գլխավոր շտաբի պետ
ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին: «Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպել են ՀՀ ՊՆ ղեկավարն ու Հարավկովկասյան երկաթուղիների գլխավոր տնօրենը ՀՀ զինվորական…
Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 2-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել են քարտեզի վրա տեղանքի ուսումնասիրման և կողմնորոշման աշխատանքներ: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է վերադաս հրամանատարությունից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ կայացված որոշումները և տվել համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կ.Մուրադյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը և հրամանատարական կազմի…
ԶՈՒ ԳՇ պետը ստուգել է 4-րդ և 5-րդ զորամիավորումների սահմանագոտու իրավիճակը
ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։ Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ Գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի,…
Մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈւ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` հուլիսի 31-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային,…
Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Հուլիսի 28-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս…
Վարչապետը հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: «Այսօրվա մեր հանդիպման նպատակը…
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի…
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության հետագա ծրագրերն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-…
Բավական է հայհոյեք դատավորին, ժամանակն է սթափվել և չեզոքացնել իրական մեղավորին․ Արտակ Գալստյան
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է՝ բավական է հայհոյեք դատավորին, ժամանակն է սթափվել և չեզոքացնել իրական մեղավորին։ «Նախկինում նշել եմ, հիմա էլ կրկնվեմ, որ Սերժի մնացորդ գլխավոր դատախազը դա հեղափոխության մեջ ներդրված տրոյական ձի է, բայց մեր սիրելի իշխանությունը մոռացել է պատմական ճշմարտությունը, այն է` մեկ անգամ դավաճանողը,…
Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը անդրադարձավ բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին: Նա ընդգծեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել,…
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է. «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի…
Գլխավոր շտաբն անօրինական հրամաններ չի արձակում. Արտակ Դավթյանը՝ ԳՇ-ն դատի տալու մասին
Հուլիսի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՊՆ աշխատակցի կողմից Գլխավոր շտաբին պետին դատի տալը, ասաց. «Գլխավոր շտաբն անօրինական հրամաններ չի արձակում, եթե սխալ որոշում է եղել, դատարանի որոշմամբ կուղղենք»: Լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Ապրիլյան պատերազմի հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովի մասին, և իր…
Արցախի նախագահը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ վարչապետը՝ «Բաղրամյան» զորավարժարանում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայք էջը։ Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին: Մանրամասները՝ տեսանյութում.














