գյուղեր
Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում գրում է. «Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության…
Աննկարագրելի մառախուղ է այսօր Արցախիս մեջ․ Սիրանուշ Սարգսյան
Սիրանուշ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Եկա հետ Արցախ(եթե բան են թողել Արցախից),որ գուցե այստեղ ստանամ լիքը հարցերի պատասխաններ:Երեկ Ստեփանակերտում ես ոչ մի հարցի պատասխան չգտա, դեպրեսիվ ու խավար քաղաք,աննորմալ հանգստություն,որ կարելի է «երանի տալ» պատերազմի ժամանակ հրթիռակոծությանը(այն ժամանակ հույս կար):Այսօր գնացի գյուղս, տունս, բայց արդեն ոչ հիմնական ճանապարհով, այլ մեր ձեռքի տակ…
Հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել բոլոր ուղղություններով. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել բոլոր ուղղություններով. «Այսօր հրապարակվեցին նաև Թաղավարդ գյուղի ուղղությամբ դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը և ֆոտոապացույցները: Քարտեզի վրա երևում են գյուղերը, գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում այսօր դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են: Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ստորաբաժանումները զրահատեխնիկայի,…
Անհեթեթություն է, թե ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլին կրակի տակ է առել․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3383556305013839?__cft__%5B0%5D=AZWvskN8alVA9ZboNWbGWgQLQ5gDhu8Ft4wYomoUEr6QxlYvgD_0cH0qqU3dUEjcPVpqmKwI6dzQmNBb4vwbZXrO0ki4KrnojG4JyNQ-349Y7CCMyvHtyCdiLWYt2BeCHIk&__tn__=%2CO%2CP-R
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։
Հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ևս ճեպազրույցը սկսել է՝ վաղ առավոտից ունեցած տվյալները ներկայացնելով: «Օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության, ընդ որում, 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի թռչող սարքեր», – ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս պահին էլ իրավիճակը…
Ադրբեջանը կրկին թիրախավորել է խաղաղ բնակավայրերն ու գյուղերը
Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:
Ավերածություններ են պատճառվել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի և այլ քաղաքներում ու գյուղերում
ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ավերածություններն են Արցախի Մարտակերտ քաղաքում երեկվա հայտարարված հրադադրից հետո: Նույնպիսի ավերածություններ են պատճառվել նաև Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի և այլ քաղաքներում ու գյուղերում: Սպանցվել է առնվազն 5 խաղաղ բնակիչ. 1 հոգի սպանվել է Մարտունի քաղաքի հրետակոծության արդյունքում, իսկ 4-ը՝ Հադրութ քաղաքում, որից 2-ը ընտանիքի անդամներ են՝ մայրը և հաշմանդամություն…
Պատերազմական գոտում պետք է ապահովվի լրագրողների անվտանգությունը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ այն վայրերում, որտեղ տեղի են ունենում զինված հարձակումներ և պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է: «Լրագրողների աշխատանքն այդպիսի տարածքներում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը: Խոսքը արտասահմանյան լրագրողների մասին է: Այն լրագրողներն, ովքեր այսօր վիրավորվել են, նրանք անկախ լրագրողներ են: Լրագրողների…
Հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին»։ https://www.facebook.com/arcrun/posts/3388507444518173?__cft__%5B0%5D=AZVzn6FKB9hUPGOdAAZI0xDCdErw-UPeSbMHqBos1HU5veZc09Yp_GHqqVya0ueiO91tR7_wyIdh6j7EvfXUU29JcmRMYfcQ8KA_jt-tCU7EYHUS097tk8EypRRMN8YZwVo&__tn__=%2CO%2CP-R
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն՝ Սպիտակաշեն գյուղում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հակառակորդի խոցված ԱԹՍ-ի լուսանկարները՝ Սպիտակաշեն գյուղում։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/795878294581433
Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական…
Եվրադատարանը բավարարել է Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանի գործով դիմումը
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ Եվրադատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին…














