դասադուլ
ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց: Նրանք դասադուլ են հայտարարել և պահանջում են ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը: Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը, իր ատենախոսության մեջ հայտնաբերված որոշ անճշտությունների պատճառով լքեց ռեկտորի պաշտոնը: Ուսանողները վանկարկում են «Հայրապետյան, ռեկտոր»:
ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները վաղը՝ սեպտեմբերի 2-ին, պատրաստվում են դասադուլ անել: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին և իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։ «ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ…
Արամուսի դպրոցում դասադուլ է
Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: Դպրոցի ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել են հավասար…
Գյումրու թիվ 37 դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել
Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և պահանջում են չեղարկել տնօրենի հրաժարականի դիմումը: Աստղիկ Ավեստիսյանը դպրոց չի ներկայացել և հեռախոսազանգերին չի պատասխանել: Հրաժարականի հավանական պատճառներից է դպրոցում ստեղծված լարված մթնոլորտը: Մանկավարժները նշում են, որ որոշակի հակասություններ կան դպրոցի տնօրենի և մանկավարժների միջև: Այս պահին…
ԵՊՀ-ում դասադուլ է․ բուհի մամուլի խոսնակը պարզաբանում է
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել: «Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները: ԵՊՀ խոսնակ…
ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի՝ Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության…
Բելգիայի 12000 սովորողներ մասնակցել են դասադուլին և «Հանուն կլիմայի երթին»
Բելգիայի տարբեր քաղաքներում միջնակարգ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 12 հազար սովորողներ են փետրվարի 28-ին մասնակցել դպրոցական դասադուլին և ութերորդ «Հանուն կլիմայի երթին»: Այս մասին հայտնել է Belga գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: «Աշխարհը վերստին կանաչ դարձրե՛ք» կարգախոսի ներքո երիտասարդության ցույցեր են տեղի ունեցել Բրյուսելում, Մեխելենում, Դինանում, Ուիում և Անտվերպենում: Դպրոցականների առավել արմատական պահանջների թվում…
Քարաբերդ գյուղի դպրոցի ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից
Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում դասերը վերսկսվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Դպրոցի աշակերտները մի քանի օր դասադուլ էին անում: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին աշխատանքից ազատել քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանին` պատճառաբանելով, որ ուսուցչուհին անհարիր պահվածք է դրսևորում, աշակերտներին վիրավորում է և տեղի-անտեղի դասարանից դուրս անում: Ըստ ծնողների` Մարինե…
Նիկոլ Փաշինյանն այցելել է դասադուլավորներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է, փոխանցում է 168.am-ը: Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Չարենցավանի թիվ երեք դպրոցի աշակերտների ծնողները և աշակերտները պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Դպրոցում…









