Բրյուսել

  • Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը

    Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հադիպում անցկացնել Բրյուսելում։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ նրանց հետ հեռախոսազրույց է ունեցել ԵԽ ղեկավար Շառլ Միշելը, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև՝ դեկտեմբերի 15-ին։ Նշվում է նաև, որ երկու…

  • Բրյուսելում հավաքվում են ՆԱՏՕ-ի 30 երկրների ՊՆ ղեկավարները

    Բրյուսելում հավաքվում են ՆԱՏՕ-ի 30 երկրների ՊՆ ղեկավարները

    Հոկտեմբերի 21-ից 22-ը Բրյուսելում կհավաքվեն ՆԱՏՕ-ի 30 երկրների պաշտպանության նախարարները, որպեսզի քննարկեն, թե փոխված աշխարհում ինչպես պետք է ամրացնեն իրենց անվտանգությունն ու ինչ որոշումներ պետք է ընդունել դրա համար։ Հանդիպման ծրագիրը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ քննարկվելու է նաև՝ ռուսական հնարավոր հարձակումից դաշինքը պաշտպանելու գլխավոր պլանը։ Ստոլտենբերգը նշել է, որ վաղվա…

  • Ակցիա Բրյուսելում՝ նվիրված կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ակցիա Բրյուսելում՝ նվիրված կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ակցիա, որը նվիրված է կլիմայի բացասական փոփոխությունների դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է Global News-ը։ Նշվում է, որ ակցիային մասնակցել է առնվազն 20 հազար մարդ։ Ըստ աղբյուրի՝ ակցիան տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովի ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի նախաշեմին։

  • 1,5 միլիարդ եվրո ՀՀ-ին՝ Եվրամիությունից․ գումարը հատկացվելու է նաև Սյունիքի զարգացման համար

    1,5 միլիարդ եվրո ՀՀ-ին՝ Եվրամիությունից․ գումարը հատկացվելու է նաև Սյունիքի զարգացման համար

    Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Այս մասին գրում է Azatutyun-ը։ Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է. 1.…

  • Փաշինյանն ու Միշելը քննարկել են ԵՄ-ի հետ պայմանագրի ընթացքը

    Փաշինյանն ու Միշելը քննարկել են ԵՄ-ի հետ պայմանագրի ընթացքը

    Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ…

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ և Բրյուսել

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ և Բրյուսել

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև…

  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Բրյուսելում

    ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Բրյուսելում

    Մարտի 22-ին Բրյուսելում կայացած ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Բրյուսելում, սակայն ներկա պահին միջոցառման անցկացման ամսաթիվն ու ձևաչափը որոշված չեն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պատմել է, որ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տվյալ գագաթնաժողովի անցկացման մասին, և վերջինս հաստատել է, որ սպասում…

  • Արա Այվազյանը կմեկնի Բրյուսել

    Արա Այվազյանը կմեկնի Բրյուսել

    ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք…

  • Հայտնի է, թե որքան կարժենա Moderna-ի ստեղծած պատվաստանյութը

    Հայտնի է, թե որքան կարժենա Moderna-ի ստեղծած պատվաստանյութը

    Նուբար Աֆեյանի Moderna ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել է, որ ընկերությունը կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի մեկ չափաբաժնի համար կպահանջի 25-ից 37 դոլար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Բանսելը նաև հայտնել է, որ Moderna-ն շուտով կավարտի դեղամիջոցը Բրյուսել մատակարարելու վերաբերյալ համաձայնագիրը։ Ըստ ընկերության ղեկավարի՝ գինն արդարացի է ու խնդիրը առավելագույն շահույթ ստանալը չէ։

  • Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել․ կլինեն հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

    Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել․ կլինեն հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:…

  • ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ որոշում կկայացնի

    ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ որոշում կկայացնի

    Այսօր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշում կընդունեն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ, որի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում անընդունելի են։ «Մենք նախատեսում ենք դեկտեմբերին գագաթնաժողովում կրկին գնահատել Միջերկրական ծովում իրավիճակը և Թուրքիայի միակողմանի գործողությունները, որոնք անընդունելի են։…

  • Տիխանովսկայան պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ-ի հետ

    Տիխանովսկայան պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ-ի հետ

    Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ Բրյուսելում պայմանավորվել է «հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո» ԵՄ-ի կողմից Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու շուրջ: Հայտնի է, որ երկուշաբթի օրը Տիխանովսկայան գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ երկրների արտգործնախարարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:  

  • Թալանվել է Եվրախորհրդարանը

    Թալանվել է Եվրախորհրդարանը

    Գողություն է կատարվել Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքից, հայտնում է Politico-ն։ Նշվում է, որ գողերը օգտվել են եվրախորհրդարանի շենքում մարդկանց բացակայությունից, ովքեր կորոնավիրուսի պատճառով հեռու են գտնվել Բրյուսելից։ Ըստ աղբյուրի՝ շենքից գողացվել է 50 համակարգիչ, պլանշետ ու մի շարք այլ իրեր։ Գողության ժամանակ շենքը, գրեթե, դատարկ է եղել։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորներից մեկը, ում 2 համակարգիչները գողացվել…

  • Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

    Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

    ՀՀ 3-րդ նախագահի գրասնեյակը գրառում է կատարել Facebook-ում: Նրանք հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա…

  • Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները

    Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները

    Հայկական ավիացիան հայտնում է, որ Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ BrusselsAirlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության…