fbpx
Սպորտ

Ռասիզմը տեղ չունի ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում. Դիբալա

«Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ռասիզմի մասին:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռասիզմը տեղ չունի ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում:

«Երբ քեզ պատկերացնում ես ռասիզմից տուժած մարդու դերում, հասկանում ես՝ ինչքան դժվար է նրանց համար»,-ասել է ֆուտբոլիստը:

Դիբալան հավելել է, որ ամբողջ աշխարհը պետք է պայքարի ռասիզմի դեմ:

«Այս պայքարը պետք է գնա ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում»:

Հիշեցնենք, որ ռասիզմի դեմ պայքարը նոր թափ հավաքեց ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Այս մասին փոխանցում է CNN-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ