դիտորդներ
Իշխանությունը միջազգայիններին մեղադրելու փոխարեն պետք է ՀՀ շահերից բխող քայլեր իրականացնի
Էդմոն Մարուքյանը, ով հանդիսանում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, իր Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել։ «Մեր առավոտները սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկատվությամբ»-։ գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելիք չունեմ…»,- նշել է Մարուքյանը՝…
ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել. Փաշինյան
Ես ուզում եմ արձանագրել և ողջունել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՞ Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում հոկտեմբերի 4-ին: «Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Եվ նախապատրաստող…
ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա
Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել: Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ այս մասին ասուլիսում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը: «Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի ու իրարանցումների: Արդյունքների մասին պատրաստվել է վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն…
Արմեն Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը…
Հաշվարկները գալիս են վկայելու, որ Արցախի ընտրություններում կլինի երկրորդ փուլ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։ Հարկ է նկատել, որ այս…
Արցախում այսօր լռության օր է․քարոզարշավի ժամանակը ավարտվել է
Արցախում լռության օր է․ օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։ Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ…
Ականատեսը չի մեկնի Արցախ՝ COVID-19-ով պայմանավորված վիճակը համարելով ֆորս-մաժորային
«Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։ COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝…
Իրաքը և Լիբանանը կներգրավվեն Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափի բանակցություններին
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնության են եկել Իրաքին և Լիբանանին՝ որպես դիտորդների, հրավիրելու Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափի բանակցություններին: Այս մասին նշված է Նուր-Սուլթանի բանակցությունների 12-րդ փուլի արդյունքների վերաբերյալ նրանց ընդունած համատեղ հայտարարության մեջ: «Քննարկեցինք Աստանայի ձևաչափի դիտորդների թվի ավելացման հարցը և համաձայնության եկանք Սիրիայի հարևան երկրներին՝ Իրաքին և Լիբանանին, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձևաչափի բանակցություններին»,-…
Պորոշենկոն մտադիր է արգելել ռուս դիտորդների մուտքը երկիր
«ICTV» հեռուստաընկերության հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է արգելել ռուսաստանյան դիտորդների մուտքը երկիր և դրանով կանխել նրանց ներկայությունը գալիք նախագահական ընտրություններում, որոնք կկայանան 2019 թ. մարտին: «Ես, որպես Ուկրաինայի նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար, նախատեսում եմ Ուկրաինայի սահմանապահ ծառայության հանձնարարություն տալ, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի Դաշնությունից դիտորդներ ուղարկել մեր երկիրը…
Շուրջ 850 դիտորդ կհետևի Ուկրաինայում կայանալիք ընտրություններին
Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի շուրջ 850-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուկրաինայի ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևի խոսքով՝ ընտրությունների ընթացքին հատկապես շատ դիտորդներ կներկայանան Կանադայից: Դիտորդներ կլինեն նաև եվրոպական մի շարք երկրներից: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Թեկնածուների թիվը հասնում է երկու տասնյակի: Ըստ սոցհարցումների՝ առաջատար դիրքերում է Ուկրանիայի նախկին վարչապետ…
Ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է factor.am-ը: Խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները: Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային…











