամավորների և ոչ…
Բոլիվիայի նախկին նախագահի դուստրը հրաժարվել է ապաստան ստանալ Մեքսիկայում
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, չի ընդունել Մեքսիկայում ապաստան ստանալու առաջարկը: Այս մասին հաղորդել է Բոլիվիայի արտգործնախարար Կարեն Լոնգարիկը: «Դա նրա ինքնուրույն, սեփական որոշումն է: Գուցե նա իր պատճառներն ունի»,-ասել է նա: Հիշեցնենք, որ մինչ այդ Բոլիվիայի ԱԳՆ-ը Մորալեսի 24-ամյա դստերը, որը պատսպարվում էր Լա-Պասեում Մեքսիկայի դեսպանատանը, թույլատրել էր անվտանգ դուրս…
Բոլիվիայում նախագահական նոր ընտրություններ կանցկացվեն
Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը խորհրդարանին է հանձնել օրինագիծ, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել։ Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անիեսը։ «Մենք կարծում ենք, որ այս օրինագիծը կարելի է կատարելագործել։ Մենք ցանկանում ենք, որ այս փաստաթուղթը հիմք դառնա համազգային փոխզիջման հասնելու համար։ Մենք…
Բոլիվիայի նախկին նախագահի դստերը թույլ են տվել հեռանալ երկրից
Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թույլ է տվել, որ երկրից անվտանգ հեռանա նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, ինչպես նաև բնիկ ժողովրդի պատգամավոր Մարիա Պոնյին։ Նրանք ներկա պահին Մեքսիկայի դեսպանատանն են։ Ավելի վաղ Բոլիվիայի ԱԳՆ-ն խոստացել էր օգնել 24 քաղաքական գործչի հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսի MAS կուսակցությունից՝ երկրից Մեքսիկա անվտանգ…
Բոլիվիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել․ Էվո Մորալես
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մտահոգ է, որ ճգնաժամը երկրում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այս մասին նա ասել է EFE գործակալության հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որ վերջ դրվի բռնությանը։ Նա նաև կոչ է արել Բոլիվիայի իշխանություններին բացել դռները ՄԱԿ-ի, Եվրամիության կամ կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցության համար։ «Քանի դեռ մենք…
Բոլիվիայում նոր կառավարություն է ձևավորվում
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Այս մասին հաղորդում է Los Tiempos-ը: Հրատարակության տվյալներով՝ նոր կաբինետի կազմում տեղ է գտել երեք կին: Նա արտաքին գործերի նախարար է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային,…
Բոլիվիայի նախկին նախագահը դիմել է ՄԱԿ-ին և Հռոմի պապին
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին և Եվրոպայի երկրներին, որ նրանք միջնորդություն ցույց տան երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությու սկսելու։ «Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանդարտեցնելու համար սիրելի Բոլիվիան:…
ԱՄՆ-ն ողջունել է Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարի նշանակումը․ Պոմպեո
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսի նշանակումը որպես Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ժանին Անիեսին ուղղված դիմումում։ «Անիեսը Բոլիվիան ղեկավարում է դեմոկրատիայի անցման համար, Բոլիվիայի սահմանադրությանը եւ Միջամերիկյան դեմոկրատական խարտիայի սկզբունքներին համապատասխան»,-ընդգծել է Պոմպեոն։ Նա հույս է հայտնել, որ իրենք կաշխատեն Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բոլիվիայի քաղաքացիական…
Կոկա արտադրող ընկերությունները ազգային մոբիլիզացում են հայտարարել Բոլիվիայում
Կոկա արտադրողները հայտարարել են, որ չեն ընդունում Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսին՝ որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրանք «ազգային մոբիլիզացում» են հայտարարել։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել կոկա արտադրողների վեց ֆեդերացիաների նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը։ «Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին ընդդեմ պետական հեղաշրջման, որը տեղի է ունեցել մեր երկրում, մենք…
Բրազիլիան շնորհավորել է Բոլիվիայի նոր նախագահին
Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու և որքան հնարավոր է շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները: «Բրազիլիան ձգտում է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-նշվում է հայտարարության մեջ: Նոյեմբերի 12-ին Անիեսն…
Բոլիվիայի ԶՈՒ-ն Անիեսին ճանաչել է նախագահի պաշտոնակատար
Բոլիվիայի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները Սենատորների պալատի (խորհրդարանի վերին պալատ) երկրորդ փոխնախագահ Ժանին Անիեսին ճանաչել են պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և իրենց աջակցությունն են հայտնել նրան։ Այս մասին ասվում է բոլիվիական ԶՈւ հրամանատար Ուիլյամս Քալիմանի հայտարարությունում, փոխանցում է Pagina Siete-ը։ «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները և օրենսդրական նորմերին համապատասխան՝ մենք գտնվում ենք ձեր տրամադրության տակ»,-նշվում…
Պատրաստ ենք ամեն ինչ անել Բոլիվիայի համար․ Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է կյանքը տալ հանուն Բոլիվիայի և Էվո Մորալեսի, որը նախօրեին հրաժարական է տվել այդ երկրի նախագահի պաշտոնից։ Հայտարարությունը նա արել է Կարակասում ելույթի ժամանակ: «Բոլիվիան մեր եղբայրական երկիրն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել նրա համար։ Կյանքը տալ խաղաղության, դեմոկրատիայի և օրինական ընտրված նախագահ Էվո Մորալեսի պաշտպանության համար»,-ասել է…
Բոլիվիայի պաշտպանության նախարարը ևս հեռանում է պաշտոնից
Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան հայտնել է, որ որոշում է կայացրել պաշտոնաթողություն խնդրելու: Ես և զինված ուժերի գլխավոր հրամանատարը (հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսը) երբեք զինվորներին և ծովայիններին հրաման չենք տվել զենք բարձրացնելու իրենց ժողովրդի դեմ և երբեք չենք տա»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե այժմ զինվորականները զենք են օգտագործում ժողովրդի դեմ, դրա պատասխանատվությունը կընկնի…










