fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ին չի հաջողվի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը ասել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ:

«Դա անհնար է: Հիմա ամերիկացիները ինչպես մանտրա կրկնում են՝ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի դիրքերից: Ո՛չ Պուտինը, ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ որևէ մեկին՝ ով էլ որ լինի, մեզ հետ այդպես խոսել: Դա բացառված է»,- ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ Ռուսաստանը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ երկխոսության պահպանումը, չնայած հակասությունների առկայությանը:

Պեսկովը հիմնականում շեշտել է Բայդենի այն հայտարարությունը, որտեղ նա ասել է, որ Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտության համար», ինչպես նաև ՌԴ ղեկավարին անուղղակիորեն «մարդասպան» էր անվանել:

Այս մասին տեղեկանում ենք «Արգումենտի ի ֆակտի» պարբերականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ