Գիորգի Գախարիա

  • Բացի պատերազմից՝ ամեն ինչ ընդունելի է տարածքային ամբողջականության հասնելու գործում․ Գախարիա

    Բացի պատերազմից՝ ամեն ինչ ընդունելի է տարածքային ամբողջականության հասնելու գործում․ Գախարիա

    Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարևորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի: Գախարիան ելույթ է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում։ «Ընդունելի է ամեն ինչ՝ բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը,…

  • Թուրքիայի նախագահը ընդունել է Վրաստանի վարչապետին

    Թուրքիայի նախագահը ընդունել է Վրաստանի վարչապետին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային: Նշվում է, որ Գախարիային պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Գիորգի Գախարիայի և Էրդողանի հանդիպումը կայացել է փակ դռների հետևում: Գրում է Ermenihaber-ը։

  • Վրացի պատգամավորը հույս ունի, որ Գախարիան բաց բանակցություններ կսկսի Ռուսաստանի հետ

    Վրացի պատգամավորը հույս ունի, որ Գախարիան բաց բանակցություններ կսկսի Ռուսաստանի հետ

    «Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն Ռուսաստանի հետ բաց բանակցություններ վարելու համար»,-ասել է  Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Գավրիլովը անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետի փոփոխությունը և հայտնել, որ հունիսին ակցիան ցրելու ժամանակ Գիորգի Գախարիան խիստ դիրքորոշում է ունեցել: «Վրաստանի նախագահից անկախ, Վրաստանի կառավարության նոր ղեկավարը կունենա բավական քաջություն, որպեսզի դուրս գա Ռուսաստանի հետ բաց բանակցությունների…

  • Վրաստանի նոր կառավարությունում երկու կադրային փոփոխություն է սպասվում

    Վրաստանի նոր կառավարությունում երկու կադրային փոփոխություն է սպասվում

    Վրաստանի նոր կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վախտանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Իրակլի Ղարիբաշվիլին: Այս որոշման մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Վախտանգ Գոմելաուրին, որը ՆԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Գիորգի Գախարիային, այժմ ղեկավարում է պետական անվտանգության ծառայությունը, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության…

  • Հայտնի է Վրաստանի վարչապետի թեկնածուի անունը

    Հայտնի է Վրաստանի վարչապետի թեկնածուի անունը

    Քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց քաղխորհդի նիստը, որի գլխավոր քննարկման թեման Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի ընտրությունն էր: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Իվանիշվիլիի խոսքով, վրաց հասարակությունը շատ լավ է ճանաչում Գախարիային, և նա կարդարացնի հույսերը: Գիորգի…

  • Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

    Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

    Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի: Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:…

  • Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան խախտեց լռությունը

    Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան խախտեց լռությունը

    Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին: Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է համաչափ…

  • Թբիլիսիում հացադուլավորներից երկուսը հոսպիտալացվել են

    Թբիլիսիում հացադուլավորներից երկուսը հոսպիտալացվել են

    Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիայի մասնակից հացադուլ հայտարարած քաղաքացիներից երկուսն իրենց վատ են զգացել: Երկուսն էլ շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվել են: Հաղորդում է aliq.ge-ն:  Հիշեցնենք՝ արդեն երկու օր է՝ մի քանի ուսանող հացադուլ է հայտարարել՝ Խորհրդարանի մոտ, նրանք ևս պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ուսանողներն ասել էին, որ հացադուլը կշարունակեն այնքան…

  • Վրաստանի խորհրդարանի առաջ ուսանողները հացադուլ են սկսել

    Վրաստանի խորհրդարանի առաջ ուսանողները հացադուլ են սկսել

    Վրաստանի խորհրդարանի դիմաց արդեն երկրորդ օրը 6 ուսանող հացադուլ է հայտարարել: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ շրջաններից ևս միանալու են հացադուլ հայտարարած ուսանողներ: Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան առջև վրաններ են տեղադրելու Բաթումիից ժամանած ուսանողները՝ հայտարարելով հացադուլ: Հացադուլ հայտարարած 6 ուսանողի պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի անհապաղ…

  • Ռուսթավելիի պողոտայի վրա Գախարիայի կիսանդրին են տեղադրել

    Ռուսթավելիի պողոտայի վրա Գախարիայի կիսանդրին են տեղադրել

    Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից: Հարկ է նշել, որ հենց Գախարիայի հրաժարականն է…

  • Վրաստանում ցուցարարները ավտոերթ կկազմակերպեն ՆԳ նախարարության շենքի մոտ

    Վրաստանում ցուցարարները ավտոերթ կկազմակերպեն ՆԳ նախարարության շենքի մոտ

    Հունիսի 23ին Վրաստանում անցկացվեց թվով 4-րդ հավաք, որն ավարտեցին խորհրդարանից դեպի կառավարության վարչական շենքի մոտ երթով: Այստեղ հորդառատ անձրևի տակ կատարեցին Վրաստանի օրհներգն ու ևս մեկ անգամ հնչեցրին պահանջները: Հաղորդում է aliq.ge-ն: Ակցիայի մասնակցիներն ասացին, որ անհրաժեշտության դեպքում՝ երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ, որպեսզի ղեկավարության կողմից իրենց ձայնը լսելի դառնա: Հունիսի 24-ին, աղմկոտ…