Գյուղատնտեսություն
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների հետ կապված աջակցության ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը: Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի…
Գյուղատնտեսությունում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել Կառավարություն։ Սրա մասին տեղեկանում ենք Փաշինյանի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։ «Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը», – գրել է վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկել են ոռոգման ոլորտում…
Հանրապետությունում երաշտային պայմաններ են
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ 2021թ․ հունիս ամսվա սկզբից դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում գրանցված օդի հարաբերական նվազագույն խոնավության (14-31%), տեղումների երկարատև անբավարարության և օդի բարձր ջերմաստիճանների (37-39ºC, Արենիում՝ 40ºC) հետևանքով հանրապետությունում երաշտային պայմաններ են, որով պայմանավորված անհրաժեշտ է հաճախակի ոռոգում կատարել։
Տեղահանված արցախահայերին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը սկսվել է
Մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Հերթագրվելու…
Քերոբյանի մոտ քննարկվել է մթերման գործընթացում հնարավոր խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ՝ մայիսի 13-ին, ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Քերոբյանի Facebook-ի էջից։ Նրանք քննարկել են 2021 թվականի մթերման գործընթացում հնարավոր խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ Բարձրացված հիմնական խնդիրները սրանք են եղել․ գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ի բարձր լինելը, գազի սակագնի վերանայումը և ագրովերամշակման ոլորտին տրամադրվող…
Այս տարվա հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ընթացքում նշվել է, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետևանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաև Իրանից և Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ կապված: էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը վստահեցրել է, որ այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որևէ…
Կարմիր շուկայում կառուցվում են տներ ու բազմաբնակարան շենքեր
Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-յան էջում ֆոտոշարք է հրապարակվել Կարմիր Շուկա բնակավայրից ու դրան կից գրառմամբ ներկայացրել որոշ մանրամասն դրա վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Նշվում է, որ շրջակա գյուղերի մի շարք ընտանիքներ ցանկանում են…
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները ԱՀ-ում է․ քննարկվել է գյուղատնտեսությանն աջակցման հարցը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում էր Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած…
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։ «Նաիրի» բժշկական կենտրոնից այս լուրը հաստատել են՝ նշելով, որ Կարապետյանը գնտվում էր վերակնեդանացման բաժանմունքում։ Մահացության պատճառը նախկին նախարարի մոտ կորոնավիրուսային հիվանդությունից առաջացած բարդություններն են։ Հիշեցնենք, որ Կարապետյանը մեղադրվում էր պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ յուրացնելու համար։
2020-ին գյուղոլորտում ՀՆԱ-ի 1.4 տոկոս աճ է գրանցվել․ Արման Խոջոյան
2020-ին գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Խոջոյանը, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նշել է, որ 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի…
«Հրազդան» մարզադաշտի հարակից տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն»։ https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/3774224025975798?__cft__%5B0%5D=AZUerpG_IJau2u4A1RoxoBGYrBI-PsFfzKtSmz1EbtgHNlXk5Iuze2gT8488ipTWjxjvM6J2hbwrB8_YnV48ILOlUp7HTq05941Zf83wfpxOxOp1CVmUw-J4p5SineeW6tFpCxjHdAk8YKdzl8N5cWrF341y7sPmw0ExeqRqgafXSg&__tn__=%2CO%2CP-R
էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-12 C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները: Միաժամանակ խորհուրդ է…
Պետությունը ձեր կարիքն է զգում․ Արցախի գյուղնախարարության կոչը
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչը մեր քաղաքացիներին Սիրելի մայրեր և քույրեր Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է: Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք…
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բերքահավաքի սեզոնի հետ կապված հիշեցնում է, որ, համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունից, խոզանի այրումը նաև…














