գազպրոմ
Շալկեն խզեց պայմանագիրը գլխավոր հովանավոր Գազպրոմի հետ
Գերմանական «Շալկե 04»-ը միակողմանի խզել է պայմանագիրը ակումբի գլխավոր հովանավոր «Գազպրոմի» հետ։ Այս մասին հայտարարություն է տարածվել ակումբի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ որոշումը կայացրել է ակումբի տնօրենների խորհուրդը։ Պատճառը՝ Ռուսաստանի զորքերի Ուկրաինա ներխուժումն է։ Հայտարարությունում ասվում է, որ այժմ բանակցություններ են ընթանում «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ «Գազպրոմը» «Շալկեի» գլխավոր հովանավորն էր 2007 թվականից։
Ինչո՞ւ է գազի գինը ավելանում, այդ ի՞նչ պարտք է Գազպրոմին ու ո՞վ է սրա մեղավորը․ պարզաբանում է նախկին փոխնախարար Արզումանյանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայկական կողմը «Գազպրոմին» ամեն տարի շուրջ 32 միլիոն դոլար պետք է տրամադրի՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար։ Սա հանգեցնելու է նաև գազի գնի թանկացմանը։ Իսկ նման պարտավորությունը գալիս է այն բանից, որ ժամանակին Հայաստանը չի վերադարձրել «Գազպրոմի»՝ տվյալ էներգաբլոկում կատարված ներդրումները ու նաև ունի վարկային պարտավորություններ։ Azat TV-ի…
Հայաստանը Գազպրոմին տարեկան 32 մլն դոլար է տրամադրելու․ ինչո՞ւ, ո՞վ է սրա պատասխանատուն
2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ՝ 10 տարի շարունակ: Հայաստանը պարտավորություն էր ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը, սակայն ներդրումները չեն վերադարձվել, որին գումարվել է 5-րդ բլոկի վերակառուցման…
Փոխվարչապետ Գրիգորյանը խոսեց գազի գնից
Երևանում ընթացող հայ գործարարների համաժողովի ընդմիջման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա նաև անդրադարձ կատարեց գազի գնին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Գրիգորյանն ասել էր, որ բանակցություններ են ընթանում հիմնականում գազի գնի պահպանման ու ոչ ավելացման հետ կապված։ Գրիգորյանն այսօր նշեց, որ այս պահին կոնկրետ բան չի կարող ասել գազի հնարավոր…
Ադրբեջանական SOCAR-ը հեռացվել է EURO-2020-ի գործընկերների ցանկից
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը որոշ ժամանակ առաջ նամակ էր հղել UEFA-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին, որում խնդրել էր քննարկել ադրբեջանական SOCAR նավթային ընկերության՝ UEFA-ի հովանավորներից մեկը մնալու նպատակահարմարությունը, քանի որ SOCAR-ը պատերազմից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։ Չնայած նրան, որ պաշտոնական հայտարարություն այս մասով չի արվել, բայց, ինչպես հայտնում է լրագրող Վասիլի Կոնովը, SOCAR-ը…
Մրցակիցներիս ֆինանսավորում է Ռուսաստանը․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին մեղադրել Ռուսաստանին՝ այս անգամ նշելով, որ Ռուսաստանը ֆինանսավորում է ընտրություններում իր մրցակիցներին։ Այս մասին նա ասել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում։ Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հոգնել է «անզիջում Լուկաշենկոյից» ու փորձում է ծնկի բերել Բելառուսին։ Նրա խոսքով՝ Բաբարիկոյին և Ցեպկալոյին հովանավորում են «Գազպրոմն» ու ՌԴ ղեկավարությունը։
Վթարային գազանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 11.30-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի Վանքի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը և վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.30-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Հացավան և Գողթ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ հասել են փոխըմբռնման
Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն առցանց ասուլիսի ընթացքում նշել է, որ երկրները երկրների միջև ըմբռնում է հասունացել գազի գնի ու գազի միասնական շուկա ձևավորելու վերաբերյալ։ Նա նշել է, որ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի ու Բելառուսի Էներգետիկայի նախարարների, «Գազպրոմ»-ի ղեկավարի ու դեսպանության մի շարք ներկայացուցիչների միջև։ Սեմաշկոյի խոսքով՝ ինչպես ինքը հասկացել է զեկույցներից, ըմբռնում է…
Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ․ համաձայնագրի համար․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ. «գազային» համաձայնագրի համար Կարդում եմ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագիրը ու հասկանում եմ, որ դրանից ելք-լուծում թողած չի: Ոչ կարանք Իրանից էժան գազ առնենք (ու այդ էժան գինը սակագնի հիմքում դնենք), ոչ…
Գազպրոմը վերսկսել է գազմատակարարումը Լեհաստանի տարածքով
Վերսկսվել է «Յամալ-Եվրոպա» խողովակաշարի լեհական հատվածով գազի տարանցումը, հայտարարել է «Gascade» օպերատորը, որը գազը ընդունում է Գերմանիայում: Տեղական ժամանակով 12: 00-ից 13: 00-ն ընկած ժամանակահատվածում Լեհաստանի և Գերմանիայի սահմանին գտնվող «Мальнов» կոչվող կետում ստացված գազի ծավալը կազմել է 9,5 միլիոն կՎտ ժամ: Գերմանիայի ուղղությամբ պոմպային աշխատանքները դադարել էին նախօրեին՝ առավոտյան, իսկ օրվա մնացած ժամանակ գազը…
Վաղվանից «կոմունալ տեռորը» դառնալու է իրականություն․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է․ «Վաղվանից «կոմունալ տեռորը» դառնալու է իրականություն։ Ես թքած ունեմ հայտնի անկախ հանձնաժողովի ու ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների շահերի վրա, սակայն ինձ զարմացնում է կառավարության լռությունը կամ իներտությունը»։ Նա նշել է մի քանի հարցեր, որոնց պատասխանները, ըստ Սուրենյանցի, չկան․ «Լինելո՞ւ է աջակցության նոր միջոցառում, թե՞ բազմաթիվ մարդկանց լույսն…
Քաղաքացիները պահանջում են չպահանջել գազի և էլեկտրանէներգիայի վարձավճարները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապրիլի 25-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ: Մի խումբ մարդիկ պահանջել են կառավարությանը չպահանջել գազի և էլեկտրանէներգիայի վարձավճարները: Նրանք հայտնել են, որ երկրում արտակարգ դրություն է հաստատվել և մարդկանց արգելվում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» շարունակում են պահանջել, որ վճարումները կատարեն: «Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս…
Հայաստանի թոփ 10 խոշոր հարկատուները
ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: ՊԵԿ կայքում հրապարակվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Մենք ստորև կներկայացնենք առաջատար տասնյակը: 1 «Գազպրոմ Արմենիա»- 17,7 մլրդ. դրամ 2 «Գրանդ Տոբակո»- 15,3 մլրդ. դրամ 3 «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-…
Վաղուց պետք է Ս. Սարգսյանին տանեիք դատարան, ընտրական ու կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքներով.Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությանը և նշել, որ կարևոր է տալ ամենաքաղաքական հարցի պատասխանը։ «Եթե ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործնեությունը չի տալու ամենաքաղաքական հարցի պատասխանը, թե արդյոք այդ պատերազմը ունեցել է պրովոկացիոն բնույթ, և արդյոք տեղական չեկիստ պրոպագանդիստները հետպատերազմական փուլում ինչ քարոզչական գրոհներ են բանեցրել…














