դիբալա
Դիբալան կարիերան Լա լիգայում շարունակելու տարբերակ ունի
Արգենտինայի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան Իսպանիայի առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորություն ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»: Անդալուզյան ակումբը վաղուց է հետաքրքրված 30-ամյա արգենտինացու ծառայություններով։ Դիբալայի պայմանագիրը հռոմեական թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Դիբալան մեծ թվերից է հրաժարվել Ռոմայում մնալու համար. Դե Ռոսի
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայից «Գայլերի» հարձակվող Պաուլո Դիբալայի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ալ-Կադիսիան» արգենտինացի ֆուտբոլիստին 75 մլն եվրո է առաջարկել երեք տարվա պայմանագրի համար։
Դիբալան կարող է կարիերան շարունակել Լա լիգայում
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լա լիգա, հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Մադրիդյան թիմը պատրաստ է վճարել 12 միլիոն եվրոյի հրաժարագինը։ Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 հանդիպում, խփել 34 գոլ…
Դիբալան բանակցային փուլում է Միլանի Ինտերի հետ
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան բանակցային փուլում է Միլանի «Ինտերի» հետ: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը: Նշվում է, որ «Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է վաճառել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքները, որը վերջերս նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Դիբալան միլանյան ակումբում կարող է…
Դիբալան խոսել է իր ապագայի մասին
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հանդիպել և խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Այս մասին հայտնել է ինսայդեր Պեդրո Ալմեյդան։ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերը», Լոնդոնի «Տոտենհեմը» և ՊՍԺ-ն։
Դիբալան չի օգնի հավաքականին ընթացիկ խաղերում
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան բաց կթողնի Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Պարագվայի (ոկտեմբերի 7), Ուրուգվայի (հոկտեմբերի 10) և Պերուի (ոկտեմբերի 14) դեմ խաղերը: Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության՝ սեպտեմբերի 26-ին կայացած «Սամպդորիայի» դեմ խաղում (3-2): Արգենտինայի հավաքականը 8 խաղից հետո 18 միավոր է վաստակել ու ԱԱ-2022-ի հարավամերիկյան ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի…
Դիբալան և Յուվենտուսը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի շուրջ
«Յուվենտուսը» և Պաուլո Դիբալայի գործակալը շարունակում են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները: Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ և այս շաբաթվա ավարտին տեղի կունենա նոր հանդիպում: Նշենք, որ պայմանագրի երկարաձգման հարցը քննարկվում է արդեն մոտ մեկ տարի: Այս մասին տեղեկենում ենք tuttosport.com-ից:
Ռեալը առաջարկ է պատրաստում Դիբալայի համար
«Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել «Ռեալում»: Ակումբը Դիբալայի համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո և թիմի ֆուտբոլիստներից մեկին՝ Կրոսին կամ Իսկոյին: Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Յուվեն ու Դիբալան մոտ են նոր պայմանագիր կնքելուն
Մնացել են ճշգրտվեն միայն որոշ մանրուքներ, որից հետո արդեն Թուրինի «Յուվենտուսն» ու Պաուլո Դիբալան նոր պայմանագիր կկնքեն միմյանց հետ։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։ Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է, որ նոր պայամանգիրը կլինի հինգ տարով։ Նշվում է, որ մոտ ապագայում կողմերը պաշտոնապես կհայտարարեն նոր պայմանագրի մասին։
Ռասիզմը տեղ չունի ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում. Դիբալա
«Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ռասիզմի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռասիզմը տեղ չունի ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում: «Երբ քեզ պատկերացնում ես ռասիզմից տուժած մարդու դերում, հասկանում ես՝ ինչքան դժվար է նրանց համար»,-ասել է ֆուտբոլիստը: Դիբալան հավելել է, որ ամբողջ աշխարհը պետք է պայքարի ռասիզմի դեմ: «Այս պայքարը պետք…
Կիսապաշատպանները մեզ չեն օգնում․ Ռոնալդուն և Դիբալան բողոքում են
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Պաուլո Դիբալային դուր չեն կիսապաշտպանների գործողությունները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոն»-ի հետ խաղում: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողները բացասական են արտահայտվել «Յուվենտուս»-ի կիսապաշտպանների խաղի մասին՝ երկրորդ կեսի մեկնարկում թունելից դաշտ դուրս գալիս: Խոսակցությունը ձայնագրվել է տեսանկարահանող սարքերով: «Մենք մենակ ենք մնացել, կիսապաշտպանները մեզ չեն օգնում»,-ասել…
Ռոնալդուն պատահաբար համբուրել է Դիբալային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում երեկ միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսը» և «Պարման»։ Թուրինյան ակումբը հաղթանակ տարավ 2-1 հաշվով: Երկու գոլերի հեղինակը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր: Իր գոլերից երկրորդը Ռոնալդուն հեղինակեց Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո, որից հետո արգենտինացու հետ գրկախառնվելով՝ նա վազել է անկյունային դրոշի առջև գոլը տոնելու համար: Մի պահ ֆուտբոլիստները գլուխները շրջել են…
Իգուաինն ու Դիբալան ամենայն հավանականությամբ, Յուվենտուսի հետ կերկարաձգեն պայմանագրերը
«Յուվենտուսի» հարձակվողներ Պաուլո Դիբալան և Գոնսալո Իգուայինն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգեն պայմանագրերն ակումբի հետ։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։ «Յուվենտուսի» ղեկավարությունը անցած ամառ պատրաստ էր բաժանվել այս ֆուտբոլիստներից, բայց այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է։ Իգուայինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը բանակցություններ են վարում…
Դիբալայի ծառայությունները դեռևս հետաքրքրում են ՊՍԺ-ին
ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրված լինել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Ֆրանսիական ակումբը դիտարկում է սա այն պարագայի համար, եթե Նեյմարը հեռանա թիմից: Փարիզցիները գիտեն, որ արգենտինացու տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ու «Տոտենհեմ» խափանվել է նաև խաղացողի իմիջային իրավունքների շուրջ տարաձայնությունների պատճառով: Calciomercato-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն այս հարցի շուրջ խոհրդակցություն է ունեցել ֆուտբոլիստի նախկին գործակալի…