բռնցքամարտիկ
Հակառակորդս վարկանիշով բարձր չէր, բայց շատ դժվարություններ էր ստեղծում․ Գոռ Երիցյան
Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի Բուրբանկ քաղաքում կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Մեր բռնցքամարտիկն անցկացրեց կարիերայի 11-րդ պրոֆեսիոնալ մենամարտն ու տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը: Անպարտելի մարզիկը այսօր՝ օգոստոսի 26-ին, հայ լրագրողների հետ ամփոփեց իր նորամուտն ամերիկյան ռինգ. «Թե ֆիզիկապես, թե տեխնիկապես շատ լավ պատրաստ էի մենամարտին: Մենամարտի մասին կարող եմ ասել,…
Բռնցքամարտիկ Սանտիլլանը ուշաթափվել է ռինգում և մեկ շաբաթ անց մահացել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արգենտինացի բռնցքամարտիկ Հյուգո Սանտիլլանը վերջին անգամ դուրս է եկել մենամարտի հուլիսի 25-ին ՝ ուրուգվայցի Էդուարդո Աբրեուի դեմ, հակառակ բժիշկների արգելքին: Սանտիլյանը մարտ անցկացրեց Աբրեուի հետ որպես փոխարինող ՝ չունենալով պատրաստվելու ժամանակ: Բացի դրան, այդ ժամանակ դեռ առկա էր բժշկական որակազրկում, որը սահմանվել էր Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միության կողմից՝ Հուգոյի և Արտյոմ Հարությունյանի մենամարտից հետո, որը…
Հայ բռնցկամարտիկը՝ ոսկե մեդալակիր Խարկովի մրցաշարում
Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը Խարկովում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող է դարձել: Հայ բռնցքամարտիկը եզրափակչում մեծ առավելությամբ հաղթել է Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի Յուրի Տոմյուկին: Նշենք, որ Խարկովում հայ մարզիկներից ոսկե մեդալակիր են դարձել նաև 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 69կգ քաշային Արսեն Գրիգորյանը նվաճել է արծաթե…
Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Կոսմին Գիրլեանուի հետ: Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ: Այսպիսով, Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել…
Եվրոպական խաղեր. Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:
Շոտլանդիայում սպանել են «Ասեղի վրա 2» ֆիլմի դերասանին
Էդինբուրգում գնդակահարել են բռնցքամարտիկ և դերասան Բրեդլի Ուելշին, ով խաղացել է «Ասեղի վրա 2» ֆիլմում: Այս մասին գրել է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ անհայտ մեկը, դերասանի գլխին կրակել է այն բանից հետո, երբ նա ավտոմեքենան կայանում էր բնակարանի դռների մոտ: Ստացած վերքերից Բրեդլի Ուելշը տեղում մահացել է: Այժմ ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։
Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն՝ Արթուր Աբրահամը, շնորհավորհական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեզ համար կարեւոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: 1999-2001 թվականներին ինքս ծառայել եմ Հայոց բանակում՝ Երեւանի մարզական վաշտում: Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայոց հաղթանակած բանակի զինվորն եմ եղել, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ…
Այնպիսի զգացողություն էր, ինչպես պարտվելու դեպքում կլիներ. Արամ Ավագյան
Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ցավով է ընդունել փաստը, որ տարեվերջին նախատեսված մենամարտը ստիպված է եղել չեղարկել: Դեկտեմբերի 15-ին նա Վորոնեժում իր 10-րդ մենամարտը պետք է անցկացներ, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 27-ամյա մարզիկը նշեց, որ տխրել է տեղի ունեցածի պատճառով: «Ահավոր շատ եմ տխրել: Այնպիսի զգացողություններ ունեի, ինչպես պարտության դեպքում կունենայի, բայց…
Գոռ Երիցյանը՝ աշխարհի չեմպիոն
Երեկ երեկոյան Կազանում կայացած բռցքամարտի երեկոյի ժամանակ, Հայաստանը ներկայացնող Գոռ Երիցյանը, 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով իր մրցակից՝ ֆիլիպինցի Ալվին Լագումբային` հռչակվեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Գոռ Երիցյան-Ալվին Լագումբայ մենամարտն ուղիղ եթերում
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր կանցկացնի կարիերայի 9-րդ մենամարտը, մրցելով ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: Բռնցքամարտիկներ, ինչպես հայտնի է, կվիճարկեն WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին: Կազանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Աբգարյանը, ով կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովի հետ: Մենամարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ից: Գոռ Երիցյանի մենամարտը կմեկնարկի 21:00-ին: Մենամարտերի…
Մեյվեզերը մեկ օրում ոսկյա զարդերի համար 5.3 մլն դոլար է ծախսել
Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը մեկ օրում 5.3 մլն դոլար է ծախսել ոսկյա զարդերի համար: Այս մասին հաղորդում է TMZ-ը: Բևերլի Հիլսում գտնվող խանութից բռնցքամարտիկը գնել է ոսկե մատանի, թևնոց՝ 4.5 կարատ ադամանդով, ոսկե շղթա և երեք ձեռքի ժամացույց: Նշենք, որ պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկը ընդհանուր 12 մլն դոլար արժողությամբ ժամացույցների (10 մլն) և…











