բուժաշխատող

  • Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի առողջապահության նախարարը։ Դրանում ասված է․ «Բուժաշխատողի ծանր, պատասխանատու և պատվաբեր մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր աստվածաշնորհ առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր, սրբելու ցավի ու տառապանքի արցունքներ: Այսօր շատերն են սկսել գնահատել բուժաշխատողի դերը` անցած 44-օրյա պատերազմում տեսնելով Ձեր…

    Այսօր բուժաշխատողի օրն է
  • ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում գրված է․ «Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի…

    Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել 5 բուժաշխատողներ` աջակցելու հայ բժիշկներին
  • Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանըհայտնել է, որ կորոնավիրուսից Շիրակի մարզում գրանցվել է մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել,…

    Գյումրիում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
  • ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ցավով պետք է հայտնենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ ու համբերություն»: https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2705781372996308?__cft__[0]=AZWGeODybLAK0yhV890S6wYL3SUx1Q6J81KKu_hB7pFAVTSU4DHh3pqcWSo9f5Hn7W_OyTXhKYV4KaoWgv-gcYT4xPfqDYoAL9HXX2Z_kIc2JLHAouyj93z8aWURsLlQK-bus6wz2URW_ywCg8q7_orEVewGtGncYM5MLBvvULHV2A&__tn__=%2CO%2CP-R

    Կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել շտապօգնության բուժքույրի մոտ. ԱՆ
  • ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 59-ամա բուժաշխատող, ով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ էր աշխատում: «Լրացված Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական…

    Կորոնավիրուսից 59-ամյա բուժաշխատող է մահացել. ԱՆ խոսնակ
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Վաղը մեր երկրում նշվում է բուժաշխատողի օրը: Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա` շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ: Ստորև…

    Եկեք շնորհակալություն հայտնենք մեր մոտ 40 հազար բուժաշխատողներին․ նախարար
  • Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին և բուժաշխատողներին կոչ է արել COVID-19 տարածման դեմ պայքարել հանգիստ և առանց հիստերիայի։ Այս մասին հայտնում է  ria.ru-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պետության ղեկավարը կորոնավիրուսային համաճարակը բազմիցս համեմատել էր փսիխոզի հետ: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն հորդորել է ուշադրություն դարձնել թոքաբորբի դեպքերին, որոնք պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսով: «Երեկ ես հրաման տվեցի…

    Լուկաշենկոն հորդորել է պայքարել կորոնավիրուսի դեմ առանց հիստերիայի
  • Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում մի տեսանյութով է կիսվել և կից գրառում կատարել։ Տեսանյութում Կլետնյանսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցի բժիշկ Վլադիմիր Պերլուխինը հայտնում է, որ հացադուլ է հայտատատել և օգնություն է խնդրում։ Բժիշկը պատմում է, որ իրեն և բուժաշխատողին փակել են հիվանդանոցում, որովհետև շփվել են վարակված հիվանդի հետ։ Հիմա նրանք մնացել են…

    Ռուսաստանում բժիշկներից մեկին, ով շփվել է վարակված հիվանդի հետ, փակել են հիվանդանոցում
  • Արցախ/տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում)…

    Արցախում Covid-19-ով վարակված բուժաշխատողի ընտանիքի անդամները մեկուսացվել են
  • Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող»: https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1866251703423951/2772340872815025/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCQJCkNf6hHEf20MpO1zVY0bgDnyih6aFcrKHuJ4cYtfP8zqO40TApkXWgG3eHEB_PpWigHYTEKzNcWJuFXn-fKXOLAvgxrLvUTJbBj8BLrYs3cumA1ENLhHr473Bocc6Y_Y3vZug0-hj2CTRF8ocKA3qH3E2fvMrHm4tqZDWgb9YVnRNAjOjbtk5poGKOzTRIjpsAJxzs45VYoKxwieWJIpzOpkkDMVKV0NVO69MYn9pPO6JOPnaXG5v71g15mOQ-617j8rpIo6lpSkifdtYbPy2B4WWDeN2rTlvuegXzuHmGLLI7xlWNTObtt201gidFYw2-Ectg5aUIFOxcnD1v3JnJC&__tn__=-R

    Նախարարի կոչին արձագանքել են 31 բուժաշխատող․ Քաղաքապետարան
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Facebook-ի իր էջում գրառումն է արել․ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք…

    115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ․ Արսեն Թորոսյան
  • Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները` 2018 թվականի ձմեռային զորակոչին համընթաց: Արդյունքում ձևավորվել է 16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանում և 11-ը` մարզերում: Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, առաջացել են խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատող այն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում…

    Զինկոմիսարիատների հանձնաժողովների բուժաշխատողները փոխհատուցում կստանան
  • Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի և կարևոր առաքելության համար: «Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում՝ գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը: Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և անձնուրաց…

    Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին
  • ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի խումբ բուժաշխատողների պարգևատրել է շնորհակալագրերով: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2360121277562321?__xts__[0]=68.ARCmzQBl5ZWZcpLE3-EX3sHleMiHBf3m8x30FgqzAteH_kbRdRCHeroj3js_m32vLMDXxWxlqQgHc47dKZGmuSymaWKbS-JXocMCvqdPo10txOXEmR-7NAWrD49avI46dSsG3h5po9wB_aajmyAYOgpdUVghktXn9sHkTxZ25VTPkwV9FtgFR3uEqsaEAGlTnTC8xNmqce-8FbwzVxrPIahZMlKnnW6dmIwpPTNynMpnRX2AbNk9aJOHZK5n09twhidMVmtKcl8bVHAbtBW9EHfyKubgfE8hHb5Z08RQ8u1z5a7n8aI7o0Llz-msiej9flzAehmo8gI9d04Wxv1e3wEgtFXI&__tn__=-R

    Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի խումբ բուժաշխատողների պարգևատրվել են շնորհակալագրերով