fbpx
Աշխարհ

Իսպանիայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ազդեցություն չի ունենա առևտրային չվերթների վրա

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ օդային տարածության վերահսկողության ուժեղացումը չի ազդի առևտրային չվերթների վրա: Այս մասին տեղեկացրել Է Իսպանայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ֆրանսիսկո Բրակոն, տեղեկացնում Է:

«Մենք չենք կարող դա անել, որովհետև կյանքը պետք է շարունակվի»,- նշել Է Բրակոն: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որպեսզի «չխոչընդոտենք քաղաքի «բնականոն գործունեությանը»: «Իր սահմանված երթուղով թռչող ինքնաթիռը սպառնալիք չի ներկայացնում, սառնալիք է, եթե այն օդային տարածություն Է ներխուժում առանց թռիչիքի պլանի»,- պարզաբանել Է գեներալ-լեյտենանտը:

Պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի հանդիպումը կկայանա հունիսի 28 – 30-ն Իսպանիայի մայրաքաղաքում: Մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման հարցերը և անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ