գավաթ
Եվրոպա Լիգա․ Սևիլյան 6-րդ անգամ դարձավ գավաթակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ գիշերը կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ «Սևիլյա»-«Ինտեր» հանդիպումը։ Խաղն անցավ Գերմանիայի Քյոլն քաղաքաում։ Հանդիպումը գոլառատ ստացվեց։ Նախ 5-րդ րոպեին «Ինտերի» հարձակվող Ռեմոլու Լուկակուն 11-մետրանոցից առաջ մղեց իր թիմին։ Այնուհետև՝ 7-րդ րոպեին, Լյուկ Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն 33-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով «Սևիլյային»։ Սակայն 3 րոպե անց միլանյան ակումբին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլը…
Լիգայի վերջին գավաթը մերն է. Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է «Լիոնի» նկատմամբ հաղթանակին Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ Լիգայի վերջին գավաթը իրենցն է: «Ամբողջ թիմի հրաշալի աշխատանք։ Մեր երկրորդ տիտղոսը մեկ շաբաթում»,- գրել է Մբապեն։ La dernière Coupe de la Ligue sera pour nous 🔴🔵🙏🏽…Super travail de toute l’équipe. Notre deuxième titre en une semaine.…
Մբապեն ու Մակրոնը զրուցել են ֆուտբոլիստի վնասվածքի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ խաղում ՊՍԺ-ն հաղթանակ է տոնել «Սենթ-Էթիենի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում լուրջ վնասվածք էր ստացել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն, երբ հակառակորդ թիմի ֆուտբոլիստ Լոիկ Պերենը կոշտ սահանկումով տապալել էր գետնին ֆրանսիացուն։ Դեպքը տեղի էր ունեցել հանդիպման առաջին կեսում, որից հետո «Սենթ-Էթիենի» ֆուտբոլիստը հեռացվել էր դաշտից, իսկ Մբապեն չէր կարողացել շարունակել հանդիպումը, բայց ասել…
Արարատ-Արմենիան նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»: Վարդան Մինասյանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տարան և երկրորդ տարին անընդմեջ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը բացել է հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկել է «Արարատ-Արմենիայի» առավելությունը: ՀՖֆ նախագահ Արմեն Մելիքբեկյանը չեմպիոնական գավաթը հանձնել…
Կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը
Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, ըստ դրա ձևավորվեցին հետևել զույգերը։ 1/4-րդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ Մադրիդ» – «Լիոն»/«Յուվենտուս» «Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ» «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա» «Ատալանտա» – «ՊՍԺ» Կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ Մադրիդ»-/«Լիոն»/«Յուվենտուս» – «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա» «Լայպցիգ»/«Ատլետիկո Մադրիդ» – «Ատալանտա» – ՊՍԺ 1/8 եզրափակիչ փուլի մյուս պատասխան հանդիպումները…
Հայտնի է, թե ովքեր են սպասարկելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը
Հուլիսի 10-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբները։ Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան Շահեն Աղայանն է, հանդիպման պատվիրակը՝ Միքայել Հասրաթյանը։
Բավարիայում տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է․ Ֆլիկ
Երեկ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Բայերին» 4-2 հաշվով։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է այդ հաղթանակը։ «Մենք շատ հպարտ ենք, որ արեցինք դա: Թիմը վերջին մի քանի շաբաթների ընթացքում խաղաց սենսացիոն, տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է: Հաճելի է տեսնել, որ խաղացողները հավատում են իրենց ուժերին: Մենք պարզապես շատ ուրախ ենք:…
ՀՖՖ նախագահը նամակով դիմել է Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ շահագրգիռ քննարկում ծավալելու ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ. 1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում են 36-ական հանդիպում՝ գումարած ՀՀ…
Դևիսի գավաթի և Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունները հետաձգվել են
Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դևիսի գավաթը և Ֆեդերացիայի գավաթը կանցկացվեն 2021 թվականին: Մրցաշարերը նախատեսված էին այս տարի, բայց չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դևիսի գավաթի եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 23-29-ը և կանցկացվի Մադրիդում, իսկ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա Բուդապեշտում 2021 թվականի ապրիլի 14-19-ը: Բոլոր նախնական փուլերը նույնպես…
Հայտնի է՝ երբ կկայանան Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը
Հայտնի է, թե երբ են կայանալու Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները։ «Յուվենթուս» – «Միլան» պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 12-ին։ «Նապոլի» – «Ինտեր» պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 13-ին։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին։ Առաջին խաղում գրանցվել են հետևյալ արդյունքները․ «Միլան» 1-1 «Յուվենթուս» «Ինտեր» 0-1 «Նապոլի»։
Անգլիայի Գավաթի խաղարկությունը ամռանը վերսկսվելու է
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Անգլիայի Գավաթի խաղարկությունը դադարեցրել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Որոշում է կայացվել, որ 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 27-ին և 28-ին: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 11-ին և 12-ին: Եզրափակիչը պետք է կայանա օգոստոսի 1-ին: Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները՝ «Լեսթեր Սիթի»-«Չելսի» «Նյուքասլ»-«Մանչեսթեր Սիթի» «Շեֆիլդ Յունայթեդ»-«Արսենալ» «Նորվիչ…
Գերմանիայի գավաթի եզրափակիչը հետաձգվեց անորոշ ժամկետով
Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այն նախատեսված էր անցկացնել մայիսի 23-ին։ Գերմանիայի գավաթի խաղարկությունն ընդհատվել էր կիսաեզրափակիչների ժամանակ։ Այդ փուլ են անցել Մյունխենի Բավարիան, Լևերկուզենի Բայերը, Ֆրանկֆուրտի Այնտրախտը ու Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սաարբրուկենը»։
Նապոլին և Բարսան հավասար պայքար մղեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում «Նապոլին» ընդունեց «Բարսելոնա»-ին: Առաջին խաղակեսում իտալական թիմի հակագրոհները բավականին վտանգավոր էին․ Գատուզոյի թիմը հրաշալի էր կազմակերպել պաշտպանությունը ու հնարավորության դեպքում անցնում էր կայծակնային հակագրոհների: 30-րդ րոպեին Ֆիրպոն կորցրեց գնդակը, այն խլեց Զելինսկին ու փոխանցեց Մերտենսին, վերջինս էլ գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը՝ 1:0: Կատալոնական ակումբը առավել ակտիվ էր երկրորդ խաղակեսի սկզբում․ 57-րդ…
Իտալիայի գավաթ․ Ռոման հաղթեց Պարմային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ընթանում է Իտալիայի գավաթի խաղարկությունը։ Դրա շրջանակներում 1/8-րդ եզրափակչում միմյանց հետ մրցեցին «Ռոման» ու «Պարման»։ Լորենցո Պելեգրինիի դուբլի շնորհիվ հռոմեական ակումբը կարողացավ 2-0 հաշվով հաղթանակ տոնել ու անցնել 1/4-րդ եզրափակիչ, որտեղ ուժերըր կչափի «Յուվենտուսի» հետ։ Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով։
Իսպանիայի Սուպեր գավաթ․ Ռեալն ու Ատլետիկոն հաղթողին որոշեցին 11-մետրանոցներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ Միմյանց հետ մրցեցին «Ռեալն» ու «Ատլետիկոն»։ Հանդիպման հիմնական ժամանակն ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Նշենք, որ լրացուցիչ ժամանակի վերջնամասում Ֆեդերիկո Վալվերդեն վերջին հույսի խախտում կատարեց Մորատայի նկատմամբ ու հեռացվեց խաղադաշտից։ Թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոցներով։ Այստեղ ուժեղ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4-1 հաշվով։ Արդյունքում՝ գավաթը բաժին հասավ «Արքայական»…















