դիմակներ
ԱՄՆ բնակիչները հասարակական տրանսպորտում պարտավոր են դիմակներ կրել
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը որոշել է, որ բնակիչները ներգնա և միջազգային ճանապարհորդությունների ժամանակ բժշկական դիմակներ պետք է կրեն։ «Տրանսպորտային անվտանգության վարչությունը (TSA) կպահանջի մարդկանցից դիմակներ կրել TSA-ի ստուգման կետերում, ինչպես նաև առևտրային և հասարակական տրանսպորտի համակարգում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Նոր կորոնավիրուսով վարակավածների ընդհանուր թիվն ամեն օր աճում է 500-ով. Լուսինե Պարոնյան
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ամեն օր նախորդ օրվա համեմատությամբ նոր կորոնավիրուսով վարակավածների ընդհանուր թիվը աճում է 500-ով: «Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի արդյունքն է: Դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև, և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու»,…
Պահե՛ք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում կատարած գրառումով հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները․ «Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին: Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք…
Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել
Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել: Մասնագետի խոսքով, հիվանդացության այս նկատելի աճի հիմնական պատճառը բնակչության կողմից հակահամաճարակային կանոնների չպահպանելն է. ռազմական դրության պայմաններում բոլորի ուշադրությունը ուղղված է դեպի…
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: Բոլորը պետք է դպրոց գնան դիմակով՝ առաջին դասարանցիներից, մինչև բարձր դասարանցիներ: Իսկ գծանշումները կօգնեն պահպանել սոցիալական հեռավորությունը: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/341509110380176
Թուրքիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում
Interfax-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի բոլոր նահանգներում պարտադիր է դարձել դիմակ կրելը բոլոր հանրային վայրերում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ։ Մարդիկ, ովքեր կխախտեն կանոնը վարչական պատասխանատվության կենթարկվեն։ Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատվական խորհուրդը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 81 նահանգներ են ուղարկել շրջաբերականներ, համաձայն որոնց` երկրի քաղաքացիները և հյուրերը պարտավոր են բոլոր հանրային վայրերում, այդ թվում՝…
24 ժամով կասեցվել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները…
Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ կառավարությունը ուղեցույց է տարածել, որում ներկայացվում է՝ ինչպես պետք է կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում: Նշվում է, որ դպրոց ուղարկելուց առաջ տանը պետք է չափել երեխայի ջերմությունը, 37 կամ ավելի ջերմության դեպքում դպրոց հաճախել չի կարելի: Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ: Դպրոցում անձնակազմն ու աշակերտները պետք է դիմակ…
Արցախում ուսուցման գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմով
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել համավարակի պայմաններում ուսուցման գործընթացը կազմակերպելու մասին, որում նշվում է․ Հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով: Երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 1-ից: Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի…
ՎՍՎ հարսանյաց սրահում հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կորոնավարակով պայմանավորված կիրակնօրյա ստուգայցերի ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի տեսուչները խախտումներ են հայտնաբերել հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Մայրաքաղաքում գործող «ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը՝ մինչև 40 մարդ: ՍԱՏՄ տեսուչները կազմել են արձանագրություն և ցուցում տվել խնջույքի մասնակիցների թիվը համապատասխանեցնել ՀՀ պարետի…
Մշտադիտարկումներ են իրականացվել բժշկական կազմակերպություններում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության…
Ֆրանսիայում անհանգստացած են՝ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք կսկսվի
BBC-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները անհանգստացած են, որ նոյեմբերին երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք կսկսվի։ Ֆրանսիայի որոշ հատվածներում արդեն կորոնավիրուսի նոր բռնկումներ են եղել։ Մարսելում կարանտինային միջոցառումները խստացվել են, կրճատվել են բարերի և ռեստորանների աշխատանքային ժամերը։ Կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 26-30-ը քաղաքի բնակիչերը պարտավոր են դիմակ կրել։ The Guardian պարբերականի հաղորդմամբ էլ՝ վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի…
Սովորողները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ կմնան դպրոցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերի համապետական ծնողական ժողովի ժամանակ նշել է, որ ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Նախարարը անդրադարձել է սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք…
Օգոստոսի 26-ին համապետական ծնողական ժողով է․ ԿԳՄՍ նախարար
Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»։- գրել է նախարարը։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158621417403501
Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական…









