Գևորգ Պետրոսյան
Անպայման պիտի ինչ-որ սպառնալիք լինի, որ մենք մտածենք դրա դեմը առնենք. Գևորգ Պետրոսյան
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի օրենքում հեռացում կատարելու մասին մեր նախաձեռնությունը տևական ժամանակ քննարկումների առարկա է դարձել, ինչի հետ կապված բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, նաև այս բարձր ամբիոնից խոսել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը՝ կարևորելով այն հանգամանքը, որ 18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար»: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց…
Սա է խորհրդարանական պետության իմաստը. Գևորգ Պետրոսյան
«Արդեն զարմանալի չէ, որ մեր ներկայացրած նախագծերը բացասական եզրակացությամբ Կառավարությունից գալիս են Ազգային ժողով՝ առանց որևէ լուրջ պատճառաբանված հիմնավորման, բայց զարմանալին այն է, որ Ազգային ժողովը շարունակում է նախկին բարի ավանդույթները՝ հետ չմնալով Կառավարությունից»: Այս մասին այսօր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով իր համահեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ…
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ աշխատակցի աշխատանքից ազատվելու որոշմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ աշխատակցին դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատելու իր կարգադրությանը: Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք,…
Այսօրվա կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ. Գևորգ Պետրոսյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ինձ ո՞վ կարա բացատրել` այսօրվա կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ: Երբ մենք նախարարություններ ենք միացնում, հեչ նշանակություն չունի ապագա նախարարությունների նախարարների համապատասխանությունը համապատասխան ոլորտներին: Ես խիստ կասկածի տակ…
Ո՞ւր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին…
Քանի՞ աշխատատեղ կկրճատվի, և ովքե՞ր դուրս կմնան օպտիմալիզացման արդյունքում
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ըստ այնմ՝ նախատեսվում է փոփոխել կառավարության կառուցվածքը, որը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում: Ըստ նախագծի 17 նախարարության փոխարեն կլինի 12 նախարարություն, կկրճատվի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը: «Նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը, հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը:…
Նաիրա Զոհրաբյանը գործել է ԱԺ կանոնակարգին համաձայն. Գևորգ Պետրոսյան
Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն պետք է մտածի արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար նվազագույն չափանիշներին, նշեց, որ ԲՀԿ-ն որևէ հիմք չի տեսնում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի փոխարեն այլընտրանքներ փնտրելու համար: «Նաիրա Զոհրաբյանը, մեր համոզմամբ,…
ԿԳՆ-ն էլ լավ չի աշխատում, լուծարե՞նք. Գևորգ Պետրոսյան
ԵՊՀ-ում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։ «Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնն արտաբերում։…
Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան. ՀՀ վարչապետ
ԱԺ մարտի 27-ի նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ձեզ է պատկանում արտահայտությունը, որ «մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում»: Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ, հատուկ ընդգծեցիք Ձեր ղեկավարած կառույցի կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՀ-ում…
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում արտահերթ նիստով քննարկում էր
Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի մեկնարկը, այսօր տեղի է ունեցել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն…
Ես ձեր մատնանշած հեռուստաընկերությունում, ձեր մատնանշած հաղորդման շրջանակում բանավեճի առաջարկ եմ անում. Գևորգ Պետրոսյանը Հերիքնազ Տիգրանյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում ներկայացրեց իր համահեղինակությամբ մշակված օրենքի նախագիծը, որ վերաբերում էր գործատուների իրավաչափ շահերի պաշտպանությանը: Ըստ գործող օրենքի՝ եթե աշխատողը ողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել նրան: Գևորգ Պետրոսյանը ասաց, որ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ աշխատողները ոչ թե չեն…
ԱԺ-ն մերժեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկողմների թիվն էր՝ կողմ, 68-ը քվեարկեցին դեմ, 3-ը՝ ձեռնպահ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց հիմքերը, որոնք ստիպում են դեմ լինել: «Եթե ձեր մասնագիտական հակաճառությունն էդքան հիմնավոր էր, ես իմ էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝…
Արդյո՞ք կառավարության գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացին դարձավ երջանիկ. քննարկում Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրվեց, թե կատարվե՞լ է կառավարության ծրագրի դրույթներից մեկը, այն է՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքացին երջանիկ է: «Երջանիկ քաղաքացու մասին ունեմ ես իմ պատկերացումները. երջանիկ քաղաքացին արժանապատիվ աշխատանքով, ընտանիքիդ, ընկերներիդ կողքին…
Գևորգ Պետրոսյանն առաջարկել է երկարացնել աջ ղեկով մեքենա ներկրելու հնարավորությունը
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր չէ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։ Նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ եթե այդպիսի ժամկետ…












