ԳՇ պետ
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կիսվել է Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ, որին կից գրել է․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։ Իսկ հայտարարության տեքստի մեջ ասվում է․ «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ.…
ՍԴ-ն Արմեն Սարգսյանից որևէ դիմում չի ստացել
Սահմանադրական դատարանը որևէ դիմում չի ստացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Այս մասին ՍԴ-ից հայտնել են Civic.am-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը նախագահին առաջարկություն է ներկայացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու, որը նախագահը առարկություններով ուղարկել էր վարչապետին, այնուհետև վարչապետը կրկին առաջարկը հետ էր ուղարկել նախագահին։ Այդ պահից սկսած տեղեկություններ էին…
Ռուբինյանը Մարուքյանի նախապայմանով առաջարկը համարում է անընդունելի
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարներին, ըստ որոնց՝ հետ է վերցվում նախագահի աշխատակազմից ԳՇ պետի ազատման միջնորդությունն ու Տիրան Խաչատրյանը վերանշանակվում է ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց ինքը (Մարուքյանը) պատրաստ է հուշագիր ստորագրել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի…
ԱԽ-ն Արմեն Սարգսյանին կոչ է անում բավարարել վարչապետի միջնորդությունը՝ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի…
«Իմ քայլն» ընդունում է Մարուքյանի առաջարկը՝ Խորհրդարանը լուծարելու ու արտահերթ ընտրությունների գնալու մասով
Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկ ներկայացրեց՝ հետ վերցնել ԳՇ պետին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկը ու Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ու Խորհրդարանը լուծարել և գնալ արտահերթ ընտրությունների։ Այսօր ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասով, ասաց, որ իրենք պատրաստ են ընտրությունների մասով ու ընդունում են Մարուքյանի առաջարկության…
Նախագահը սև կամ սպիտակ չէ․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահի կայացրած որոշման մասին․ «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների…
Սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ. Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ…
Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի էջում գրված է․ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»: https://www.facebook.com/Armpresident/posts/762744351041504?__cft__%5B0%5D=AZUfF3cJv5Nd3KyZWhCKzpZDCg53EhtCR9owjOn9RCQZ6dEdx3ofSE8YwCtO3I7GMy3nb7qiRrMKYunZhCEjkXSGT1qB-UBCoJhya5Ii6iyRA2p7X501HYE9BL4cKDWH3IgoYNeqdSyt5VMUVWa-PN6o&__tn__=%2CO%2CP-R
Տիրան Խաչատրյանն ազատվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», –…
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա…
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձով է հանդես եկել, որում ասված է․ «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝…
Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ
Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Այս մասի իր Facebook-ի էջում գրել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը: https://www.facebook.com/samvel.asatryan.5074/posts/363999977960056
Հայաստանում մեկնարկել է Խաղաղության մարտիկ մրցույթը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել…
Տոնոյանը ՌԴ-ում մասնակցել է Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնել է, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ…














