Գնել Սանոսյան
Այսօր՝ սեպտեմբեր 14-ին, Սևանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սևանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և…
Գավառի 60 ամյա բնակիչ Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին պատրաստվում է լողալով անցնել Սևանը: Իր մտադրության մասին հայտնեց օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ ունեցած հանդիպման ժամանակ: Չնայած իր պատկառելի տարիքի Գագիկ Գոզեյանը Սևանի արևլյան ափից արևմտյան ափը պատրաստվում է լողալ 8-9 ժամում: Լողորդը նախկինում ևս նման փորձառություն գրանցել է, բայց այս անգամ հատուկ նպատակով…
Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ: Երանոս համայնքի ղեկավարի ներկայացմամբ Երանոսում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի և 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ և 3000 մետր քառակուսի մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը…
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ և «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում և հավակնում է ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն: Փառատոնի նպատակն է՝ վեր հանել հայկական խոհանոցում առկա ձկան ավանդական կերակրատեսակները և դրանք ներկայացնել հանրությանը: Տոնակատարութունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի…
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ օգոստոսի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։ Այցի շրջանակներում կայացել է դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Գ.Գ. Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գ.Ե. Մարտիրոսյանի հետ: Նշելով, որ Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, մարզի ղեկավարը խոսել է…
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք…
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը: Բագրատյանն իր գրառման մեջ քննադատել է նաև մարզպետին։ «Պարոն Հրանտ Բագրատյան. Ես ամաչում եմ, որ Դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ…
Հուլիսի 15-ին Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Ցուցարարները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝տարբեր բիզնես շահերով պայմանավորված: Ցուցարարներին է մոտեցել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն…
Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց 2019 թվականի հունիսի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրված Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանին և Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանին: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ համայնքի ղեկավարի պարտականությունները կրկին ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներով լի աշխատանք և հաջողություններ: « Անկախ այն հանգամանքից, որ դուք առաջին անգամ չեք ընտրվում համայնքի ղեկավարի պաշտոնում,…
Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2019 թվական մարտի 22-ի « Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N289-Ա որոշումից բխող հանձնարարականը, հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանրային քննարկում Գեղարքունիքի մարզպետարանի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի , ներառյալ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի , ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի…
Այսօր Գեղարքունիքի Գավառ քաղաքում անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում: «Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է…
2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ, որի համար կծախսվի 6 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մարզպետի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կտարվեն։ Մասնավորապես, զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու է Մաքենիսի,…
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» խորագրով գործարար համաժողովին: Համաժողովն անց է կացվում Գավառ քաղաքում: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Գերաղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Վարչապետը նույնպես ելույթ ունեցավ համաժողովին: «Ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ, Գեղարքունիքի մարզ ասելով, առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-96…
Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը մայիսի 9-ին հյուրընկալեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գավառի տարածաշրջանի վետերաններին: Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ և առողջ կյանք: «Ուրախ եմ, որ հնարավոր եղավ ձեզ հանդիպել իմ աշխատասենյակում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ծառայակից բոլոր ընկերներին այն ամենի համար, ինչ…
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն երեկ ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։…