գագաթնաժողով
Հայաստանը ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա
Հայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն,…
ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մասնակցելու է Էրդողանը
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ հանդես է եկել հայտարարություններով: Այս մասին, տեղեկանում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը հայտնել է, որ որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, պետք է հաշվի առնել Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և նշել, որ այլ ելք չի կարող լինել: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 70 տարի…
Իսպանիայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ազդեցություն չի ունենա առևտրային չվերթների վրա
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ օդային տարածության վերահսկողության ուժեղացումը չի ազդի առևտրային չվերթների վրա: Այս մասին տեղեկացրել Է Իսպանայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ֆրանսիսկո Բրակոն, տեղեկացնում Է: «Մենք չենք կարող դա անել, որովհետև կյանքը պետք է շարունակվի»,- նշել Է Բրակոն: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որպեսզի «չխոչընդոտենք քաղաքի «բնականոն գործունեությանը»: «Իր սահմանված երթուղով թռչող ինքնաթիռը սպառնալիք չի…
Մադրիդում հականատոյական հանուն խաղաղության գագաթնաժողով տեղի կունենա
«Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կսկսի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները: Կիրակի օրը կեսօրին Մադրիդում կկայանա բողոքի խոշոր ակցիա, որի մասնակիցները հանդես կգան ՆԱՏՕ-ի դեմ: Դաշինքի հակագագաթնաժողովի կազմակերպիչներից մեկը «Զինաթափիր Մադրիդ» (Desarma…
Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրվել է Զելենսկին
Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։ «Նախագահ Զելենսկին կհրավիրվի Մադրիդի գագաթնաժողովին, իհարկե, մենք ուրախ կլինենք անձամբ տեսնել նրան, բայց եթե դա հնարավոր չլինի, նա կկարողանա առաջնորդներին դիմել տեսաուղերձի միջոցով»,- ասել է նա։
Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը
Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։
Չինաստանը 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ կնվիրի Աֆրիկային
Չինաստանը Աֆրիկա մայրցամաքին մոտ ապագայում ուղիղ կերպով կնիրաբերի կորոնավիրուսի դեմ 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք AP գործակալությունից։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս մասին ասել է Չինաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ։ Չինաստանի ղեկավարը նշել է նաև, որ ևս 400 միլիոն դեղաչափ կփոխանցվի Աֆրիկային այլ ուղիներով։
Չհրավիրվածներից Ռուսաստանն ու Չինաստանը անդրադարձել են ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպաններն անրադարձել են ԱՄՆ-ում առաջիկայում անցկացվող «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին», որին հավիրվածների ցանկում այս պետությունները չկան։ Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ Չինաստանում ու Ռուսաստանում ժողովրդավարության մասին անհանգստանալու կարիք չկա։ Հայտարարության մեջ ասվում է, որ որոշ կառավարություններ ավելի լավ է մտածեն, թե ինչ է կատարվում իրենց երկրներում։ Հիշեցնենք, որ տվյալ…
Պեսկովը խոսել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի գագաթնաժողովի անցկացման մասին
Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում կլինի անհրաժեշտություն, բայց դրա համար պետք է լինի բոլոր երեք կողմերի համաձայնությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը: «Միանշանակ, ինչ-որ փուլում այդպիսի շփումները կլինեն անհրաժեշտ, և որպեսզի դրանք լինեն հնարավոր, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-նշել է…
Բայդենն ու Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես երկկողմն հարաբերությունների, այնպես էլ գլոբալ խնդիրների վերաբերյալ։ Կլիմայի փոփոխության մասին խոսելիս Բայդենը նշել է, որ պետք է ողջամտության վրա հիմնված մի քանի պաշտպանիչ…
Բայդենն ու Ծինփինը վիրտուալ հանդիպում կունենան հաջորդ շաբաթ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի առաջնորդներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը հաջորդ շաբաթ հեռավար ձևաչափով գագաթնաժողով կանցկացնեն։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ սեփական աղբյուրներին հղում անելով։ Նշվում է, որ անցկացման կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Հստակ հայտնի չէ նաև, թե ինչ օրակարգ է ունենալու գագաթնաժողովը։
Ժողովրդավության թեմայով գագաթնաժողովին Հայաստանը հրավիրվել է, Ադրբեջանն ու Թուրքիան՝ ոչ
ԱՄՆ-ում դեկտեմբերի առաջին կեսին կկայանա ժողովրդավարության թեմայով գագաթնաժողով, որին հրավիրված է նաև Հայաստանը, սակայն հրավիրված չեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը՝ հղում անելով Politio-ի հրապարակած ցանկին։ Նշվում է, որ գագաթնաժողովներից առաջինն ընդունելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այն կայանալու է դեկտեմբերի 9-10-ը։ Այն համախմբելու է մի շարք երկրների առաջնորդների։
Արմեն Սարգսյանին Գլազգոյում դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ժամանել է Գլազգո, որտեղ մասնակցելու է Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ խոշոր համաժողովին։ Սարգսյանին դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որոնց հետ ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել։ Նշենք, որ նախագահը համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում ելույթով է հանդես գալու։ Համաժողովը նախագահում են Մեծ Բրիտանիան ու Իտալիան։
Համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
Այսօրվանից համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Կայանալիք վեհաժողովը անցկացվելու է հիբրիդային կամ կիսահեռավար ռեժիմով: Քննարկվելիք թեմաները են՝ Covid-19 համավարակի դեմ պայքարը, կանաչ էներգիային անցումը, միջազգային քաղաքականության արդի խնդիրները և կլիմայի փոփոխությունը: Կխոսեն Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային…
Կանցկացվի գագաթնաժողով՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին
Սպիտակ տունը նախաձեռնել է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին: Ջո Բայդենի վարչակազմը միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ դեռ չի ուղարկել, բայց գագաթնաժողովի օրակարգն ու հարցերի շրջանակը վերջնական հստակեցված են: