fbpx
Աշխարհ

Թուրքիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում

Interfax-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի բոլոր նահանգներում պարտադիր է դարձել դիմակ կրելը բոլոր հանրային վայրերում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ։ Մարդիկ, ովքեր կխախտեն կանոնը վարչական պատասխանատվության կենթարկվեն։

Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատվական խորհուրդը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 81 նահանգներ են ուղարկել շրջաբերականներ, համաձայն որոնց` երկրի քաղաքացիները և հյուրերը պարտավոր են բոլոր հանրային վայրերում, այդ թվում՝ փողոցներում, զբոսայգիներում, լողափերում, հասարակական տրանսպորտում և աշխատավայրում կրել դիմակ և դրանք կարող են հանել միայն տանը։

Նշենք, որ երկրում 24 ժամում կորոնավիրուսի 1703 դեպք է հաստատվել, ինչը ռեկորդային աճ է համարվում մայիսից ի վեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ