դմիտրի պեսկով
Մոսկվան մի շարք երկրների կոչ է անում հանդարտվել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մի շարք մայրաքաղաքների կոչ է անում հանդարտվել և հրաժարվել հակառուսական փսիխոզից: «Բոլորին կոչ ենք անում հանդարտվել, հրաժարվել հակառուսական զանգվածային փսիխոզից և կառուցողական ու հանգիստ երկխոսություն վարել, որպեսզի հարթվեն բոլոր տարաձայնությունները»,-ասել է նա: Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի արձագանքել ոչ բարեկամական հարձակումներին, սակայն մնում է…
Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ չունի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ուղևորափոխադրումների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ չունի և կապված է բացառապես հանրապետությունում կորոնավիրուսի բռնկման հետ: «Իրավիճակը զուտ համաճարակաբանական բնույթ ունի և կապված է Թուրքիայում բավականին սուր բռնկման հետ»,- ասել է նա: Ռուսաստանն ապրիլի 15-ից հունիսի 1-ը կսահմանափակի Թուրքիայի հետ ուղեւորափոխադրումները՝ երկրում կորոնավիրուսի նոր բռնկման…
Պեսկովն Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Նա վտանգավոր է անվանել, քանի որ այնտեղ «կարող է շուտով քաղաքացիական պատերազմ վերսկսվել»: «Մեր կողքին գտնվող երկրում, չի բացառվում, որ ղեկավարը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով: Վտանգավոր է արդյո՞ք դա մեզ համար: Իհարկե վտանգավոր է: Պետք է արդյո՞ք մենք միջոցներ…
Հայատնի Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել, որ ապրիլի 7-ին նշանակված են Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: «Իհարկե, առաջին հերթին քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը դադարեցրեց Ղարաբաղում մարտական գործողությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովի խոսքով՝ դրանից բացի, կողմերը խոսելու են Հայաստանում ընտրությունների և Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման…
ԱՄՆ-ին չի հաջողվի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը ասել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ: «Դա անհնար է: Հիմա ամերիկացիները ինչպես մանտրա կրկնում են՝ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի դիրքերից: Ո՛չ Պուտինը, ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ որևէ մեկին՝…
Ադրբեջանի հետ հիանալի հարաբերություններ ունենք, Հայաստանի հետ՝ պատմական լավ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել Аргументы и факты թերթին, որրտեղ խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերություններին։ Նա նշել է, որ հիանալի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանի հետ հարաբերությունները Պեսկովը որակել է որպես՝ «պատմական լավ»։ Պեսկովի խոսքով՝ իրենք բազմաթիվ ինտեգրացիոն…
Բազմաթիվ երկրներում բավականին մեծ ճնշում կա ռուսական պատվաստանյութի նկատմամբ․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից: Պեսկովը վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել: «Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-ասել է նա։ Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝…
Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները ազատ կարձակվեն. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն: «Մեր դիվանագետները կապի մեջ են թուրքական կողմի հետ: Հուսով ենք, որ երկխոսության միջոցով կհաջողվի միջադեպը հարթել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: «Մենք հույս ունենք, որ առաջիկայում, արդեն մոտ ժամանակում…
Ռուսաստանը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել , որ Ռուսաստանի իշխանությունները ողջունում են Ղարաբաղում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Նա նշել է, որ ռուսերենն օգտագործվում է Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում։ Պեսկովը շեշտել է, որ ռուսերենը շփվելու համար հարմար լեզու է։ Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստելու ռուսերենի տարածմանը, ինչպես նաև լեզվի…
Պեսկովը չի մեկնաբանել Ալիևի հայտարարությունը` միջանցք ստեղծելու մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջեւանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: «Կոնկրետ այդ թեման առանց մեկնաբանությունների կթողնեմ»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում: Պեսկովը նշել է, որ առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման: Այս մասին տեղեկանում…
Պուտինը շարունակում է ինտենսիվ կապ պահպանել Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության ընդունումից հետո շարունակում է ինտենսիվ կապ պահպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդպիսի շփումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
ԼՂ-ի մասին հայտարարությունում կարգավիճակի մասին չի խոսվում. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում չի հստակեցվում շրջանի կարգավիճակը և պետք է հիմնվել միջազգային ակտերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա: «Այո, այս փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ներկայում մենք շարունակում ենք հիմնվել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերի, նախևառաջ ՄԱԿ-ի…
Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Շաբաթ օրը մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ գրառմանն ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես…
ԼՂ-ում խաղապահներ կտեղակայվեն, եթե լինի երկու կողմերի համաձայնությունը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ: «Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Այս…
Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ Պեսկով
Լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Կրեմլը ուշադրությամբ հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարծում է, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, բացառությամբ խաղաղ կարգավորման։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար զինադադարի մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:






