fbpx
Աշխարհ

Մադրիդում հականատոյական հանուն խաղաղության գագաթնաժողով տեղի կունենա

«Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կսկսի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Կիրակի օրը կեսօրին Մադրիդում կկայանա բողոքի խոշոր ակցիա, որի մասնակիցները հանդես կգան ՆԱՏՕ-ի դեմ:

Դաշինքի հակագագաթնաժողովի կազմակերպիչներից մեկը «Զինաթափիր Մադրիդ» (Desarma Madrid) հասարակական պացիֆիստական շարժումն Է: Դրա ներկայացուցիչ Էնրիկե Կինտանիլյան ավելի վաղ ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի գործողություններն աշխարհում ոչ թե նպաստում են միջազգային անվտանգության ամրապնդմանն, այլ «ավելի շատ են պատերազմ բերում»:

Նա հանդես Է եկել այն բանի դեմ, որ Մադրիդն ընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: Կինտանիլյան նաև հավանություն չի տվել Իսպանիայի պաշտպանական ծախսերի ավելացմանը մնչև համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, քանի որ դա կհանգեցնի սոցիալական կարիքների համար ծախսերի կրճատման: ՆԱՏՕ-ի հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա հունիսի 28 – 30-ը Մադրիդում: Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման եւ անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքների հարցերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ